Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու շուկան` աղբով ու մրգով հարուստ

 

26 | 07 | 2011 | 00:30 | ակնարկ

 

Գյումրի քաղաքի արեւածագն ազդարարեց շուկայի իրարանցումը, իրար գլխի հավաքված, տարբեր թաղերից ու գյուղերից եկած ու արագ դեպքի վայր հասած մարդկանց ճիչերն ու կանչերը: Հարակից տարածքի բնակիչներն էլ խոր քնից վեր թռած` զգուշացան, որ ժամն է աշխատանքի գնալու, գործազուրկի 10-ամյա փորձ ունեցողն էլ հիշեց, որ դառը սուրճ խմելու ու բամբասանքի ժամն է, հետո դրան կհաջորդի կյանքը վատաբանելու տեւական ժամանակը:

 

Առավոտյան ժամը 4-5-ին արթնացած սայլապանը թափով կտրեց ղժղժան առեւտրականների անկանոն հերթերն ու կանգնեց զայրացած գյուղացու կողքին: Երկարատեւ բանակցություններից հետո ականատեսի` սայլապանի ներկայությամբ էլ գյուղացին, ձայնը գլուխը գցած, ստիպված զիջեց իր դիրքերն ու, մի քանի դրամ էժանացնելով կյանք ու հոգի տարած բերքը, հանձնեց վերավաճառողին: Եկավ արդեն նիհար, տկար սայլապանի հերթը` մեշոկները աջ ու ձախ ճոճելուց, ուսին դնելուց ու հանելուց հետո սայլակին գցեց ու հասցրեց ապրանքի տիրոջ ճիշտ ուզած տեղը: Իսկ տեղն արդեն որոշված էր. հաճախորդների ուշադրության կենտրոնում, թեկուզ հատակին` փոշոտ ճանապարհի վրա:

 

Հաճախ էլ այս թեժ կրակին կտեսնես հերթու կարգ պահող ոստիկանի:-Քանի՞ անգամ եմ ասել,  այստեղ մի՛ կանգնեք:

 

-Չե՛մ կանգնի, դե արի՛,-դեմ է գալիս առեւտրականն ու ջղայնացած նայում նրան, գոռում,- արի՛ երեխաներիս պահի:

 

Ինքն իր ասածից փոշմանած` ոստիկանը դանդաղ հեռանում է, երբեմն:

 

Արդեն ժամը 9:00-10:00 այսպես կարգավորվող շուկան` բաց երկնքի տակ, փոշու, աղբի կողքին, սպասվելիք արեւայրուքին դիմացող միրգը, բանջարեղենն ու գյուղական այլ մթերքները դիմավորեցին գնորդներին` նորից  շատ փող` քիչ ապրանք, կամ, քիչ գումար` վատ ապրանք սկզբունքով, թեւ շատերը հայտարարեցին, որ օրըստօրե նկատելի է  գնանկումը:

 

Գնային տատանում` կախված տվյալ մթերքի որակից: Չես գնի 1կգ-ը  400-500 դրամ արժեցող ծիրանը, քեզ կառաջարկեն բացեիբաց վատորակ հայտարարվող 150-200 դրամանոցը...

 

Գնորդների խոսքերով`շուկան կրկին թանկ է, սակայն անցած տարվա համեմատությամբ` այս տարվա փակոցն էժան է: Էժան չէ, սակայն, շաքարավազը. 1կգ արժե 350-400 դրամ: Թռիչքային գներով աչքի ընկան նաեւ զտած ու մաքուր պանիրները` համապատասխանաբար 1300-1500 դրամ:

 

Առ ու ծախով զբաղվողները միաբերան հայտարարեցին, որ լավ առեւտուր, այնուամենայնիվ, նկատվում է միայն թոշակ, նպաստ բաժանելու օրերին, դա էլ մի քանի օր է տեւում, իսկ ամենօրյա մեռած առեւտուրն ուներ իր բացատրությունը.- Մարդ չի մնացել, ո՞ւր են կորել, կամ էլ արտագաղթի հետեւա՞նք է:

 

Երեկոյան շուկան փակվեց վերավաճառողների դժգոհ, հոգնած դեմքերով, տարածքի աղբակույտերով` շրջապատված ճանճերով, կատուներով ու շներով: Իսկ ապրանքի ընդամենը կեսը վաճառողը մտածում էր, թե հիմա սրանք առ ու տար հարեւան տունն ու արեւածագին գյուղացուց քիչ բերք գնի:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 26-ին, ժամը 00:30:00-ին (GMT = 20:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter