Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԳՊՄԻ-ում 30 մասնագիտություններից դիմորդներ եղան միայն 20 մասնագիտությունների գծով

 

26 | 07 | 2011 | 00:30 | ակնարկ

 

Այս տարի առաջին անգամ` 12-ամյա կրթական համակարգին անցնելու հետեւանքով, Հայաստանի դպրոցները շրջանավարտներ չեն ունեցել: Դեռ անցյալ տարվանից պարզ էր, որ 2011-2012 թթ. ուսումնական տարվա դիմորդների եւ ուսանողների թիվը նախորդ տարիների համեմատ` նվազելու է:

 

Բուհական ընդունելության քննությունները կազմակերպվեցին, հիմնականում, նախորդ տարիների շրջանավարտների համար: Միասնական ընդունելության քննությունների առաջին փուլը տեղի ունեցավ հունիսի 1-ից 17-ը, լրացուցիչ քննությունները` հուլիսի 4-ից 8-ը: Այնուհետեւ մեկնարկեցին կենտրոնական եւ ներբուհական քննությունները:

 

-Դիմում-հայտ ներկայացրել է 103 դիմորդ,-ասում է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ընդունող հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը,-նրանցից 45-ը ներբուհական, 58-ը` այլ  մասնագիտությունների գծով: Ընդհանուր 30 մասնագիտություններից դիմորդներ կան միայն 20 մասնագիտությունների գծով:

 

ԳՊՄԻ-ում այս տարի բացվել են չորս նոր բաժիններ` կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա, սերվիս, քարտեզագրում-կադաստրային գործ, կիրառական արվեստ: Վերջին մասնագիտության գծով դիմել է 11 դիմորդ, նրանց թվում է ամենատարեց դիմորդը, ով 48 տարեկան է:

 

Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում դիմորդների թիվը 9 է: Երեքական դիմորդներ տնտեսագիտություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժիններում, 2 դիմորդ ոսկեգործություն եւ եւս մեկը շինարարական բաժնում:

 

Գյումրու պետական մանկավարժական քոլեջում դիմորդների թիվը 22 է:

 

-Այսօրվանից արդեն նկատելի է դիմորդների աճի միտում: Քանի որ դպրոցներում 9-ամյա կրթության վկայականներն արդեն բաշխել են կամ բաշխում են` դիմորդների թիվը աճում է,- նշում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտուշ Քոչարյանը:- Այս տարի քոլեջներում ընդունելության հիմնական շեշտադրությունը դրված է 9-ի բազայի վրա: Իսկ ընդունելության գործընթացները կավարտվեն օգոստոսի 25-ին: Դիմորդների ատեստատների կամ վկայականների մրցութային առարկաների գնահատակաների միջին թվաբանականի հիման վրա էլ դիմորդները կընդունվեն վճարովի եւ անվճար տեղերում:

 

Ա.Քոչարյանը նաեւ նշեց, որ քոլեջն անցել է ԳՊՄԻ-ի իրավասության տակ, այսինքն` հանդիսանում է վերջինիս միջին մասնագիտական կրթության բաժինը: Եւ քոլեջի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել պետական մանկավարժական ինստիտուտում` համապատասխան բաժնում, երկրորդ կուրսից:

 

Ընդհանուր առմամբ մարզում դիմորդների թիվը, ինչպես սպասում էին, քիչ էր: Վերջին հաշվով` տարին լավ հնարավորություն էր ընձեռում թույլ մրցակցության պայմաններում բուհերում ուսումը շարունակելու համար:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 26-ին, ժամը 00:30:00-ին (GMT = 20:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter