Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԶԼՄ ոլորտի հասարակական կազմակերպությունների մտահոգության մասին

 

16 | 06 | 2011 | 11:00 | հայտարարություն

 

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից 2010 թվականին ձեւավորվեց Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը կարգավորող օրենսդրական բարեփոխումների  հարցով աշխատանքային խումբ (ԱԽ): Խմբի նպատակն էր` վերամշակել Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքը` հաշվի առնելով բազմաթիվ քննադատական գնահատականները։ Աշխատանքային խումբը 2011 թվականի փետրվարին հիմք ընդունեց օրենքի նախագծի մեր` մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված տարբերակը` այն կատարելագործելու միտումով։

 

2011թ. մայիսի 31-ին ԱԽ անդամների հարակից դիտողություն-առաջարկներով, ինչպես նաեւ նախնական տարբերակի վերաբերյալ միջազգային փորձագետների եզրակացություններով, նախագիծը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով: Դա նաեւ նշանակում է ոլորտի հրատապ խնդիրների լուծման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբի գործունեության դադարեցում։

 

Մենք` խմբի անդամ ԶԼՄ ոլորտի հասարակական կազմակերպություններս, մեր մտահոգությունն ենք հայտնել օրինագծի ներկա խմբագրության վերաբերյալ, այն առայժմ համարելով անկատար, իսկ աշխատանքների ավարտը՝ վաղաժամ։ Նախագծում կան խորը քննարկման ենթակա մի շարք կարեւոր հարցեր, որոնք անհրաժեշտ վերլուծության չեն ենթարկվել։ Ամբողջովին ու մանրամասնորեն հաշվի չեն առնվել մասնագետների առաջարկությունները, այդ թվում` Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ փորձագետների դիտողությունները։ 

 

Այս իրավիճակը կասկածի տակ է դնում աշխատանքների սկզբնական եւ առանցքային նպատակը` նպաստել, որ ՀՀ Ազգային Ժողովը որակյալ օրենք ընդունի։

 

Հայտնում ենք, որ մենք` որպես Նախագծի սկզբնական տարբերակի համահեղինակներ, շարունակում ենք օրենքի լրամշակման աշխատանքները, նպատակ ունենալով այն հետագայում առանձին փաթեթով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով: Հաշվի առնելով այս հանգամանքը, խնդրում ենք ԱԺ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովին` հետաձգել նախագծի հնարավոր քննարկումները։

 

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ձևավորված

աշխատանքային խմբի անդամներ`

 

Նունե Սարգսյան, Մամուլի աջակցության Ինտերնյուս ՀԿ

Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ

Արզուման Հարությունյան, Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա ՀԿ

 

15 հունիսի, 2011


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter