Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ալիեւի վաղեմի բաղձանքը

 

17 | 06 | 2011 | 22:00 | ռեպորտաժ

 

ՀՀ Արդյունաբերության նախարարության աջակցությամբ Երեւանի նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը, Գյումրու գիտատեխնիկական գրադարանը, Երեւանի Ադրբեջանահայերի ասամբլեա  ՀԿ-ի եւ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախաձեռնությամբ հունիսի 8-ի Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի Գյումրու մասնաճյուղի դահլիճում (ՆՁԱԿ) տեղի ունեցավ  համաժողով Ադրբեջանահայության, ներկայիս Ադրբեջանի մյուս ստրկացված բնիկ ժողովուրդների անցյալը, ներկան եւ ապագան Ղարաբաղյան հակամարտության հնարավոր վերսկսման լույսի ներքո թեմայով համաժողով:

 

Ինչպես մեզ տեղեկացրեց Գյումրու ՆՁԱԿ կենտրոնի նախագահ Գեւորգ Հովհաննիսյանը համաժողովի նպատակն է տեղեկություններ ներկայացնել Ադրբեջանի հպատակ ժողովուրդների ծագումնաբանության եւ Ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակի հետ կապված, ինչպես նաեւ համախմբել Ադրբեջանի ստրկացված ժողովուրդներին ընդդեմ Ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության:

 

Համաժողովին մասնակցեցին տարբեր բուհերի ուսանողներ, Գյումրիի գրողների միության անդամներ, դասախոսներ, մանկավարժներ եւ այլ քաղաքացիներ:

 

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի քաղաքացի Գրիգորի Անդրեասյանն անդրադարձավ Ադրբեջանի ստրկացված ժողովուրդների վիճակին եւ նրանց հանդեպ Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությանը: Վերջինիս խոսքերով. մենք պետք է պայքարենք հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր վերսկսման դեմ:

 

-Ադրբեջանը մոտալուտ ժամանակներում կարող է վերսկսել պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ, որի հիմնական նպատակը արցախահայության եւ ՀՀ բնակչության ոչնչացումն է: Ալիեւի երակներով հայկական արյուն է հոսում: Նա ձգտում է դեպի Հայոց հողն ու ջուրը: Ադրբեջանում հայ լինելը նշանակում է դատապարտվել մահվան: Ադրբեջանցիների մոտ հայի հոմանիշը դուշմանն է,- ասաց Գ. Անդրեասյանը: Ըստ Գրիգորի Այվազյանի.- այսօր պատերազմի վերսկսման վտանգն իրատեսական է:

 

Համաժողովի ընթացքում հնչեցին նաեւ զեկուցողներին  տրվող հարցեր:

 

-Համամիտ չե՞ք այն կարծիքի հետ, որ պատերազմի վտանգը ոչ միայն Ադրբեջանից է գալիս, այլեւ արտաքին աշխարհից, քանի որ մեծ տերություններն են որոշում մեր ճակատագիրը:

 

-Միջազգային դիվանագիտության մեջ հաղթող դուրս գալու համար պետք է հզոր պետություն ունենալ:

 

-Կան ադրբեջանական կայքեր, որոնցում հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կոչեր են հնչում: Ինչպե՞ս եք վերաբերվում նման բաներին:

 

-Այդ կերպ նրանք նպատակ ունեն թուլացնել մեր զգոնությունը եւ ոչ ավելին, քանի որ իրենց իրական նպատակը մեզ քաջ հայտնի է:

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող, նախկինում Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը ներկայացրեց Բուն աղուանական ուդի եւ լեզգի էթնոսների կազմավորումը I- դարերում զեկույցը: Նա նշեց, որ դեռեւս վաղ ժամանակներից սկսած Կուրից հարավ գոյություն է ունեցել հայկական էթնոսը` արմեն անվանումով, իսկ հայկական պետությունը կոչվել է Մեծ Հայք:

 

ԳՊՄԻ դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեքնածու Վարդան Հախվերդյանը հանդես գալով Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության քաղաքական կարգավորման հիմնահարցը զեկույցով նշեց, որ հակամարտությունը կոնֆլիկտների սուր բախման հետեւանք է, իսկ ԽՍՀՄ փլուզման հիմնական պատճառը էթնոքաղաքական գործոնն է:

 

Վանաձորի պետական համալսարանի դասախոս Արծվաշենցի Յուրիկ Ղուլյանը, որը դասավանդում է Աղվանքի եւ Վրաստանի պատմություն ներկայացրեց Հայերի մասնակցությունը Ադրբեջանի իշխանության մարմիններին (1919 թ. փետրվարի 1920 թ. ապրիլ) զեկույցը` նշելով, որ չնայած ազգային կրոնական հալածանքներին հայերը ընդգրկված են եղել ադրբեջանական պետական իշխանության մարմիններում:

 

-Ի՞նչ ճակատագրի կարող են արժանանալ Ադրբեջանի ժողովուրդները, որոնց կոչում եք ստրկացված:

 

-Կամ նրանք պետք է ընտրեն պայքարի ուղին եւ դիմագրավեն Ադրբեջանի ռասսիստական քաղաքականությանը, կամ պետք է ձուլվեն:

 

Գեւորգ Հովհաննիսյանը որոշ թվային տվյալներ ներկայացրեց` կապված Ադրբեջանի ստրկացված ժողովուրդների թվի հետ:

 

-Այսպես, Ադրբեջանում այսօր ապրում են 170 հազար լեզգիներ, մինչեւ 1988 թիվը ապրել են մոտ 760 հազար հայեր, իսկ հիմա 650 հազարով պակաս: Թալիշների թիվը մոտ 900 հազար է,-նշեց Գեւորգ Հովհաննիսյանը:

 

Վերջինս նաեւ նշեց, որ այսօր մեծահարուստները շքեղ համերգներ են կազմակերպում, որի փոխարեն կարող էին օգնել մեր գիտնականներին գիտական գործունեության ծախսերի հետ կապված:

 

Համաժողովի վերջնական արդյունքը հանդիսացավ  Հռչակագրի ընդունումը, որը կոչ է` ուղղված Ադրբեջանի ստրկացված ժողովուրդների միավորմանը Հայաստանի եւ Արցախի բնակչության հետ` ընդդեմ Ալիեւյան բռնապետության:

 

-Կամ մենք, կամ նրանք: Կամ կյանք, կամ մահ,-նշեց Գրիգորի Անդրեասյանը:

 

Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկած գիտնականների տեսակետները կապված Ադրբեջանի  կողմից Արցախի դեմ հնարավոր պատերազմի վերսկսման հետ բավականին իրատեսական են, քանի որ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված բանակցային գործընթացում որեւէ առաջընթաց չկա, իսկ այդ մասին մեր իշխանությունները լռում են:

 

Անահիտ Սիմոնյան 


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter