Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



24 նախակրթարանների 830 երեխա հրաժեշտ տվեցին մանկապարտեզին

 

29 | 07 | 2011 | 11:00 | լուր

 

Հուլիսի 7-ին Գյումրու Վ.Աճեմյանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ  Գյումրու 24 նախակրթարանների հրաժեշտի  միջոցառումը: Արդեն 8-րդ տարին է, որ սանները մանկապարտեզներին հրաժեշտ են տալիս փառատոնային միջոցառմամբ: Միջոցառումը կազմակերպել էր քաղաքապետրանը:

 

Դահլիճը եւ օթյակները լեփ լեցուն էին, պատճառը պարզ է. մանուկները մեր ներկան են, կյանքը սնուցող երակը, ապագայի հույսն ու երաշխիքը, նրանց աջակցելը եւ ոգեւորելը, ձեռքբերումները տեսնելը եւ դրանք խրախուսելը, յուրաքանչյուր ծնողի պարտքն ու ցանկությունն է: 830 փոքրիկներ մտան կյանքի նոր ու կարեւոր փուլ, սեպտեմբերի մեկին նրանք արդեն դպրոց են հաճախելու:

 

Յուրաքանչյուր մանկապարտեզ ներկայացրեց իր երաժշտական համարը, որն ավելի հաճախ պարային բեմականացում էր: Գունեղ հագուստներով, ուրախ մանուկները ծանոթացրին կախարդական աշխարհի հեքիաթային հերոսներին:

 

Երեւակայությունն ու ցանկությունները, որոնք մանկական հսկայական աշխարհի անբժան մասն են, չեն ճանաչում ժամանակային ու տարածական արգելքներ: Ի՞նչ հոգ, թե դրսում շոգ ամառ է, մանուկները բեմ էին բերել իսկական ձմեռ` ձնե մարդուկներով, ձյունով ու նույնիսկ զարդարված տոնածառերով:

 

Չէր անտեսվել ճկուն մտքի ու տրամաբանության խաղը` շախմատը, շախմատային թեմատիկայով պարը յուրօրինակ խոստում էր հետագա մեծ հաղթանակների:

 

Մանկապարտեզների սանները հանդես եկան հայկական, գնչուական, լատինաամերիկյան պարերով: Կատակ պարերի միջոցով հանդիսատեսին մոռացնել տվեցին իրենց տարիքը ու վերադարձրեցին անհոգ մանկություն: Փառատոն-միջոցառումը ավարտվեց հրավառությամբ:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 29-ին, ժամը 12:00:00-ին (GMT = 08:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter