Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի

 

11 | 06 | 2011 | 16:30 | հայտարարություն

 

Վերլուծելով Մինաս Ավետիսյանի «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարների Գյումրուց հափշտակելու եւ  Երեւան տեղափոխելու պատմությունը, հայտարարում ենք, որ.

 

1.      1. 2011 թվի հունիսի 10-ին Մշակույթի նախարարությունում Հանձնախմբի եւ մշակույթի նախարարության բանակցությունների ժամանակ Գյումրու Գալվանոմետր գործարանի պահեստից որմնանկարների հափշտակման գլխավոր պատասխանատուները ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու իր տեղակալ Արեւհատ Սամուելյանն են, չնայած այն հանգամանքին, որ Արեւհատ Սամուելյանը պնդում է, թե «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը առանց նախարարի իմացության են նկարները տեղափոխել Երեւան:

 

2.      2. Մշակույթի նախարարը իր հեղինակության վերականգնման համար պարտավոր է հրապարակավ ցույց տալ  իր վերաբերմունքը տեղի ունեցած կողոպուտի եւ կողոպտիչների վերաբերյալ եւ վերականգնել իրերի վիճակը 2011 թվի հունիսի 10-ի առավոտվա դրությամբ: Միայն այդպիսի գործողության դեպքում հանձնախումբը կարող է լուրջ ընդունել նախարարի հետագա գործողությունները: Մինչ այդ հանձնախումբը խզում է իր աշխատանքային կապերը ՀՀ Մշակույթի նախարարության հետ, առոչինչ է հայտարարում 2011 թվի հունիսի 02-ին ստորագրված համագործակցության հուշագիրը նախարարի հետ:   

 

3.      3. ՀՀ Կառավարությունը պարտավոր է շուտափույթ եւ հիմնովին վերանայել Գյումրու պատմամշակութային ժառանգության նկատմամբ իր անհարգալից վերաբերմունքը, հասկանալ, որ Գյումրու գործարանների եւ շենքերի պատերին եղած մեծ վարպետների որմնանկարները Գյումրու եւ գյումրեցիների ունեցվածքն է: Այս հասարակ բաները չհասկանալու կամ դժվարությամբ հասկանալու դեպքում, մենք մեր հազարավոր համախոհների հետ ստիպված ենք լինելու ուսուցումներ կազմակերպել ՀՀ Կառավարության եւ, մանավանդ, մշակույթի նախարարի համար:

 

4.      4. «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ տեր Է.Էրնեկյանը պարտավոր է գիտակցել, որ Մինաս Ավետիսյանի Գյումրուց հափշտակված որմնանկարները Զվարթնոցում կախելը պատիվ չի բերելու ոչ իրեն, ոչ իր գործարար համբավին: Պարոն Էրնեկյանը պիտի այդ որմնանկարները վերադարձնի Գյումրի քաղաքին, իսկ ավելի լավ կլինի` նվիրի, որովհետեւ քաղաքը 2007 թվին 200.000 մլն դրամի հողի արժեք եւ գույքահարկ է զիջել Գյումրու օդանավակայանի համար:

 

5.       Բոլոր նրանք, ովքեր սատարում են այս հայտարարությունը, պարտավոր են ջանքերը համադրելու հետեւյալ գործողություների համար.

o    ՀՀ կառավարությանն այս հասարակ բաները հասկացնելու համար,

o    Մշակույթի նախարարի հրաժարականը ստանալու համար,

o    «Մինաս Ավետիսյան» հինադրամի նախագահ Արման Ավետիսյանին պատասխանատվության եւ հանրային պարսավանքի ենթարկելու համար,

o    Այս նկարների փրկության դրամական եւ նյութական միջոցներ հայթայթելու համար:                 

 


Մինաս Ավետիսյանի Գյումրու որմնանկարների հափշտակման օրվա Հանձնախմբի հանդիպումների եւ իրադարձությունների ժամանակագրություն

 

09.06.2011           20:00

Հանձնախմբին Մշակույթի նախարարությունից հեռախոսով հրավիրել են քառակողմ քնարկման, Մինասի Գյումրիու երկու որմնանկարների մասին: Կողմերն հետեւյալն են. մշակույթի նախարար, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամ, «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ,  Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության հանձնախումբ:

 

10.06.2011           12:30

Եռակողմ հանդիպում նախարարի հետ, բացակայում է «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ ներկայացուցիչը: Նախարարը ասել է, թե ինքն է, որ չի կամեցել, որ «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ ներկայացուցչի հետ Հանձնախմբի որեւէ անդամ հանդիպի: Քննարկվում են որմնանկարների վերականգնման երեք փուլերը Գյումրիում անցկացնելու հնարավորությունը (առաջին փուլ` պատի վրայի վերականգնողական աշխատանքները, երկրորդ փուլ` անջատումը պատից եւ սոսնձից մաքրումը, երրորդ փուլ` հենքի վրա տեղադրումը):

 

14:30

Քննարկման ավարտին նախարարը հանձնարարեց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանին գրավոր ներկայացնել այն անհրաժեշտ տեխնիկական պայմանները, որոնք Հանձնախմբի (գյումրեցիների) կողմն ապահովելու է հաջորդ երկու փուլերը Գյումրիում իրականացնելու համար:

 

15:00

«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահի առաջարկում է, մինչեւ պայմանների շարադրումը այցելել եւ ծանոթանալ Երեւանի Ղռեր կոչված թամասում գտնվող իր ասելով` Լաբորատորիային (որը գտնվում էր Սովմինի բաստուրմայի արտադրամասում):

 

15:30

Այցելության ժամանակ պարզվեց, որ այդ լաբորատորիան, որ երկրորդ հարկում էր շատ նման է լքված տարածքի, ոչ մի հատուկ պայման չկար, չկար մշտական ջուր, ջրահեռացման համակարգ, ինչն ուղղակի անխուսափելի է երկրորդ փուլի իրականացման համար: Հատակին էր 13 x 4մ չափերով որակյալ մանրատախտակ էր (ΔΡΟ): Դուռը փոքր էր եւ մեր այն հարցին, թե ինչպես է պատրաստի նկարը հանվելու դուրս (13 x 4 մ), հիմնադրամի նախագահը սկսեց պատմել, որ պատը քանդելու են նկարները հանելու:

 

16:00-20:00

Չորս ժամ մշակույթի փոխնախարարի հետ քնարկում է եղել, քննարկվել է վերականգնողական բոլոր փուլերը Գյումրիում անցկացնելու մասին: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահը բացակայում էր այս քննարկումից:

 

16:00 -18:00

Գյումրուց, Գալվանոմետր գործարանի պահեստից «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահի հանձնարարությամբ որմնանկարների փաթեթեները Հանձնախմբից գաղտնի տեղափոխվեց Երեւան, չնայած այն բանին, որ պայմանավորվածություն կար այդ չանել առանց փոխադարձ համաձայնության:

 

21:45

Մշակույթի փոխնախարար Արեւհատ Սամուելյանը հեռախոսով Հանձնախմբին տեղեկացրեց,  որ որմնանկարները ճանապարհին են եւ գալիս են Երեւան: Իրականում այդ նկարնրը Երեւան են հասել ժամը 18:00-18:30:

 

11.06.2011           13:00

Ըստ մշակույթի փոխնախարար Արեւհատ Սամուելյանի հաղորդման, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահը նախարարին զեկուցել է, որ տեղափոխման որոշումն ինքն է կայացրել: Նախարարը վրդովված է, բայց միջոցներ ձեռք չի առել:


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter