Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Թաղիքագործություն. այն մասին, թե ինչպես են հոլանդացիք թաղիքագործություն սովորեցնում մերոնց

 

29 | 07 | 2011 | 11:00 | ակնարկ

 

18-րդ դարից Գյումրիում ձեւավորվել եւ մեծ զարգացում  են ապրել արհեստագործական համքարությունները: Գյումրեցիների մի մասին այսօր էլ հուզում է հայկական հնագույն արհեստների պահպանումն ու դրա տարածումը, եւ բնավ պատահական չէ քաղաքին տրված արհեստների եւ արվետների բնօրրան բնութագրումը:

 

Հայկական հնագույն արհեստներից է նաեւ թաղիքագործությունը, որով զբաղվող մասնագետներն արդեն ինն են ողջ Հայաստանում` 2-ը Վանաձորում, 4-ը Գավառում, 2-ը Երևանում եւ մեկը` Գյումրիում: Նրանք հունիսին վարապատրաստման հատուկ դասընթացներ են անցել Գավառում:

 

Այս արհեստն այսօր անհետացման եզրին է մեզանում: Զարմանալին այն է, որ հայուհիները թաղիքի մշակման գաղտնիքները դասընթացի ժամանակ սովորել են Հոլանդիայից ժամանած 56-ամյա Անեմից, ով, հայ չլինելով, նույն գործունեությունն է ծավալում նաեւ աշխարհի մյուս քաղաքներում:

 

Զրուցակիցս` տիկին Անեմիի մոտ վերապատրաստված, ծնունդով մարտունեցի, գյումրիաբնակ Վալերիա Մելքոնյանն է` թաղիքագործությամբ զբաղվող միակ մասնագետը Շիրակի մարզում:

 

-Տիկին Անեմին զարմանում էր, որ հայ աղջիկներն այդ հնագույն, բայց բավականաին բարդ  արհեստն այդքան հեշտությամբ են յուրացնում, իսկ դա բացատրում էր նրանով, որ արհեստն ունի հայկական ծուգում: Նրան անչափ զարմացել էր նաեւ բրդից պատրաստված մեր վերմակների տեխնոլոգիան,-պատմում էր զրուցակիցս:

 

Թաղիքի հայկական ծագում ունենալը անհերքելի փաստ է. այդ մասին են վկայում Գավառի Ծովազարդ գյուղում ու Հայաստանի այլ բնակավայրերում հայտնաբերված թաղիքե գորգերն ու 1915թ. Եղեռնից փրկված նախշազարդ թանթանան:

 

Հնում թաղիքագործությամբ զբաղվել են բացառապես տղամարդիկ, որոնց անվանել են թաղքադիր կամ լպուտ: Հայտնի են եղել հատկապես Բիթլիսի լպուտները, որոնք Հայաստանում եւ հարեւան երկրներում պատրաստել են նախշազարդ ու աննախշ թաղիքներ: Թաղիքի պատրաստման համար գզած բուրդը համաչափ փռում են հատակին, գերանը գլորում վրայով` մինչեւ լիակատար տրորվելը: Հնում հայերը թաղիքին վերագրել են նաեւ բուժիչ հատկանիշներ. այն ցավոտ տեղին կապելով` ձերբազատվել են ցավից:

 

Այսօր տեխնոլոգիաները փոխվել են. մեր օրերում թաղիք պատրաստելու համար անհրաժետ է բուրդ, գունանյութեր` բնական կամ արհեստական, ջուր` գոլ, սառը, տաք վիճակներում եւ օճառ: Ավելի բարդ է բրդի ընտրությունը. Հոլանդիայում բազմացվող մերինոս տեսակի այծի բուրդը թանկ է, բայց որակյալ: Հայկական բրդի ընտրության դեպքում երկար ու աշխատատար  մշակումից հետո նույն արդյունքին չես հասնի, բայց վերջինս էլ անհամեմատ մատչելի է: Արդեն պատրաստի թաղիքը համապատասխան իրի ձեւն ընդունելուց հետո, լինի դա թեւնոց, մատանի թե հողաթափ, ամբողջանում է Մարաշի զարդանախշերով, որ պատմագրության մեջ հիշատակվում են դեռեւս 12-րդ դարից:

 

Թաղիքի պատրաստումն այսօր բարդ ու աշխատատար գործընթաց է:  Մեկ թեւնոց ունենալու համար ատիպված ես չարչարվել մոտ 40 ժամ կամ այդ նույն թեւնոցի համար վճարել առնվազն 5000 դրամ:

 

Սեպտեմբերին Գյումրիում գործող Մեղվիկ ՀԿ-ի նորակառույց շենքում տնօրեն Վեհանուշ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ թաղիքագործության խումբ է գործելու` 7 անձից բաղկացած:

 

-Հիմա կատարելագործվում եմ, որ ես էլ մյուսներին սովորեցնեմ,-ասաց Վալերիան, ապա մտահոգ ավելացրեց,-անչափ կարեւոր է նաեւ վաճառքի ապհովումը, հանրությանը ճիշտ ներկայացնելը, ինչի համար ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ:

 

Վալերիայի թաղիքե 15 աշխատանքներն աստիճանաբար կհամալրվեն նորերով եւ սեպտեմբերին պատրաստ կլինեն անհատական ցուցահանդեսին:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 29-ին, ժամը 12:00:00-ին (GMT = 08:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter