Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու քաղաքապետարանի հայտարարությունը

 

16 | 06 | 2011 | 17:00 | հայտարարություն

 

Վերջին շրջանում հանրապետության տպագիր եւ էլեկտրոնային  լրատվամիջոցներում լայնորեն եւ անսովոր ակտիվությամբ քննարկվում է Մինաս Ավետիսյանի որմնանկարների ճակատագիրը, տարբեր իրավասու նաեւ անտեղյակ անձանց կողմից արվում են իրարամերժ, հակասական հայտարարություններ:

 

Քանի որ նշված հայտարարություններում շոշափվում է Գյումրիի քաղաքային իշխանությունների անունը եւ, իբր, թե նրանք ոչինչ չեն ձեռնարկել, կառուցողական առաջարկություններ չեն արել եւ ոչ մի գործնական քայլի չեն դիմել որմնանկարները տեղում վերականգնելու, պահպանելու եւ ցուցադրելու ուղղությամբ, հարկադրված ենք  պարզաբանել, որ դեռեւս 2009 թվականից Գյումրիի քաղաքապետը Մինաս Ավետիսյանի որմնանկարների ճակատագրի եւ դրանք փրկելու իր առաջարկների վերաբերյալ տարբեր գրություններով դիմել է մշակույթի նախարարին:

 

Որմնանկարների փրկության վերաբերյալ իր տագնապների մասին Գյումրիի քաղաքապետարանն ու քաղաքապետը շարունակել են հայտնել 2010 եւ 2011 թվականներին եւս` ՀՀ մշակույթի նախարարություն ուղղվող գրություններով, որոնցում մասնավորապես ասվել է. Գյումրիի քաղաքապետարանը, հավատարիմ մնալով պատմամշակութային ժառանգության պահպանման քաղաքականությանը, համայնքի 2011 թվականի բյուջեով նախատեսում է անհրաժեշտ ֆինանսավորում Մ.Ավետիսյանի որմնանկարները ոչնչացումից փրկելու եւ դրանք քաղաքի  նշանակալից հասարակական շենքերում տեղադրելու համար: Սակայն քաղաքում չկան բարձրակարգ մասնագետներ, որի պատճառով քաղաքապետարանը չի կարող ինքնուրույն իրականացնել որմնանկարների վերակագնման աշխատանքները: Խնդրում ենք զորավիգ կանգնել եւ աջակցել մեր ծրագրերի իրականացման գործում` տրամադրելով  համապատասխան մասնագետներ, որոնք, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, կկարողանան իրականացնել որմնանկարների վերակագնման աշախատանքները: 

 

Գյումրիի համայնքի ավագանին եւս պատրաստակամություն է հայտնել համայնքի բյուջեից տրամադրել գումար որմնանկարների փրկության նպատակով: Այս մասին 23.06.2010թ. գրությամբ գրավոր տեղեկացվել է ՀՀ վարչապետին եւ մշակույթի նախարարին:

 

Այս ամենից հետո, սույն թվի հունվարի 25-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպել է Մինասի որդու` Արման Ավետիսյանի հետ: Քննարկման ընթացքում քաղաքապետը վերահաստատել է իր  պատրաստակամությունը որմնանկարների վերականգնման նպատակով  գումարների տրամադրման հարցում: Սակայն դրական արաձագանքներից հետո, մեզ համար անսպասելիորեն հետեւեց կառավարության հայտնի որոշումը` որմնանկաները Արմենիա օդանավակայան տեղափոխելու մասին:

 

Գյումրին ավերակների կույտից քաղաք դարձնելու քաղաքային իշխանությունների ներդրումը ակնհայտ է: Գյումրիի մշակույթի   զարգացման եւ դիմագծի պահպանման հարցերում` եւս:

 

Հարկ է նշել, որ Գյումրիի վերածննդի այս փուլում նոր-նոր են ի հայտ  գալիս հնարավորություններ` անդրադառնալու որմնանկարների ճակատագրին, քանի որ, տարիներ շարունակ գյումրեցիները  գերեզմաններ, ապա` կացարաններ էին սարքում: Եւ նույնիսկ նման   պայմաններում կարողացել են պահպանել մշակութային արժեքները, որոնք  այսօր եթե չլինեին, չէր լինի տեղափոխելու որեւէ բան:

 

Մինչդեռ, մշակույթի զարգացման համար թիվ 1 պատասխանատու  մշակույթի նախարարության որոշ պաշտոնյաների ինքնատիպ դատողությունները Գյումրիում արձաններ տեղադրելու փաստի մասին, վկայում են այն, որ հուշարձանների պահպանության գործի համար աշխատավարձ ստացողները, չեն կարողանում գնահատել այն մարդկանց, ովքեր իրենց փոխարեն պահպանում ու հարստացնում են մշակույթը, արձաններ դնում, թանգարաններ բացում:

 

Գյումրիի քաղաքապետարանը հայտարարում է, որ այսօր էլ պատրաստ է  անհրաժեշտ միջոցներ տարամադրել որմնանկարների վերականգնման նպատակով, միայն թե դրանք չպոկեն իրենց արմատից` Գյումրիից, որտեղ   ծնվել ու ապրել են:

 

Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարություն


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter