Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով

 

15 | 06 | 2011 | 19:00 | հայտարարություն

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հայտարարությունը

 

Գյումրուց Երեւան Մինաս Ավետիսյանի եւս երկու որմնանկարների տեղափոխման մասին հունիսի 14-ին Երեւանում ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը եւ Մինաս Ավետիսյան հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը մամլո ասուլիս են տվել, որի ժամանակ Արման Ավետիսյանը մի քանի անգամ, նշել է, թե իբր Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը մասնակից է եղել որմնանկարների` Գյումրիում մնալու, այստեղ նորոգելու իր հետ տեղի ունեցած քննարկումներին եւ բանակցություններին: Ասել է, թե իբր Ասպարեզ ակումբը նկարների վերականգնման համար պահանջներ է առաջադրել իրեն, որոնք անիրագործելի են եղել եւ այլն:

 

Ավելի վաղ` հունիսի 13-ին էլի մի քանի տեղերում եւ հեռուստատեսությամբ Արման Ավետիսյանը նորից հիշատակել է Ասպարեզի անունը որպես իր հետ գործ ունեցած կազմակերպության:    

 

Նկատելով, որ այս ամենը կարող է վերջ չունենալ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը սրտի խոր կսկիծով հայտարարում է հետեւյալը.

 

  1. Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հետ որեւէ գործ ունենցած լինելու մասին Արման Ավետիսյանը ուղղակի ստում է. նրա առաջին ծանոթությունը ակումբի ներկայացուցիչներից առաջինի` խորհրդի նախագահի հետ տեղի է ունեցել իր տված ասուլիսից 5 ժամ անց` Երկիր-Մեդիա հեռուստաըկերությունում հաղորդման տեսագրությունից 5 րոպե առաջ:

  2. Արմեն Ավետիսյանը մոտ մեկ ամիս շփված լինելով Գյումրու մշակույթի եւ մտավորականության մի շարք ներկայացուցիչների հետ, նրանցից նամակներ ստանալով եւ պատասխանելով դրանց, այդպես էլ չի հասկացել, որ նրանք Ասպարեզ ակումբի ներկայացուցիչները չեն եւ ուղղակի կապ չունեն այս կազմակերպության հետ: Ա.Ավետիսյանը, փաստորեն, լուրջ չի վերաբերվել այս մարդկանց հետ ունեցած իր զրույցներին եւ նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածություններին:    

  3. Հասկանալով, որ Ասպարեզ ակումբի քարը ծանր է, Արման Ավետիսյանին առաջին եւ վերջին անգամ հորդորում ենք լարախաղացության համար համապատասխան թաղամաս ընտրել:

Իսկ նույն ասուլիսի ժամանակ գյումրեցոնց ֆաշիզիմի մասին իր եւ որմնանկարները Գյումրիում թողնելու մասին պահանջը ընդամենը մի քանի հոգունը լինելու` Սոնա Հարությունյանի հայտարարությունների վերաբերյալ կլինի լրացուցիչ հաղորդում մամուլի եւ այլ շահագրգիռ անձանց համար: 

 

Լուսանկարը` Ազատություն ռադիոկայանի


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter