Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրեցի մարզուհիները պատվո հարթակին

 

26 | 07 | 2011 | 00:30 | ռեպորտաժ

 

Գյումրու բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները այս տարի եւս մեկ անգամ  հերթական հաջողությունը գրանցեցին իրենց հաշվին` եւս մեկ անգամ ապացուցելով, որ Գյումրին մարզական քաղաք է, իսկ գյումրեցիները կարող են զբաղեցնել պատվո հարթակի առաջին հորիզոնականները` արդարացնելով ե՛ւ մարզիչների ե՛ւ իրենց երկրպագուների հույսերը:

 

Հուլիսի 22-24-ը Գյումրու Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում անցկացվեց Բարեկամություն խորագիրը կրող մարմնամարզության միջազգային 4-րդ առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի գրեթե բոլոր մարզերի մարզուհիները,  վարպետության դպրոցի սաների թիմը եւ 2 թիմ Վրաստանից: Գյումրու թիմը մրցումներին մասնակցում էր 10 մարզուհիներով: Տասը տարիքային  խմբերում անհատական ելույթներով հանդես եկող  85 մարզուհիների միջեւ անզիջում պայքարը տեւեց երեք օր: Մրցումների երրորդ օրը` հուլիսի 24-ին, ամփոփվեցին արդյունքները, առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով: Մրցույթի մասնակից բոլոր մարզուհիներին տրվեցին մասնակցության վկայականներ:

 

Բարձրագույն վարպետության դպրոցի թիմը ունեցավ բազմաթիվ մեդալակիրներ: Սպորտի վարպետի ծրագրով առաջին տեղը զբաղեցրեց Ասյա Սիմոնյանը: Կրտսեր վարպետության ծրագրով Երեւանից մասնակցող մարզուհու`   Սոնա Իսրայելյանի հետ առաջին տեղը կիսեց Ինեսա Սիմոնյանը:

 

-Արդեն 4-րդ տարին է, ինչ մեզ մոտ անցկացվում է այս առաջնությունը, բայց այս տարի առաջին անգամն է, որ այսքան մեծ թվով մարզուհիներ են մասնակցում: Նախորդ տարիների համեմատ նրանց թիվը քսանով ավելացել է: Չնայած որ մեր երեխաները շատ լավ էին պատրաստված, մրցակիցների մեջ էլ կային ուժեղները եւ արժանիները: Մեր թիմի ելույթներից գոհ եմ, բայց կարող էին ավելի լավ ներկայանալ: Ինեսա Սիմոնյանը եւ Ալվարդ Կարախանյանը կրկնեցին Վրաստանի հաջողությունը, իսկ Ասյա Սիմոնյանը այս անգամ առաջին տեղը զբաղեցրեց, ինչի համար շատ ուրախ եմ: Հույս ունեմ` Ինեսան այս նույն հաջողությունը կգրանցի Ֆրանսիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը,-ասաց Գեղարվեստական մարմնամարզու-թյան Շիրակի թիմի ավագ մարզիչ Անուշ Սիմոնյանը:

 

Մարզուհիներից շատերը գոհ էին իրենց ելույթներից: Ուրախ էին եւս մեկ անգամ Հայաստանի տարբեր մարզերի եւ հարեւան Վրաստանի իրենց ընկերների հետ շփելու, առավել եւս մրցելու համար: Մրցումից մրցում իրենք զգում են իրենց մարզավիճակի փոփոխությունը, մրցունակությունը բարձրանում է: Դրանք ինչքան շատ են լինում, արդյունքն ավելի պարզ է երեւում: Բացի այդ միմյանցից շատ բան են սովորում, մի տեսակ նախանձախնդրություն է առաջանում եւ մարզումներին  մեծ ջանքեր են գործադրում հետագայում լավ արդյունքների հասնելու համար:

 

 

Սոնա Առաքելյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 26-ին, ժամը 00:30:00-ին (GMT = 20:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter