Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ինչու ելումուտ անել լուսամուտից

 

16 | 06 | 2011 | 12:00 | ակնարկ

 

-Մտի՛ լուսամուտից:- Ու ես փորձեցի մտնել լուսամուտից, բայց չստացվեց: Տանտերը` 74-ամյա Կարապետ Սարգսյանը,  աթոռ մեկնեց ինձ, ինչի օգնությամբ բարձրացա ու մտա տուն: Մեկ տարի չորս ամիս շարունակ  ընդհանուր բակի դարպասը կողպած է, ինչի պատճառով Կ.Սարգսյանն ու կինը` 74-ամյա Կալիպսե Սարգսյանը,  այսպես են հյուրերին ընդունում ու ճանապարհում: Կինս էստեղից մի 3-4 անգամ վար է ընկել, լավ է, որ գլուխկոնծի չի ընկել,- պատմեց Կ. Սարգսյանը:

 

1960-1963թթ-ին, Կ.Սարգսյանի խոսքերով, իր անձնական միջոցներով ու աշխատուժով կառուցել է Գյումրի քաղաքի Կոմինտերնի 3-րդ նրբանցքի թիվ 6 տունը, հետագայում կառուցել է նաեւ ինքնակամ շինություն:

 

 Տան սեփականատեր հանդիսացել են ինքն ու մայրը` Սեդա Սարգսյանը` հավասար փայաբաժիններով: Մայրը, մինչ  մահը,   իր փայաբաժինը կտակել է եղբոր` Մելսիկ Սարգսյանի որդուն` Անդրանիկ Մելսիկի Սարգսյանին, ով հիմա ապրում է Երեւանում: Մ.Սարգսյանը նշված հասցեում սոսկ գրանցված է եղել ու որեւէ սեփականություն չի ունեցել մինչեւ 2010 թիվը` բնակելի տան մուտքի հետ կապված:

 

Բակի բաժանման հարցով 2006 թվին եղբայրները դիմել են դատարան: Ամեն ինչ ապարդյուն: Գործը հասել է անգամ վերաքննիչ դատարան: 2006 թվի հոկտեմբերի 27-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի վճռով որոշվել է մերժել թե՛ իր հայցը, թե՛ ներկայացված հակընդդեմ հայցը, եւ վեճը մնացել է անլուծելի մինչ օրս: -Պատճառը քաղաքապատկան հողատարածքն էր` դարպասի մոտից ձգվող 1մ 30 սմ լայնությամբ շինությունը,- բացատրեց Կ. Սարգսյանը:

 

Այստեղից էլ բացվել է եկել քաղաքապատկան հողատարածքի սեփականաշնորհման հարցը: Երկու կողմերին էլ լսեցի: 72-ամյա Մելսիկ Սարգսյանը` Կ.Սարգսյանի եղբայրը, ցույց տվեց 2010 թվին մարտի 26-ին տրված` Կոմինտերնի 3-րդ նրբանցքի թիվ 6/1 տան սեփականաշնորհման վկայականն ու նշեց, որ այդ տարածքի փաստացի սեփականատերն է: Կինն էլ հայտարարեց, թե 4-5 տարի առաջ եղել է դատարանի որոշում նշված ել ու մուտ անող լուսամուտը դուռ փոխարինելու մասին, ինչին, սակայն չի համաձայնել ու չի համաձայնում մինչ օրս Կ.Սարգսյանը:

 

Վերջինիս պատասխանն այն էր, որ այդ դեպքում բակն ամբողջությամբ կտրվեր եղբորը:

 

-Խնդիրն այն է, որ միայն գրանցված եղբայրս այսօր դարձել է սեփականատեր նույն տարածքի սեփականաշնորհման համար ես էլ դիմում տվեցի մի քանի օր հետո, բայց սեփակնատերը ինքը դարձավ,-պատմեց Կ.Սարգսյանը:

 

Այս խնդրով վերջինս նորից դիմել է դատարան:

 

2011 թվի հունիսի 7-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշել է. Հայցվոր Կարապետ Անդրանիկի Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն` բեկանել ՀՀ վարչական դատարանի  03.12.10թ-ի վճիռը եւ գործն  ուղարկել ՀՀ վարչական դատարան` ողջ ծավալով նոր քննության:

 

-Եթե հարկ լինի, կդիմեմ անգամ Եվրադատարան` արդարությունն ապացուցելու համար,- եզրափակեց Կ.Սարգսյանը:

 

Անի Մկրտչյան


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter