Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հույսի եւ լույսի մի կաթիլ. գրքի շնորհանդես Գյումրիում

 

17 | 06 | 2011 | 18:00 | լուր

 

-Ես հպարտ եմ իմ երկրով, հպարտ եմ իմ ժողովրդով, որ կարողացավ հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները եւ վառ պահել հույսի ջահը,- իր Հոյս եւ լոյս գրքի շնորհանդեսին  խոսքն այսպես սկսեց բոստոնաբնակ բանաստեղծ, գործարար Ավիկ Տեյրմենջյանը:

 

Շուրջ 5 տարիների գրական մտքի վաստակը բանաստեղծը Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնի դահլիճում ընթերցողի դատին հանձնեց հունիսի 16-ին: Սա կենտրոնի Խաչմերուկ ակումբի հերթական միջոցառումն էր: Արհեստների եւ արվեստների մայրաքաղաքում ներկայանալը, իր իսկ խոսքերով, շատ պարտավորեցնող է:

 

Գրչակից ընկերոջը շնորհավորելու էին եկել ՀԳՄ Շիրակի բաժանմունքի անդամները` Անդրանիկ Կարապետյանի գլխավորությամբ, գրականագետներ, դերասաններ, նկարիչներ եւ այլ արվեստագետներ: Ներկա էին նաեւ Ավիկ Տեյրմենջյանի հետ ԱՄՆ-ից Հայաստան եկած մայրն ու կինը:

 

17 տարեկանում Հայաստանից հեռացած բանաստեղծն այսօր դարձյալ հայրենի հողում է: Նա հավատում է մեր երկրի ու ժողովրդի ապագային ու իր քերթվածներով այդ հավատը փոխանցում, այդ հավատով խանդավառում է ընթերցողին:

 

Շնորհանդեսն սկսվեց գինեձոնի խորհրդավոր արարողությամբ: Ապա վերլուծական խոսքով հանդես եկավ դոցենտ Անահիտ Հակոբյանը: Գրականագետ եւ գրքի խմբագիր Գրիգոր Ջանիկյանը, բանաստեղծ Սամվել Մարգարյանը, լրագրող Սամվել Աղանյանը, Շիրակի մարզի գրադարանների վարչության պետ Գեւորգ Ամիրյանը, սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչ Սեյրան Մարտիրոսյանը եւ այլք ողջունեցին ու ստեղծագործական նորանոր նվաճումներ մաղթեցին հյուրին:

 

Հեղինակի բանաստեղծությունները կենդանացան վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի, ամերիկաբնակ Նունե Ավետիսյանի եւ Վ.Աճեմյանի անվան թատրոնի դերասանների կատարումներում:

 

Շիրակի գրողների անունից Ա.Կարապետյանը բանաստեղծին հանձնեց շնորհավորագիր:

 

Մարինե Պետրոսյան 


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter