Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



60 տարի միասին

 

10 | 06 | 2011 | 16:00 | դիմանկար

 

Արձագանք Մենք էլ Բիգ Բեն ունենք ակնարկին

 

Նշված նյութը կայք տեղադրելուց հետո Ասպարեզ ակումբ է զանգում Երվանդ Աթոյանը` վարպետ Լադոյի փեսան` դստեր ամուսինը, եւ հայտնում, որ վերջինիս մասին տեղեկություններ ունի: Նշեմ, որ նյութում գրել էի, որ չեմ կարողացել գտնել վարպետ Լադոյին ու մեր Բիգ Բենը հիմնական հերոսը մնացել է անհայտ: Երկու օր անց Ե.Աթոյանն ինձ հետ հեռախոսով կապ հաստատեց ու տվեց վարպետ Լադոյի տան հասցեն ու հեռախոսահամարը:

 

Երեկոյան ես փորձեցի գտնել նրան: Սեւյան փողոցում մի քանի բնակարանի դուռ թակելուց ու չգտնելուց հետո ես դուրս եկա շենքերից մեկի բակ: Հեռվից ինձ էր մոտենում բարձրահասակ, կոկիկ հագնված, տխրադեմ մի պապիկ, ձեռքին` ցուպ: Չգիտես ինչու ինձ թվաց, թե հենց նա է վարպետ Լադոն: Ես շտապեցի հարցնել: Իսկապես, նա էր: Հանգիստ հայացքով ուղեկցեց ինձ տուն, որտեղ սպասում էր  կինը` 77-ամյա Անժիկ տատը:

 

Լադո պապն ու Անժիկ տատն ապրում են Ղանդիլյան (Սեւյան) փողոցի շենքերից մեկի առաջին հարկում գտնվող համեստ կահավորված բնակարանում: Հարմարավետ սենյակում նրանք ինձ ընդունեցին ժպիտով, բայց փոքր-ինչ զարմացած: Պատմությունս լսելուց հետո կինն հոգոց հանեց ու ասաց. Ծերությունը գերություն է, դուրս չենք գա, չգիտենք ոչ մի բան:

 

Վարպետ Լադոն` Մացակյան Նիկոլայ Եսայի, ծնվել է 1925 թվի մարտի 16-ին: Փոքր ժամանակ անունս Վլադիմիր էր, դպրոցում ասում էին Լադիկ` Վլադիկ անունը կրճատելով: Հետո անունս փոխեցին: Առաջ աշխատել եմ տոկար, մաշինիստի պամոշնիկ, հետո` մաշինիստ,- պատմեց նա:

 

Հայրենական պատերազմում Լադո պապի ոտքերը որոշ չափով վնասվում են ռումբի պայթյունից: Անգամ այդ վիճակում նա բարձրացել է մեր Բիգ Բեն-ի աշտարակն ու հետեւել սլաքների աշխատանքին: Սլաքների ներքեւում փորագրված է Լադո, իսկ ժամը  անուն չի ունեցել,- ուրախ բացատրեց Լադո պապը:

 

Անժիկ տատն էսօրվա պես հիշեց, որ 1966 թվին, երբ վերջնական տեղադրվեց ժամացույցը, հաջորդ օրն հավաքվեց ամբողջ Լենինականն ու ծափերով ողջունեց Մացակյան Նիկոլայ Եսայի հրաշք գործը:

 

Այսպիսով, Հայուհու (նախկինում Լենինի, հետո` Անկախության) հրապարակի գուլպայի ֆաբրիկայի շենքի  վրա տեղադրված ժամացույցի պատմությունը կապված է արդեն մեզ հայտնի 86-ամյա Մացակյան  Նիկոլայի` վարպետ Լադոյի անվան հետ:

 

Տարեց ամուսիններն այսօր ապրում են հաշտ ու համերաշխ:

 

16 տարեկան էի, երբ նշանվա, էն ժամանակ հանդիպել չկար, տեսան, որ լավ մարդ է, նշանին հետը ու 1951-ից էսպես կապրինք,- պատմեց կինը` ուրախ ակնարկելով, որ 30 տարի աշխատել է խոհարար:

 

Համատեղ կյանքում ունեցել են չորս դուստր: Մեծ դուստրը` Սուսաննան, թիվ 32 դպրոցում աշխատում է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, միջնեկը` Մարիամը, այսօր ապրում է Իսպանիայում: Իսկ Հասմիկի ու Նարինեի մասին խոսելիս հազիվ էին արցունքները զսպում: Նարինես երկրաշարժին մահացավ, Հասմիկս` մեր լավ բարեկամ Երվանդի կինը, պատահական մահացավ,- հառաչանքով պատմեցին նրանք:

 

Հիմա նրանք հպարտ են վեց թոռներով` Արամը, Արտյոմը, Շուշանը, Նարինեն, Պավլիկը, Տիգրանը: Տիգրանս բազմակողմանի զարգացած է,- ուրախ ասաց Լադո պապը:

 

Անձրեւային եղանակը պատճառաբանելով` ես հրաժարվեցի նրանց սուրճի հյուրասիրությունից ու հայտնեցի, որ պիտի շտապեմ տուն: Արձագանքն հետաքրքիր էր. Մենք արդեն խոսացել ենք, անձրեւ չի գա: Երեքով լիաթոք ծիծաղեցինք:

 

Իրոք, այդ օրն անձրեւ չեկավ: Ես փոշմանեցի նրանց հյուրասիրությունը չընդունելու համար. մի քանի րոպե ավել կմնայի ու շատ բան կիմանայի մեր հետաքրքիր հերոսների ջահել օրերի մասին:

 

 

Լուսանկարում աջից առաջինը վարպետ Լադոն է:

 

Անի Մկրտչյան


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter