Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ընտանեկան կապալի՞ն էին հարվածելու

 

16 | 06 | 2011 | 20:00 | վերլուծություն

 

Գյումրիից Մինաս Ավետիսյանի որմնանկարների դուրսբերման եւ դրանք Արմենիա միջազգային օդանավակայանում տեղադրելու փաստը Գյումրիում մեծ դժգոհության առիթ է տվել: Գյումրեցիները չեն դադարում բողոքել, մինչդեռ այդ բողոքներն արդեն ոմանց համար վերածվում են պարապ երեւույթների... Ավելին, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ հենց Մինաս Ավետիսյանի ընտանիքի անդամներից ոմանք են ամեն ինչ արել` որմնանկարները Գյումրիից տեղափոխելու համար` դրանք հանրային վայրում ցուցադրելու նպատակով: Սակայն իրենց այդ մտադրությունն ու նախնական պայմանավորվածությունները թաքցնելու համար` հենց Մինաս Ավետիսյան հիմնադրամի նախագահ, նկարչի որդի Արման Ավետիսյանը Գյումրիում իբրեւ թե միացել էր բողոքողներին, նրանց հետ եկել Երեւան, մշակույթի նախարարություն ու գյումերցիներին հանդիպեցրել իրենց ընտանիքի մեկ այլ անդամի` ժամանակակից արվեստի եւ ժողովրդական ստեղծագործության վարչության պետ Սոնա Հարությունյանի հետ: Օրերս, արդարացնելով կառավարության որոշումը եւ որմնանկարների տեղափոխումը, որից, չենք կասկածում, Մինաս Ավետիսյանի որդին բավական ֆինանսական եկամուտ է ստացել, Սոնա Հարությունյանը հայտարարեց. Գյումրիում գոյություն ունի 16 որմնանկար, եւ այդ երկու որմնանկարով Գյումրին չի սնանկանում որմնանկարներից, Գյումրին ունի ամենամեծ եւ լայն հնարավորությունները վերականգնելու մնացած որմնանկարները ... Հրաշալի որմնանկարներ կան, որոնք թեեւ Մինասի վրձնին չեն պատկանում, բայց բոլորը պատրաստ են Մինասի աշխատանքը ֆինանսավորել, որ փրկվեն, բայց այնտեղ կան Ռաֆայել Աթոյանի, Անատոլի Գրիգորյանի, Հակոբ Հակոբյանի, մեր լավագույն վարպետների վրձնած որմնանկարները, որոնք հնարավոր է փրկել:   Այսինքն, հիմա եթե այս որմնանկարները բերում ենք այստեղ, դա դեռ չի նշանակում, թե Գյումրին որեւէ բան չի ունենում... Ինչո՞ւ չենք ուզում կոտրել կարծրատիպերը, եւ Հայաստանը դարձնել արվեստի օջախ: Այս որմնանկարները տեղադրվում են հանրային վայրում, որտեղ բոլորին հնարավորություն է ընձեռվելու տեսնել: Մի կողմ թողնենք առանց մրցույթի եւ օրենքի խախտմամբ վարչության պետ նշանակվածի մտքերի անհոդաբաշխ ընթացքը եւ քննարկենք նրա տրամաբանությունը, որը որեւէ քննադատության չի դիմանում: Նախ, կարծրատիպերը փշրելու մասին խոսող տիկինը չի հասկանում, որ մեծ վիրավորանք է հասցնում Գյումրուն, գյումրեցիներին եւ ընդհանրապես հայ արվեստին` միայն Երեւանը հռչակելով արվեստի  օջախ (մի ամբողջ քաղաք չի կարող արվեստի օջախ լինել):

 

Ստացվում է, որ Գյումրին Հայաստան չէ, Հայաստանից դուրս գործող տարածք է, իսկ միակ Հայաստանը Երեւանն է` իր Արմենիա միջազգային օդակայանով... Նման գավառային մեծապետականությամբ եւ անգրագիտությամբ տառապող անձնավորությունն էլ ղեկավարում է մշակույթի նախարարության առանցքային վարչություններից մեկը: Շարունակենք հետազոտել արվեստաբան-տիկնոջ մտքի գոհարները. ասվում է այն մասին, որ Մինասի որմնանկարներից զատ` քաղաքում ուրիշ որմնանկարներ էլ կան: Էհ, գիտեն գյումրեցիներն այս մասին, գիտեն ու հարգանքով են վերաբերում նշված վարպետների գործերին, բայց գյումրեցիները ոչ թե խոսում են ընդհանրական-լղոզված հասկացությունների, պարզապես որմնանկարների, այլ` հենց Մինասի որմնանկարների մասին: Մի՞թե գյումրեցիների համար նշանակություն չունի, թե` ու՞մ որմնանկարներն են տարվել քաղաքից... Դե թող սույն տիկինն ու Արման Ավետիսյանը շահագրգռված լինեին քաղաքից տանել նշված վարպետների որմնանկարները, ինչու՞ են Մինասի գործերը տարել: Թե՞` իրենք հասկանում են որմնանկարների էությունն ու բնույթը, իսկ ահա գյումրեցի նկարիչներն ու արվեստի մարդիկ, որոնք, ի դեպ, շատ ավելի լավ են ընկալում կերպարվեստն ու նրա առանձնահատկությունները, քան` Սոնա Հարությունյան եւ Արման Ավետիսյան զույգը` չեն կարողանում զանազանել Մինասի աշխատանքները Հակոբ Հակոբյանի աշխատանքներից...

 

Այդ որմնանկարները քաղաքի սեփականությունն էին, դրանք պատվիրվել ու վճարվել էին տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների կողմից` այնտեղ աշխատող մարդկանց արհմիութենական վճարների հաշվին: Այս մասին, կարծում ենք, շատ լավ գիտեն մեծ նկարչի ընտանիքի անդամները, մանավանդ որ, հավանաբար, Արման Ավետիսյանն էլ սնված կլինի այն հոնորարներով, որոնք Մինասը ստացել է այդ որմնանկարների դիմաց: Անշուշտ, տգեղ խոսակցություն է ստացվում, սակայն դրա նախաձեռնողը մենք չենք: Կառավարությունը սխալ որոշում է կայացրել, ըստ էության` արհամարհել է գյումրեցիներին եւ տարել քաղաքի սեփականությունը, Գյումրին զրկել նրա մշակութային արժեքներից, ոչնչացրել այն ծրագիրը, որով գյումրեցիները կամենում էին քաղաքը Մինասի ստեղծագործությունների ներկայացման ու հետազոտման կենտրոն դարձնել` նպաստելով նաեւ զբոսաշրջությանը: Մարդկային ու պաշտոնական պարկեշտությունը պահանջում էր գոնե լռել կամ էլ ներողություն խնդրել գյումրեցիներից այն բանի համար, որ Մինաս Ավետիսյանի որդին ու մշակույթի նախարարությունում աշխատող նրա ընտանիքի անդամներից մեկը նպաստել են անտրամաբանական որոշման... Կամ, գուցե հենց նրանք են եղել ոգեշնչողներն ու նախարարությանը մոլորության մեջ գցողները...

 

Կատարված փաստը պիտի անպայման մտահոգի նաեւ ՀՀ գլխավոր դատախազությանը, քանի որ, ըստ էության, կատարվել է ուրիշի գույքի յուրացում: Կառավարությունը պարտավոր էր դատարանի միջոցով տիրազուրկ ճանաչել Մինաս Ավետիսյանի որմնանկարները, ապա նոր աճուրդի կիջոցով իրականացներ նրանց վաճառքը: Բայց, պարզվում է, ամեն ինչ արվել է անհասկանալի սցենարով` մասնակից դարձնելով նաեւ Մինաս Ավետիսյան հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանին, ով որմնանկարների իրավաժառանգորդը չէ...

 

Նարեկ Լեւոնյան

Լուսանկարը` Ազատություն ռադիոկայանի


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter