Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Արթուր Մինասյան. Հետհանրահավաքային մտքեր

 

01 | 06 | 2011 | 21:30 | հրապարակախոսություն

 

Հարգելի ֆեյսբուքահայեր,

 

Ազատության մեջ են գրեթե բոլոր քաղբանտարկյալները (վերջին 2-ը շուտով կհայտնվեն ազատության մեջ), ուստի կարող ենք հանգիստ խղճով բաց քննարկման առարկա դարձնել առկա իրողությունները` դրանք վերջնականապես արձանագրելու ու առաջ շարժվելու նպատակով: Նախ ուզում եմ ասել, որ Facebook սոցիալական ցանցում վերջին ամիսներին տեղի ունեցած բանավեճերի ու քննարկումների ոճն ու բովանդակությունը շատ հաճախ անընդունելի երագներ են կրել, որոնք որոշակի լարվածություն են մտցրել անգամ նույն դաշտում գտնվող մարդկանց միջանձնային փոխհարաբերություններում: Պատճառը, կարծում եմ, եղել է անհանդուրժողականությունն այլակարծության նկատմամբ:

 

Պետք է արձանագրել, որ անհանդուրժողականությունը կեղծ կատեգորիաների, բռնության, հանցագործության, ապօրինության ու անգամ կեղծավորության նկատմամբ ոչ միայն արդարացված է, այլև` անհրաժեշտություն, սակայն անհանդուրժողականությունը կարծիքի, մտքի, մոտեցման նկատմամբ, եթե դրանք չեն շղարշում չարամիտ ու նենգ նպատակներ, ոչ միայն անընդունելի ու անթույլատրելի, այլև խիստ դատապարտելի պետք է լինի: Ճիշտ է, երբեմն դժվար է կողմնորոշվել` ինչ մոտիվացիա է ընկած դիմացինի խոսքերի հիմքում. սրտացավությու՞ն, անկեղծ մտահոգությու՞ն, թե՞ չարամտություն կամ անգամ դավադրություն: Եթե դիմացինիդ չես ճանաչում, ինչ-որ տեղ շփոթմունքը կարելի է ներել: Բայց զարմանալին այն է, որ Facebook-ում  ամենաթեժ կրքերը բորբոքվեցին հին ընկերների, ծանոթների, միասին ուղի անցած մարդկանց միջև:

 

Հանդուրժողականությունը ժխտում է մարդու անսխալական լինելու մոտեցումը: Եթե անհանդուրժող ես, նշանակում է` բացառում ես դիմացինիդ սխալվելու հնարավորությունը, այլ կերպ ասած` դիմացինից պահանջում ես լինել անսխալական: Հնչել են մտքեր, արտահայտվել են տարբեր կարծիքներ, որոնք այս կամ այն չափով համապատասխանել են օբյեկտիվ իրականությանը կամ ոչ: Եղել են  ու կան մարդիկ, ովքեր սկզբունքային տարաձայնություններ են ունեցել ՀԱԿ-ի հետ և բաց տեքստով արտահայտել են իրենց մոտեցումենրը, եղել են ու կան մարդիկ, ովքեր ռազմավարական ու մարտավարական հարցերում համաձայնելով ՀԱԿ-ի դիրքորոշմանը` կազմակերպչական, ստրուկտուրալ կամ աշխատանքի որոշ մեթոդների հետ չեն համաձայնել (օրինակ` ես), եղել են ու կան մարդիկ, ովքեր ռազմավարական ու մարտավարական տարաձայնություններ չունենալով հանդերձ` քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով քննադատել են ՀԱԿ-ին, եղել են ու կան մարդիկ, ովքեր համաձայնելով ռազմավարության հետ` մարտավարական հարցերում այլ մոտեցում են ունեցել և այլն:

 

Երեկ կայացած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսելով այս տարակարծությունների մասին, արդարացիորեն նշեց, որ դրանք մասամբ անհասկացողության, մասամբ թյուրըմբռնման, մասամբ դիտավորության, իսկ մասամբ էլ բացահայտ չարամտության արդյունք են: Համաձայնելով այս մտքի հետ` ես առնվազն ոչ կոռեկտ եմ համարում տարբեր մոտիվացիաներ ու խնդիրներ ունեցող մարդկանց նույնականացումը, առավել ևս` քննարկումներն անձնական վիրավորանքների դաշտ տեղափոխելը, ինչի ականատեսն ենք շատ հաճախ եղել սոցիալական ցանցում: Վերջիվերջո կան մարդիկ, ովքեր ի սկզբանե որոշ անհամաձայնություն են դրսևորել այս կամ այն հարցի շուրջ` հետագայում փոխելով իրենց դիրքորոշումը և կան մարդիկ, ովքեր ի սկզբանե համաձայն լինելով բոլոր հարցերում` շարժման ընթացքում այս կամ այն չափով փոխել են իրենց մոտեցումը: Վերջիվերջո եթե մարդն անգամ չարամտորեն ու դիտավորությամբ է խեղում իրողությունները, չհանդուրժելով այդ երևույթը` ի՞նչն է քեզ խանգարում չիջնել անձնական վիրավորանքների մակարդակ:

 

Համաձայնելով երեկ Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի հնչեցրած բոլոր մտքերին` ուզում եմ առանձնացնել քաղբանտարկյալների ազատ արձակմանը նպաստած գործոններին նվիրված հատվածը: Ուրախ եմ, որ ի տարբերություն որոշ տգետների, ովքեր ինչ-ինչ նպատակներով կամ անգրագիտության հետևանքով իրավիճակի փոփոխությունը պայմանավորում էին միայն ՀԱԿ-ի գործունեությամբ ու ազգի թշնամի էին հռչակում բոլոր նրանց, ովքեր մատնացույց էին անում նաև այլ գործոններ, Տեր-Պետրոսյանը հերթով անդրադարձավ այդ բոլոր գործոններին` վերլուծելով դրանցից յուրաքանչյուրի` այդ թվում նաև ՀԱԿ-ի գործունեության արժեքը:

 

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին քննադատողներին, ապա եթե քննադատությունն ուղղված է որոշ կազմակերպչական, կառուցվածքային խնդիրներին ու քաղաքացիների հետ աշխատանքի մեթոդներին, դա ոչ միայն ընդունելի, այլև ողջունելի եմ համարում, քանի որ նմանատիպ քննադատությունը պետք է նախ և առաջ հենց ՀԱԿ-ին` էլ ավելի կատարելագործելու համար իր վերոնշյալ ունակությունները: Եթե քննադատությունն ուղղված է ռազմավարական, մարտավարական խնդիրներին, ապա հասարակությանը (այլ ոչ թե ՀԱԿ-ին) պետք է առաջարկվի հստակ այլընտրանք և մատնացույց արվի այլընտրանքի ուղին: Զարմանալիորեն պետք է փաստել, որ ՀԱԿ-ի քննադատներից միայն Սարդարապատ շարժումն է, որ առաջարկում է այլընտրանքային տարբերակ, ընդ որում ոչ այնքան ռազմավարական, որքան` մարտավարական, և քննադատության հիմքում ընկած է ոչ թե խմբային շահը, այլ սկզբունքային մոտեցումը, ինչն էլ պայմանավորում է այդ շարժման ներկայացուցիչների քննադատության հավասարակշիռ ու փաստարկված լինելը:

 

ՀԱԿ-ին քննադատողների մեծագույն մասը, սակայն, ոչ թե ռազմավարական կամ մարտավարական այլընտրանք է առաջարկում, այլ ուղղակի փորձում է տեղավորվել նույն ռազմավարության ու մարտավարության մեջ` : Ուժերից ու անձանցից մեծ մասը դա անում է անձնական կամ խմբային կամ կուսակցական շահի համար, մի մասը` չարամտորեն` իշխանությունների թելադրանքով: Այստեղ ևս ես անընդունելի եմ համարում տարբեր մոտիվներ ունեցող այս կողմերի նույնականացումը, քանի որ եթե առաջինների գործունեությունը կարող է նպաստել շարժման հզորացմանն ու նպատակների իրագործմանը, ապա երկրորդներինը ուղղված է այդ նպատակների իրագործումը վիժեցնելուն ու համաքաղաքացիական շարժման թափը կոտրելուն:

 

Հաշվի առնելով վերոնշյալը` կարծում եմ, որ պետք է ոչ միայն նորմալ վերաբերել նոր նախաձեռնություններին ու միավորումներին, որոնք իրապես գործում են նույն ռազմավարության  շրջանակներում ու հանուն հռչակված նպատակների իրագործման, այլև պետք է ողջունել ու խրախուսել նման քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների ի հայտ գալը, քանի որ դրանք ըստ էության համաքաղաքացիական շարժման նոր ճակատներ են կամ կլինեն:

 

Ինչպե՞ս, ուրեմն, զանազանել թացը չորից: Այդ հարցի պատասխանը սպառիչ կերպով տվել է իմ ընկեր Հրանտ Տեր-Աբրահամյանը (ում հետ, ի դեպ, մենք Facebook-ում մի փոքր վիճել էինք որոշ թյուրըմբռնման պատճառով, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ))) իր Կեղծիքն ու իրականությունը հոդվածում (http://www.armtimes.com/25194):  

 

Ամփոփելով ուզում եմ ասել, որ ինձ համար ընկալելի ու հասկանալի չէ ՀԱԿ-ի ռազմավարության հետ տարաձայնություններ չունեցող մարդկանց կրավորական դիրքորոշումը ներկա քաղաքական գործընթացներում: Կարելի է խնդիրներ ունենալ որոշ մարդկանց հետ, կարելի է, կրկնում եմ, կազմակերպչական, կառուցվածքային, աշխատանքի մեթոդների հետ կապված տարաձայնություններ ունենալ ՀԱԿ-ի հետ, բայց եթե ռազմավարության հարցում այլակարծություն չկա, ապա որևէ կերպ արդարացված չեմ համարում քաղաքական ուժերի, առանձին խմբերի կամ քաղաքացիների դրսևորած պասիվությունը, մասնավորապես` հանրահավաքներին չմասնակցելը:

 

Եթե քաղաքական ուժերը, առանձին խմբերը կամ քաղաքացիները փորձում են դիրքավորվել նույն ռազմավարության տրամաբանության շրջանակներում, բայց ու անձնական կամ խմբային կամ կուսակցական շահից ելնելով (ինչը նորմալ եմ համարում), բայց չեն մասնակցում ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքներին, նշանակում է, որ անձնական, խմբային կամ կուսակցական շահը վեր են դասում ռազմավարական նպատակներից (ինչին, բնականաբար, նորմալ չեմ վերաբերում): Իսկ եթե կան ռազմավարական, մարտավարական տարաձայնություններ ու դրանք հոդաբաշխ հայերենով չեն հնչեցվում, ապա այդ անձինք, խմբերը կամ կուսակցությունները, իմ պատկերացմամբ, առնվազն ազնիվ չեն:

 

Ուստի կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր չունեն տարաձայնություններ հռչակված ռազմավարության հետ, հանուն համաքաղաքացիական շարժման հզորացման ու հռչակված նպատակների իրագործման ակտիվորեն գործել: Ձևը էական չէ, էականը բովանդակությունն է: Կոչ եմ անում նաև մի կողմ դնել միմյանց հետ հարաբերվելու, բանավիճելու, քննարկելու քաղքենիական մոտեցումը, պիտակավորումն ու նույն դաշտում գտնվողների միջև անհանդուրժողականության դրսևորումները:


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter