Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խորհրդային բանկային ավանդների փոխհատուցման մասին

 

29 | 07 | 2011 | 11:00 | լուր

Խորհրդային Հայաստանի խնայբանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին օրենքի համաձայն:

Ծրագիրը կրում է հասցեական բնույթ եւ ուղղված է սոցիալապես անապահով խավերին: Ավանդների փոխհատուցումը տրվում է 2005-2006 թվականների նպաստառու ընտանիքներին: Հաշվառումը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից եւ ավարտվել է 2006 թվականի ապրիլին: Հաշվառված ցուցակների մեջ ընգրկվել են այն ընտանիքները, որոնք 2005 թվականի հունիսից 2006 թվականի մարտն ընկած ժամանակաշրջանում, անընդմեջ նպաստ ստացել են: Արդեն այս ցուցակներում գրանցված մարդկանց համար սահմանվել են վճարման առաջնահերթություններ` ըստ որոշակի արտոնությունների:

-Այս արտոնությունները վերաբերում են միայն հաշվառված ընտանիքներին,- նշում է Սոցիալական ծառայության Գյումրի-2 տարածքային բաժնի պետ Էդուարդ Բաղրամյանը,-Վճարման առաջնահերթությունը տրվել է մինչեւ 70 տարեկան եւ 70-ից բարձր կենսաթոշակառուներին, հաշմանդամ թոշակառուներին` 1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամներին:

 

Գյումրիում հերթագրված ընտանիքների շուրջ 70 տոկոսի դրամային փոխհատուցումը կատարվել է:

 

Այս պահին ավանդների փոխհատուցման գործընթացը Շիրակի մարզում դադարեցված է, վճարումները շարունակվում են մյուս մարզերում: Որպես աղետի գոտի, այս ծրագիրն այստեղ ավելի շուտ էր սկսվել եւ արտոնությունների այդ մասով ավարտվել է: Հիմա այն շրջում է մարզերում, ավարտից հետո ծրագիրը կրկին կվերսկսվի, այս անգամ փոխհատուցում կստանան Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, 1990-1994 թվականներին մարտական գործողություններին մասնակցած անձինք, բազմազավակ ծնողները, երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչները:

 

-Հավանաբար Գյումրիում ծրագիրը կշարունակվի հաջորդ տարի,-ասում է Է.Բաղրամյանը,-սակայն ավելի կոնկրետ տեղեկատվություն կարող է տրամադրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Փոխհատուցման համար նախատեսված գումարը եւս ստույգ ասել հնարավոր չէ, բնականաբար, ինչքան մեծ գումար տրամադրվի, այնքան շուտ կավարտվի գործընթացը:

 

Փոխհատուցման համար նախատեսված գումարը չի կարող տարեկան 1 միլիարդ դրամից պակաս լինել: Այս տարի պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Որքան կլինի այդ գումարը հաջորդ տարի` դեռ պարզ չէ:

 

Սովորաբար ամեն տարի, դրամական ավանդների փոխհատուցման համար տրվող գումարի տրամադրումից հետո, խնայբանկերում գումար ներդրած մարդիկ փորձում են հաշվառվել եւ ավանդների փոխհատուցում ստանալ: Իրականում նոր հաշվառում չի նախատեսվում:

 

Ալիսա Հակոբյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 29-ին, ժամը 12:00:00-ին (GMT = 08:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter