Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կան բաներ, որ չեն ներվում

 

11 | 06 | 2011 | 16:30 | պատասխան

 

Լեւոն Բարսեղյանի պատասխանը Արման Ավետիսյանին

 

www.slaq.am կայքը հունիսի 11-ին, ժամը 13:17-ին հրապարակել է հետեւյալը

http://www.slaq.am/am/news/35581.htm

 

Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխվել են Երևան, բայց ոչ գաղտնի

 

Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները երեկ Գյումրիից տեղափոխվել են Երևան: Այս մասին slaq.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մինաս Ավետիսյանի որդին' Արման Ավետիսյանը' հերքելով տեղեկությունները, թե իբր որմնանկարները Երևան են տեղափոխվել գաղտնի:

 

Նշենք, որ Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կայքերից մեկին հայտարարել էր, թե Մինասի որմնանկարները Երևան են տեղափոխվել գաղտնի:

 

-Ի՞նչ է նշանակում թաքուն են տեղափոխվել: Հորս երկու որմնանկարները Գյումրիից Երևան են տեղափոխվել օրը ցերեկով, երկու բեռնատարով:

 

Ես չգիտեմ գյումրեցիներն այդ մասին տեղյակ եղել են, թե ոչ, բայց մենք գաղտնի չենք տեղափոխել: Այդ տեղեկությունը հայտնող Ասպարեզ ակումբն էլ  թող գնա ուրիշ տեղ ասպարեզներ ման գա,- վրդովված ասաց Արման Ավետիսյանը:

 

Նրա տեղեկացմամբ, երկու որմնանկարները' Թել են մանում և Երկանք, մեկ ամսով ենթարկվելու են ռեստավրացիայի:

 

Կառավարության որոշման, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանի հետ ունեցած մեր պայմանագրի համաձայն, որմնանկարները ռեստավրացվելուց հետո կցուցադրվեն Զվարթնոց օդանավակայանում:

 

Հիշեցնենք, որ Մինասի որմնանկարների տեղափոխումը Գյումրիից Երևան մեծ վրդովմունք էր առաջացրել գյումրեցիների շրջանում. նրանք պահանջում էին, որ Մինասի որմնանկարները ռեստավրացվեն հենց Գյումրիում, ինչը, սակայն, հնարավոր չէ:

 

Ստիպված եմ արձագանքել.

 

Հունիսի 8-ին եւ 9-ին, Մինաս Ավետիսյանի որմնանկարները պատերից անջատելու օրերին, Մինաս Ավետիսյան հիմնադրամի նախագահ Արման Մինասի Ավետիսյանը Գյումրու մշակույթի գործիչների հետ պայմանավորվել է, որ Մինասի որմնանկարները կտարվեն քաղաքից միայն ընդհանուր համաձայնությամբ, դրանք տեղափոխվել եւ տեղադրվել են Գալվանոմետր գործարանի կառույցներից մեկում, որի դռանը, Շիրակի կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանի առաջարկությամբ, ի թիվս այլ կողպերի եւ փականների, ավելացվել է եւս մեկ մետաղաճոպանե կողպեք, ինչն ընդունելի է համարել Արման Ավետիսյանը, այլապես կդիմեր երեւի` միլիցիա:

 

Հունիսի 9-ին, գյումրեցիներին բացատրելով, որ լրացուցիչ աշխատանքներ կան կատարելու նկարների հետ, Արման Ավետիսյանը Վահան Թումասյանից վերցրել է բանալին, հավաստիացնելով, որ նկարներն առանց գյումրեցիների հետ համաձայնության չեն տարվի:

 

Երեկ` հունիսի 10-ին, Մշակույթի նախարարությունում նախարարի եւ տեղակալի հետ Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության հանձնախմբի երեք ներկայացուցիչների հետ (այդ հանձնախմբի հետ մշակույթի նախարարությունը հունիսի 2-ին համագործակցության հուշագիր էր ստորագրել եւ պայմանավորվել էին այս խնդիրները քննարկել եւ լուծել համատեղ, այս ամենին տեղյակ էր Արման Ավետիսյանը) հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է վերականգնման երկրորդ եւ երրորդ փուլերը Գյումրիում անել-ավարտելու մասին հարցը, նախարարը հանձնարարել է կազմել անհրաժեշտ տեխնիկական պայմանները, հենց այդ բանակցությունների ընթացքում, ժամը 16-17-ի հատվածում նկարները հանվել են պահեստից, բարձել բեռնատարները եւ տարել Երեւան: Ժամը հաստատում են գործարանի դարպասին կից տնակում ապրող մարդիկ, իսկ գյումրեցիները մշակույթի նախարարի տեղակալ Արեւհատ Սամուելյանի հետ ժամը 16-20-ը քննարկելիս են եղել նախարարի հանձնարարությունը: Արման Ավետիսյանը, ով առավոտյան` ժամը 12:30-14:30-ի քննարկմանը ներկա է եղել, այդ երեկոյան արդեն բացակայել է: Կարո՞ղ է Արման Ավետիսյանը բացատրել, թե ինչու պիտի գյումրեցիները փոխնախարարի հետ քննարկման նստեին ժամը 16-20-ը եւ ինչ պիտի քննարկեին Գյումրիում դրանք վերականգնելու մասին, եթե այդ ընթացքում նկարները Երեւան տեղափոխելու մասին տեղյակ են եղել ե´ւ գյումրեցիք, ե´ւ փոխնախարարը: Եւ եթե տեղյակ չեն եղել ու Արման Ավտիսյանը տարել է նկարները իր արժանապատիվ պայմանավորվածությունների շրջանակներում, ո՞ւմ է տեղեկացրել, թե տանում է նկարները: Չի կարող իհարկե:

 

Հունիսի 11-ին ժամը 13-ին, մշակույթի նախարարությունում երեկվա բանակցություններին մասնակցած արվեստագետներից մեկը հեռախոսով (բարձրախոսը միացված էր) իմ ներկայությամբ խոսում էր մշակույթի փոխնախարարի հետ` նկարները այդպես գաղտագողի հափշտակելու մասին եւ հարցնում էր նախարարի վերաբերմունքը: Փոխնախարար Արեւհատ Սամուելյանը մի քանի անգամ կրկնեց, թե նախարարը զայրացած է սաստիկ, խոսք չի գտնում ասելու նկարների երեկվա տեղափոխման մասին: Եթե անգամ ենթադրենք, որ բլեֆում է փոխնախարարը, բլեֆում է նախարարը, եւ իրենք տեղյակ էին Արմանի քաջագործության մասին կամ հենց իրենք էին հանձնարարել այդ անել այն ընթացքում քանի դեռ գյումրեցիք խելոք բանակցում են Երեւանում, միայն այն հանգամանքը, որ քաջորդին դրժել է իր պայմանավորվածությունը` առանց գյումրեցի իրեն ծանոթ հասարակական եւ մշակույթի գործիչների հետ համաձայնության չտանել նկարները, ինձ իրավունք է տալիս ասելու, որ նկարները գաղտնի են տարվել կամ հափշտակվել են, անգամ եթե դա արվել է 8 ավտոմեքենաներով` Կաթողիկոսի եւ Հռոմի պապի երեւելի ներկայությամբ: Եւ, ի դժբախտություն իրեն, այդ կարող են ասել ու ասելու են 2 տարեկաններից սկսած` վերջացրած զառամյալներով, ասվելու է քանի դեռ ինքը ողջ է, մինչեւ իր կյանքի վերջը ինքը լսելու է այսուայն կողմից, որ թռավ իր պայմանավորվածությունից, լսելու է պատմություններ, թե ինչու էր քաղաքում խոսքը խոսք եւ ինչու էր մարդու խոսքը թանկ միլիոնավոր դոլարներ արժեցող բոլոր որմնանկարներից, կլսի, թե ինչպես էին գյումրեցիք հին օրերում վարվում այդօրինակ կերպարների հետ. վզից գդալ-չանգյալ էին կախում, որ թյուրիմացություններ չլինեին:

 

Եւս մեկ անլուծելի տրամաբանական խնդիր կա նկարները Երեւան տանող Արման Ավետիսյանի համար. իր խելքով գաղտնի բաները ցերեկը չեն կարող տեղի ունենալ, հետաքրքիր է, իր կարծիքով, գաղտնի բաները օրվա ո՞ր ժամին պիտի տեղի ունենան, որ համարվեն գաղտնի:

 

Այս պատմությունը տեղի ունեցավ մի ստից պատճառով. գյումրեցի արվեստագետներն ու մշակույթի գործիչները մտածել են, թե տղամարդու հետ գործ ունեն, վստահել են նրա խոսքին ու պահակներ չեն շարել նկարների պահեստարանի դարպասների մոտ, այլապես ոչինչ հանել չէին կարողանա գործարանի բակից:

 

Արման Ավետիսյանի լեզվամտածողությունը մատնում է նրա անձնվեր էությունը. ասում է. Հորս երկու որմնանկարները: Էս եսակենտրոն քաղաքացին մինչեւ հիմա գլխի չի ընկել, որ որմնանկարները, որոնց մասին խոսում ենք, հորը չեն, եւ վաղուց է` ինչ հորը չեն, լավագույն դեպքում դրանք իր հոր` մեծ վարպետի` Մինաս Ավետիսյանի նկարած կամ հեղինակած նկարներն են, դրանց տերը նա է, ով պատվիրել եւ վճարել է դրանց համար` գործարանների աշխատավորները: Արման Ավետիսյանը, երեւի, հայրիկին հիշատակում է ենթագիտակցական խղճահարություն հարուցելու միամիտ խորամանկությամբ, բայց արդեն չի անցնի, մենք արդեն գիտենք ինքն ով է: Մեկընդմիշտ պիտի հասկանա, որ նկարների տերը Գյումրի քաղաքն է: Կառավարությունը իր որոշմամբ պնդում է, թե պետությունն է դրանց տերը, շուտով մեկն էլ կասի, թե դրանք օդանավակայանինն են, քանի որ անժամկետ են տրվում, եւ անհատույց: Ահա այսպիսի այլանդակության հանգեցրեց կառավարության որոշումը` որմնանկարները Գյումրուց հանելու եւ օդանավակայան տեղափոխելու մասին: Սա ընթերցելուց հետո որդին գուցե կասի` ես ասել էի հորս հեղինակած.., բայց լրագրողներն աղավաղել էին իր լուսավոր միտքը, գուցե սուս կմնա:   

 

Շնորհավորում ենք Արման Ավետիսյանին, որ այս պատմության շնորհիվ իմացավ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի մասին, բայց այդպես էլ գլխի չընկավ, որ նկարները գաղտագողի տանելու մասին ասել եմ ես եւ ոչ թե Ասպարեզ ակումբը: Հիմա, եթե ոչ ավելի վաղ, պիտի իմանա, որ պարտավոր է Մինասի նկարների տակ օրական երկու մոմ վառել, մեկով աղաչելով Մամոնայից, որ Ասպարեզը իր մասին բան չասի, չխոսի հանկարծ, չզբաղվի իրենով, չհիշի իրեն, իսկ մյուսով` պաղատի, որ քամին իրեն էս կողմերը չբերի այլեւս, ոչ հրապարակավ, ոչ ծածուկ, ոչ բարիլըսին, ոչ կեսգիշերին, ոչ ակամա, ոչ պատերն էլի քերելու, ու որեւէ մատաղի սեղանի շուրջ դեմներս չելնի միամիտ, կան բաներ, որ չեն ներվում:

 

Լեւոն Բարսեղյան

 

Բոլոր հետագա խոսակցությունների, հայցերի, ռազբորկեքի, սիմպոզիումների համար հեռախոս 091821363: Հույս ունեմ, որ նկարները տանելու համար ստացված փողերը կհերիքեն ինձ զանգելու համար:   


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter