Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԿԱԶԱ հիմնադրամի էական ներդրումը Գյումրու եւ Շիրակի մարզի կյանքում

 

29 | 07 | 2011 | 11:00 | հարցազրույց

 

ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամը իրականացնում է տարբեր ծրագրեր: 1988 թվականից հիմնադրամը սկսեց հովանավորել սոցիալապես անապահով վիճակում գտնվող ուսանողներին ուսման վարձերի վճարման համար: Կենտրոնն իրականացնում է համակարգչային դասընթացների կազմակերպման ծրագիր: Գործում է անգլախոսների եւ ֆրանսախոսների ակումբ, իրականացվում է զբոսավարների պատրաստման դասընթացներ: Տրամադրվում են գրենական պիտույքներ եւ ամենամսյա դրամական օգնություն Գյումրու  անապահով ընտանիքներին: Մի շարք կրթական հաստատությունների ջեռուցման ծրագրեր են իրականացվում: Այստեղ կազմակերպվում են նաեւ կոնֆերանսներ, վերապատրաստման դասընթացներ էկոլոգիա, հոգեբանություն եւ տուրիզմ առարկաներից: Հիմնադրամը համագործակցում է ՀՀ-ում բնակվող շվեյցարացի ինժեներ, շինարար Լեոնարդո Գմյուրի հետ: ԿԱԶԱ-ն օժանդակում է գյուղերին գյուղատնտեսության, ձկնաբուծության, մեղվաբուծության զարգացման համար:

 

ԿԱԶԱ շվեյցարական  հիմնադրամի Գյումրու սոցիալ-ուսուցողական եւ զարգացման կենտրոնի  ծրագրերի համակարգման  պատասխանատու Աննա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2006 թվականին  ավարտվել է Գյումրու թիվ 33 դպրոցի նոր ուսումնական մասնաշենքի կառուցումն ու կահավորումը (լուսանկարում` դպրոցի շինարարության հիմնարկեքն է): Արմենիանոս հիմնադրամի աջակցությամբ մասամբ ավարտվել է Գյումրու Շերամի դպրոցի շինարարությունը: Այն գլխավորում է Շվեյցարիայի Լյուսերն քաղաքից Լուսիան Շտումբը: Ֆինանսապես աջակցել են նաեւ Կոմիտաս երգչախումբը, Էլմազ հիմնադրամը, Լիսաբոնի Գյուլպենկյան հիմնադրամը:    2007 թվականին Ախուրյանի ավագ դպրոցի, 2008-ին` Մաստարայի դպրոցի շինարարությունն է ավարտվել մեր կառույցի ֆինանսական միջոցների տրամադրման շնորհիվ:

 

Ա.Մարտիրոսյանի խոսքերով, տարեկան մոտ 30 ընտանիքի օգնություն է ցուցաբերվում  գրենական պիտույքների, հագուստի, վառելիքի, դեղորայքի եւ այլ կենցաղային անհրաժեշտ իրերի տեսքով` 10000-30000 դրամի չափով: -Ստուգելու համար, թե արդյոք հիվանդները նպատակային են ծախսում դեղորայքի կամ վիրահատության համար տրամադրված գումարները, մենք նրանցից դեղորայքի գնման կտրոնն ենք պահանջում կամ ինքներս ենք գնում հիվանդի համար անհրաժեշտ դեղորայքը: Նպաստամատույցն անում ենք անկախ ազգությունից եւ քաղաքացիությունից: Հիմնականում երկրաշարժից տուժած ընտանիքներին ենք օժանդակում: Դեկտեմբերին ուսումնասիրելու ենք տարբեր կարիքներ ունեցող ընտանիքների գործերը` ճշտգրտելու ցուցակները: Նախատեսվում է նաեւ հոգեբանական աջակցության ցուցաբերում այդ ընտանիքներին: Սոցիալական ծրագրերը մեր կողմից հովանավորվող  ընտանիքների հետ անվճար են: Կազմակերպում ենք  աշխատանք փնտրելու դասընթացներ, որի նապատակն է սովորեցնել ինքնավերլուծությունների իրականացում, հիմնարկի ծախսերի, եկամուտների հաշվում, դրամաշնորհային ծրագրերի կազմում: Գործում են զբոսավարների դասընթացներ: Զբոսավարը ՀՀ եկած տուրիստներին ուղեկցում է մեր պատմամշակութային վայրերը` ծանոթացնելով մեր արժեքներին: Օտար լեզվի իմացությունը պարտադիր է:

 

ԿԱԶԱ հիմնադրամը ամեն տարի հովանավորներ ենք փնտրում Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում: 2000-2008 թվականներին Լիխտեյնշտեյնում գործող Արմենիանոս հիմնադրամի օգնությամբ  ՀՀ տարբեր մարզերում 40-ից ավելի շինարարական ծրագրեր են իրականացրել:

 

1998 թվականին սկսել են ուսման վարձերի վճարումը, կրթաթոշակային ծրագրերի իրականացումը: Ժնեւում գործող Փիլիպոսյան հիմնադրամը ֆինանսավորում է կրթաթոշակային ծրագրերը:

 

Հիմնադրամը աջակցում է ֆրանսախոս, սոցիալապես անապահով, բակալավրիատում եւ մագիստրատուրայում սովորող  ուսանողների վարձավճարների մուծմանը:

 

-Ասպիրանտներին հովանավորելու ծրագրեր դեռ  չունենք: 2011 թվականին մոտ 20 հոգու, հիմնականում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսախոս ուսանողների լրիվ տարեկան վարձն ենք մուծել:-Պատմում  է Աննա Մարտիրոսյանը.- հիմնական պայմանը բարձր առաջադիմությունն է, ֆրանսերենին գերազանց տիրապետելը եւ ուսանողի ակտիվությունը, ստեղծագործական մտածելակերպը: Դրա դիմաց ուսանողները շաբաթական 3 ժամ կամավորական աշխատանք են իրականացնում մեզ մոտ: Մեր կենտրոնում գործում է խաղասրահ, խաղերի ու վերլուծության ակումբ` 12-16 տարեկանների համար: Աշխատում ենք երեխաների, երիտասարդների եւ ընտանիքների հետ:  

 

Հիմնադրամն առաջիկայում իրականացնելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը արվեստում ծրագիրը Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի եւ Ընտանիք կենտրոնի արվեստագետների հետ միասին: Նպատակն է նրանց ծանոթացնել  համակարգչային ծրագրերին` ֆոտոշոպ, վեբ-կայքերի պատրաստում: 2011 թվականի հունիս-հուլիս ամիսներին կազմակերպել են դպրոցականների այցելություն թանգարաններ: 10-16 տարեկան երեխաները քաղաքի տարբեր վայրերում լուսանկարներ են արել:

 

Այս տարվա հոկտեմբերին ռոմանական գրականության միջոցառումների շրջանակներում նախատեսվում է շվեյցարացի գրող Դորիս Ժուքյուբեքի այցը կենտրոն:

 

2011-ի սեպտեմբերից շվեյցարական դեսպանության ֆինանսավորմամբ իրականացվելու է Հայաստանի երիտասարդ քաղաքացի ծրագիրը Գյումրիում եւ Երեւանում: Նպատակը` ակտիվ երիտասարդներին ընդգրկել քաղաքացիական հասարակություն, ստեղծել ակտիվ գործունեություն ծավալող քաղաքացիների խումբ: Ամբողջ տարվա համար ընդհանուր գումարը կազմելու է 19.000 եվրո: Ըստ մասնագիտությունների երիտասարդները կարող են խմբեր ստեղծել` իրենց գործունեությունը ծավալելու համար: Նրանց կտրամադրվեն նաեւ աշխատանքային գործիքներ: Հունվարից հնարավոր է, որ հիմնադրամը վերսկսի զբոսավարների մոտ 7 ամիս տեւողությամբ դասընթացները, կշարունակվեն ֆրանսախոսների ու անգլախոսների ակումբների գործունեությունը, ֆրանսերենի եւ հարակից հմտությունների դասընթացները, գրաենյակային գործին առնչվող դասընթացները:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 29-ին, ժամը 12:00:00-ին (GMT = 08:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter