Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վեց հազարից եւս մեկի մասին` Հասցե. Գյումրի, 104/374

 

29 | 07 | 2011 | 11:30 | ակնարկ

 

Մինչ երկրաշարժը Մովսիսյաններ ամուսիններն իրենց երկու որդիների` Ազատի (նա 16 տարեկանում մինչեւ 1988 թիվը ավտովթարից մահացել է)  ու Հարությունի  հետ ապրել են Գյումրու Խանջյան փողոցի 2-րդ շենքի թիվ 5 մեկ սենյականոց բնակարանում: 1980 թվի նոյեմբերի 1-ին նրանք ամուսնալուծվել են ու ձեռք բերել համապատասխան վկայական. կինը` Ասյա Մովսիսյանը, երկու երեխաների հետ շարունակել է ապրել նույն բնակարանում, իսկ ամուսինը` Ստեփան Մովսիսյանը, կնոջ հավաստմամբ` եղել է միշտ Ռուսաստանում:

 

1988-ի երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած  ընտանիքը քաղաքի Ավտոկայան թաղամասում ստացել է ժամանակավոր կացարան ու ապրել արդեն 104/374  տնակում: Սակայն ամուսնալուծված ամուսինների միջեւ երբեւէ  կապ չի հաստատվել: Կացարանին կից սեփական միջոցներով  տեղադրվել  է տնակ, ամուսիններն ապրել են առանձին տնակներում, ելումուտ արել տարբեր բակերից:- Էլեկտրական հոսանքներն անգամ առանձին էին միացված մեր տնակներին,- հայտնեց կինը` 70-ամյա Ասյա Մովսիսյանը:

 

2010 թվի ամռանը  ամուսնալուծված ամուսիններին հատկացրել են մեկ սենյականոց բնակարան քաղաքի Մուշ 2 թաղամասում: Այսօր այնտեղ է բնակվում միայն Ստեփան Մովսիսյանը, ով ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ դժգոհեց նոր բնակարանի պայմաններից: -Պատերը խոնավ են, բողոքներիս չեն արձագանքում, ջեռուցման համակարգն էլ չի աշխատում, սխալ են միացրել, եթե իմ միջոցներով չգնեմ Արիստոն ու տեղադրեմ, ուրեմն իմացեք, որ ձմռանը կսառեմ:

 

Իսկ կինը կտրականապես  հրաժարվել է վերջինիս հետ մի հարկում բնակվելու մտքից: Նրան գտա 104/374 հասցեում` մոտ 1մ 80 սմ բարձրություն ունեցող, կոմունալ տարրական պայմաններից զուրկ տնակում: Այստեղ ննջարանն ու խոհանոցը միասին էին, իսկ ավելի ճշգրիտ` ննջասենյակը դա նեղ մահճակալն էր, իսկ խոհանոցը` քառակուսի փոքրիկ սեղանը. իրար վրա դարսած ուտելիքներն ու շորերը դժվար էր զանազանել:

 

Ամուսնու տեղափոխվելուց հետո եղել է տնակն ապամոնտաժելու խնդիր: Գյումրու քաղաքապետին ուղղված դիմումում նա սույն թվի փետրվարի 4-ին գրել է. արդեն 30 տարի է 1980 թվից մենք բաժանված ենք օրինական փաստաթղթերով: Քանի որ ես չեմ կարող բնակվել նրա հետ նույն հարկի տակ, ուստի խնդրում եմ հաշվի առեք իմ վիճակը, քանի որ 70 տարեկան միայնակ ծեր եմ, թույլ տվեք բնակվեմ իմ տնակում կամ, եթե հնարավոր է, դիմումս դրեք հաշվառման եւ իմ կյանքի վերջին օրերին գոնե հատկացրեք մեկ սենյականոց բնակարան:

 

Քաղաքապետարանի բնակ հաշվառման եւ բաշխման բաժնի պատասխանը եղել է. տեղյակ է պահվում, որ ՀՀ կառավարության 10.06.1999 թ-ի թիվ 432 որոշման 17-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված է, որ բնակարան ստացած քաղաքացին պարտավոր է ապամոնտաժել տնակը եւ ազատել տարածքը, հետեւաբար Դուք պետք է ապամոնտաժեք Ձեր զբաղեցրած 104/374 տնակը: Ինչ մնում է նոր բնակարանով ապահովելուն, ապա հայտնվում է, որ Ձեր պահանջը օրենքից չի բխում, քանի որ Դուք որպես երկրաշարժից անօթեւան մնացածի արդեն իսկ փոխհատուցվել եք բնակարանով (Մուշ 2 թաղ. 17 շ 38 բն):

 

Տնակը երբեւէ ապամոնտաժելու մտադրություն չունեցող Ա.Մովսիսյանը բացատրեց, որ շուտով Ռուսաստանից հայրենիք է վերադառնում որդին` 40-ամյա Հարություն Մովսիսյանը` կնոջ ու երեք անչափահաս երեխաների հետ. - 15 տարի ինձանից հեռու ապրող տղաս այսօր արդեն չի ուզում ապրել ու աշխատել ինձանից հեռու, հիմա հասկանում եք, որ այս վատ պայմաններն անգամ ինձ օդ ու ջրի պես անհրաժեշտ են` նրանց տեղավորելու համար:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 29-ին, ժամը 12:00:00-ին (GMT = 08:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter