Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Իսկ մնացած դեպքերում նրանք վտանգավոր են

 

26 | 07 | 2011 | 00:30 | դիմանկար

Հուշարձանդ զբոսայգում ճոխ զարդ է,

Բույսերի հետ ընկերակից մի վարդ է,

Ա՜խ, սեւազգեստ մայրիկդ է մշակում,

Ժամանակին ջուր տալիս, գուրգուրում:

(Քառատողի հեղինակ` Խաչիկ Մարտիրոսյան):

Վարդեր, երիցուկներ եւ այլ նրբերանգ ծաղիկներ կան այս պուրակում, որն ամեն օր խնամում է Արցախյան պատերազմում զոհված զինվորի մայր Սամվել Խաչատրյանի մայրը` 73-ամյա Գեղեցիկ Խաչատրյանը: Այստեղ է գտնվում իր որդու հիշատակը հավերժացնող հուշարձանը, ցայտաղբյուրը եւ հուշաքարը:

 

Ալեքսանդրապոլում կառուցված շենքերից մեկում են ծնվել տիկին Գեղեցիկի Արշավիր, Սամվել, Անահիտ, Արմենուհի, Մանիկ եւ Հովհաննես զավակները: Սերյոժա եւ Գեղեցիկ Խաչատրյանների որդին` Սամվելը ծնվել է 1962 թվականին:

 

Բնավորությամբ շուտ բռնկվող էր եւ սիրված շատերի կողմից: Դեռ փոքր հասակից սիրում էր ինքնուրույն լուծել իր պրոբլեմները: Սամվելի մայրը` տիկին Գեղեցիկը, պատմում է, որ որդին 3 տարեկան էր, երբ թուրքերը մտան Աղին եւ սպանեցին իր մոր` Մանիկի քրոջն ու եղբորը: Ականատես լինելով քրոջ ու եղբոր մահվան սահմռկեցուցիչ տեսարանին, Մանիկը փախչում-մտնում է ջրհորը` թուրքերի հետապնդումից խույս տալու համար: Լսելով նրա լացի ձայնը մի թուրք զորական մոտենում է եւ ջրհորից հանում  Մանիկին` ճանապարհ ցույց տալով, թե ինչպես փախչել Աղինից: Ինչպես ասում են `մի թուրքը սպանեց, մյուսը` փրկեց: Մանիկը մինչեւ կյանքի վերջը չմոռացավ իր եղբոր ու քրոջ մահվան տեսարանը:

 

Արցախյան պատերազմի նախօրեին ընտանիքի պատմության գուցե այս դրվագն էր, որ ճակատ մղեց Սամվելին:

 

Սամվելի մոր խոսքերով, որդին շատ դաժան է եղել թշնամու հանդեպ: Թշնամու ձեռքը գերի չընկնելու համար նա իր մոտ թույն է պահել, մտածել, որ պատերազմի ժամանակ, օրհասական պահերին պետք է ուտել ձեռքն ընկածը: Պատերազմի տարիներին միայնակ էր կռվում թշնամու դեմ, քշում հայկական գյուղերից ազերիներն եւ վարձկաններին` ամենուր մեծ տառերով գրելով`Միայնակ գայլ:

 

Թշնամու դեմ միայնակ կռվելու շնորհիվ իր մարտական ընկերները նրան հենց այդպես էլ կոչեցին` Միայնակ գայլ: Սամվելը աշխատել է Լենինականի կապի հանգույցում: 1980 թվականին ծառայության է անցել Լիեպայա քաղաքում` Լատվիայի խորհրդային հանրապետությունում:

 

1989 թվականին Գյումրիում ստեղծվեց Ուրարտու  փրկարարական-պաշտպանական ջոկատը: Սամվելը նշանակվեց ջոկատի մարտական պարապմունքների մարզիչ` կարատե-դո սպորտաձեւի գծով: Նա իր մարտական ընկերների` Ժորայի եւ Սամվելի հետ ստեղծեց Հայ ճամփա ջոկատը: Սամվելը անհրաժեշտ իրեր է տեղափոխել Արցախ եւ Գորիս: Նա մարտական ընկերներով թշնամուց պաշտպանել է Գորիսի շրջանի Խնածախ եւ Խոզնավար գյուղերը: 1991 թվականին մասնակցել Տավուշի շրջանի Պառավաքար, Մովսես գյուղերի եւ Կոռնիձորի պաշտպանությանը: 1991 թվականին Սամվելը մեկնեց Արցախ, երբ ռուսական զորքը սկսեց հսկել Կոռնիձորը: 15 հոգու հետ կազմել է Փուշ ջոկատը` մասնակցելով Ֆիզուլու, Մարտակերտի եւ Արցախի այլ շրջաններում մղվող մարտերին, ուր նրա հետ է եղել Արկադի Տեր-Թադեւոսյանը: Կռվում միշտ ասում էր սա միայն Արցախյան վրեժ չէ, սա Սասունում, Մուշում, Վանում կոտորված հայորդիների վրեժն է: Մերոնք խաղալիք են դարձել շուն թուրքերի ձեռքին ու հայոց կույսերն են պղծվում մեր հողում:

 

1991 թվականի նոյեմբերի 7-ին, առավոտյան ժամը 7-ին, Սամվելն իր մարտական ընկերների հետ Հադրութի շրջանի Խրմնջուղ գյուղում էր, երբ 200 ազերիներ հարձակվեցին նրանց վրա: Հայերն անցան հակահարձակման, բայց թշնամու արձակած կրակից Սամվելը զոհվեց: Գյուղի բնակիչները փրկվեցին վերահաս կործանումից հայ մարտիկների դիմադրության շնորհիվ: Սպանված հայ տղաների դիակները ադրբեջանցիները կապեցին զրահամեքենաներից եւ քարշ տալով տարան: Երկու դիակ խոշտանգվեց. մեկը`Սամվելինը, մյուսը` ո՞վ  գիտե: Ադրբեջանցիները այրում են սպանված հայորդիների դիակները:

 

Տիկին Գեղեցիկն ասում է, որ իր մյուս որդին` Արշավիր Խաչատրյանը, երեք անգամ մեկնել է Արցախ` եղբոր մասունքները հայրենիք վերադարձնելու համար, բայց ոչինչ չի հաջողվել: Շիրակ գերեզմանոցի եղբայրական պանթեոնում թաղված են միայն նրա մարտական իրերը: Սամվելը չնայած որեւէ կոչում չի ստացել, բայց պարգեւատրվել է ՀՀ Արիության, ԼՂՀ Արիության, Հայաստանի երկրապահ, Ռազմիկ Վասիլյան հուշամեդալներով:

 

-Շատ վատ է, որ մեր երկրի ղեկավարները պատշաճ ուշադրություն չեն դարձնում Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների հոգսերը թեթեւացնելուն: Ամեն անգամ սիրտս ալեկոծվում է, երբ որդուս շիրիմին եմ այցելում: Գնացի, տեսա, որ միայն քարերն են տաշել, դեռ լրիվ սարքած չէ: Ասում են սեպտեմբերի 21-ին լրիվ վերանորոգված եղբայրական գերեզմանոցի բացումը կլինի,-ասաց Գեղեցիկ Խաչատրյանը:

 

Ինչպես ասում է Գաբրիել Լաուդը` հերոսներն անհրաժեշտ են այն ժամանակ, երբ հայրենիքը վտանգի մեջ է, իսկ մնացած դեպքերում նրանք վտանգավոր են:

 

Անահիտ Սիմոնյան

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 26-ին, ժամը 00:30:00-ին (GMT = 20:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter