Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հասցե. Գյումրի, 103-117

 

26 | 07 | 2011 | 17:30 | ակնարկ

 

23 տարեկան տնակներում կարո՞ղ եք ապրել, մանավանդ, երբ տակի հողը վաճառված է:

 

1988 թվի երկրաշարժից հետո անօթեւաններին հատկացված ժամանակավոր կոչվող կացարանն այսօր արդեն 22-23 տարեկան է: Ժամանակի ընթացքում անձրեւաջրերից, կիզիչ արեւից այնքան քայքայվեցին դրանք, որ այլեւս ապրելն այստեղ անհար է: Անհնար է, սակայն բնակիչներն այլ ճար չունեն: Ու հակառակ անօթեւաններին բնակարաններով ապահովվելու կարեւոր այս հարցի չլուծմանը` տնակներում 1988-1989 թթ. ծնված երեխաներն այսօր մեծացել ու ամուսնանում են, ընտանիք կազմում, այսպիսով, միեւնույն տնակներում ծնվում ու մեծանում է արդեն երկրորդ սերունդը` 21-րդ դարում հալումաշ եղած տնակի վառ ականատեսը:

 

Մինչ երկրաշարժը եղբայրներ Հակոբյանները բնակվել են Գյումրու Պուշկին փողոցի 26 շենքի 3 սենյականոց թիվ 15 բնակարանում: 1988-ի աղետից հետո անօթեւան ընտանիքը ձեռք է բերել ժամանակավոր կացարան, ուր մինչ այսօր բնակվում է այրի Անահիտ Ղարագյոզյանը` Հակոբյան եղբայրներից Գեւորգի կինը. նա հարս է եկել տնակում: Հինա նա իր երեք երեխաների` 21 ու 16 տարեկան որդիների, 19-ամյա դստեր հետ ապրում է նշված տարածքում տեղադրված 103-117 տնակում, իսկ ընտանիքի հայրը` Գեւորգ Հակոբյանը, մահացել է 2008թ` երիկամների անբավարարության պատճառով:

 

Օրըստօրե տնակի լայնացող պատերը տանտիրուհին փակել է քիմիական տարբեր նյութերով, իսկ ննջարանի տանիքը չփլվելու նպատակով սենյակի մեջտեղում ուղիղ կանգնեցրել է մի ձող` հենակ, գետնից առաստաղ ձգվող: Ամռան եղանակին շնչելու օդ չեղած, ձմռանն էլ սառնամանիք պատած տնակի նեղ սենյակներում հազիվ է տեղավորվում նրանց ընտանիքը: Գործազուրկ Ա.Ղարագյոզյանն հիշեց, որ 1989-1990-ականներին սեփական միջոցներով մեկ-մեկ գնեցին քար ու շինարարական այլ իրեր, որպեսզի փոքրիկ կացարանը մեծացնեն ու տեգրոջ` Սերյոժա Հակոբյանի ընտանիքի հետ բնակվեն:

 

1993 թվին անօթեւան, բազմազավակ Սերյոժա Հակոբյանը 4 սենյականոց բնակարան է ստացել քաղաքի Անի թաղամասում ու ընտանիքով տեղափոխվել այնտեղ, իսկ եղբայրը, համոզիչ` աստված ողորմած է, ամեն ինչ լավ կլինի, սպասեք խոսքերը  լսելուց հետո այնքան սպասեց, մինչեւ բնակելի տարածքը վաճառվեց, իսկ անօթեւանի համար պատրաստ բնակարանը դեռ չկա, թե ե՞րբ է լինելու` դա էլ հարց է:

 

Ա.Ղարագյողյանի հավաստմամբ, 2006 թվին եկել են  պաշտոնյաներ ու բանավոր ինչ-որ հրահանգներ տվել տարածքն ազատելու մասին, սակայն վերջիններիս դիմադրել են տեղի անօթեւան-բնակիչներն ու իր ամուսինը: Նույն թվին բնակիրչները դիմել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ու ակնկալել օգնություն: Դիմումում նշել են, որ 1988-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչ նշված թվականը բնակվել են հիշյալ հասցեում` իրենց նախկին շենքի տարածքում: Քանդված շենքի տարածքում նոր շենք կառուցելու եւ այդ շենքից իրենց բնակարան հատկացնելու խնդրանքով բազմիցս դիմել են տարբեր մարմինների եւ, չնայած Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները հայտնել են, ու շենքը ֆինանսական միջոցների առկայության դեպքում կկառուցվի, սակայն հետո տեղեկացել են, որ նշված տարածքը ոչ բնակելի շենքի կառուցման համար աճուրդային կարգով վաճառվել է: Սակայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշված դիմումը քննարկման չի ընդունել, նկատի ունենալով այն, որ դրա բովանդակությունը մարդու իրավունքների խախտման մասին չի վկայում:

 

-Դրանից հետո դեռ ոչ-ոք չի եկել: Սակայն խնդիրն այլ է. ընդհանուր բակի բնակիչները, այս է` կստանան բնակարաններ ու կհեռանան, այնինչ, իմ բնակարանը դեռ պատրաստ չէ,- հայտնեց տանտիրուհի Ա.Ղարագյոզյանը:

 

Տնակի տարածքի վաճառքի մասին բնակիչները գրավոր իմանում են միայն 2010 թվի սեպտեմբերի 6-ին: Գյումրու քաղաքապետարանի տեղակալ Գ.Մանուկյանն հայտնել է. 1988թ երկրաշարժից փլված բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած տարածքը կառուցապատման նպատակով օտարել են ՀՀ կառավարության 12 ապրիլի 2001թ. թիվ 286 որոշմամբ հաստատված պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու եւ օգտագործման տրամադրելու կարգի համաձայն:

 

Ա.Ղարագյոզյանի բազմաթիվ նամակների, դիմումների տրցակներում էլ հստակ նշված է. Ձեզ եւ մյուս բնակարանային հարցը կարող է լուծել Գյումրի քաղաքում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում ընդգրկված լինելու չափանիշներին համապատասխան` ըստ հերթականության, իսկ նրա վերջին դիմումը հասցեագրված է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը. վերջինիս պատասխանում գրված է. Դիմումի քննարկման գործընթացին կարող եք հետեւել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում, հետեւեք Ձեր նամակի ընթացքին:

 

Ըստ արտահերթ բնակարանների բաշխման ծրագրի` Ա.Ղարագյուզյանն ու իր ընտանիքը ստանալու են 1 սենյականոց բնակարան ու դրամական փոխհատուցում, սակայն դա այս տարի չի իրականացվելու: Գյումրիում նման 279 ընտանիք եւս այս փուլում չի ստանալու բնակարան, այն պատճառաբանությամբ, որ այդ ընտանիքները երկրաշարժին կորցրել են սեփական տներ, կամ ընտանիքի մի մասը նախկինում փոխհատուցվել է կորցրած բնակարանի սենյակների թվով: (Կոնկրետ այս դեպքում 3 սենյակ կորցրած բնակարանի սեփականատեր Հակոբյանների ընտանիքից Սերյոժան արդեն 4 սենյականոց բնակարան է ստացել Անի թաղամասում, իսկ մյուս եղբոր ընտանիքը դեռ սպասում է):

 

-Եթե մինչեւ բնակարանով ապահովելը գան ու նորից հայտարարեն, թե դուրս եկեք, տարածքը ձերը չէ, վաճառված է,  չգիտեմ, թե ինչ է լինելու մեզ հետ, մենք տեղ չունենք գնալու, կհայտնվենք փողոցում,- ասաց Ա.Ղարագյոզյանը:

 

Անի Մկրտչյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 26-ին, ժամը 17:30:00-ին (GMT = 13:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter