Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մի քիչ պեդոֆիլի նախկին շեֆի մասին

 

13 | 06 | 2011 | 20:00 | հայտարարություն

 

Այսօր ժամը 20.00-ին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալու է Հայաստանի բնության պաշտպանությանը նվիրված համերգ` Վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո: Այդ առնչությամբ հայտարարություն է տարածել Թեղուտի պաշտպանության խումբը: Հայտարարությունը վերնագրված է Թե ինչ եղավ հետո, երբ Տիգրան Սարգսյանը դարձավ բնության պաշտպան:

 

Հայտարարության հեղինակները նշում են, որ հարկ են համարում հարգանքի տուրք մատուցել մեծ բնասեր Տիգրան Սարգսյանի բնապահպանական գործունեությանը:

Հիշեցնենք, որ նրա վարչապետության տարիներին Հայաստանում աննախադեպ զարկ է տրվել հանքերի շահագործման ծրագրերին` հարյուրավոր հեկտար անտառներ կտրելու, միլիոնավոր տոննա թունավոր թափոններ տեղակայելու, ջրերն աղտոտելու, հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակներ վնասելու և ոչնչացնելու հաշվին:

 

1.     Չնայած բնապահպանների և հազարավոր քաղաքացիների բողոքներին և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի բացասական եզրակացությանը որոշումների ընդունման գործընթացների ոչ պատշաճ լինելու և տվյալ կոնվենցիայի պահանջների խախտման վերաբերյալ` ՀՀ կառավարությունը շարունակում է հովանավորել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագիրը: Հիշեցնենք, որ այս ծրագրի արդյունքում Լոռու մարզում ոչնչացվում է պաշտոնական տվյալներով 357 հա, իսկ մասնագետների կարծիքով ավելի քան 1000 հա անտառ, բազմաթիվ հազվագյուտ կենդանական և բուսական աշխարհի տեսակներ, գետեր, առաջանում է ստորգետնյա ջրերի թունավորման մեծ վտանգ և այլն:

 

2.     Սյունիքի մարզում շարունակվում են ուրանի արդյունահանման համար երկրաբանահետազոտական աշխատանքները` չնայած տեղի բնակչության և բնապահպանական կազմակերպությունների բողոքներին:

 

3.     Հրազդանում նախատեսվում է երկաթի հանքերի շահագործում` վտանգի ենթարկելով զբոսաշրջության համար կարևոր այս տարածաշրջանի չքնաղ բնությունը և Հրազդան գետի ավազանը:

 

4.     Անօրինական կերպով շարունակվում է Սոթքի հանքավայրի շահագործումը` արհամարհելով Կովկասի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարի` Սևանա լճի թունավորման վտանգը:

 

5.     Օրակարգից չի իջնում Կապանի պղնձամոլիբդենային հանքի բաց շահագործման նախագիծը, որն ուղեկցվելու է հազարավոր ծառերի հատումով, բնակչության առողջության համար առավել մեծ վտանգներով:

 

6.     Նախատեսվում է շահագործել Սվարանցի երկաթի հանքավայրը` վտանգի տակ դնելով Հարավային միջանցքի ծրագրով նախատեսվող զբոսաշրջության զարգացման հեռանկարը:

Այսքանը միայն հանքարդյունաբերության մասով Ցանկը շարունակելի է

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արհամարհում է Հայաստանի բնակչության, բնապահպանների ու մասնագետների կարծիքներն ու բողոքները և հանդես գալիս որպես կեղծ բնապաշտ, ասված է հայտարարության մեջ:


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter