Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Էնքան օր զբաղվիմ գը. Գյումրու միակ մուշուրբիստը

 

17 | 06 | 2011 | 18:30 | դիմանկար

 

Էդուարդ Ժամակոչյանը վաղուց հայտնի է որպես մուշուրբա սարքող վարպետ:

 

Ծնվել է 1945 թվին Գյումրիում: Մուշուրբա (կլկլան բաժակ) եւ պղնձե այլ իրեր` սրճաման, ճաշի մեծ ու փոքր ամաններ, մատաղի մեծ կաթսաներ պատրաստող այս մարդը իրեն համարում է իսկական գյումրեցի. Տոհմիկ գյումրեցու տղա եմ. մերս Ղարսից է էղե, հերս` Ալեքսանդրապոլից, 1896 թվին Էրզրումից են գաղթե, մեծ արհեստանոց ու խանութ են ունեցե ստեղ: Էս մուշուրբա սարքելու արհեստն էլ հորիցս եմ սորվե ու հմի Լեննագան մենակ ես ըսպես բաներ կսարքեմ: Հիշեմ գը ջահել վախտս մե անգամ հերս տունը չէր, պատվիրատու եկավ, ջազվա ուզեց: Ես էլ վախենայի գը, ըսի` երեւի չկռնանամ սարքեմ, կինս ըսավ` էրա, կստացվի: Ես էլ սարքեցի, ստացվավ, 40 մանեթն էլ դրի ջեբս:  

 

Զրուցակիցս կարծում է, որ այս արհեստը մի օր կմեռնի. Վերջը օրմ չէ, օրմ կմեռնի էս արհեստը. հումքը թանկ է, չի ճարվի, ժողովուրդն էլ շատ չի հետաքրքրվի, բայց չեմ դժգոհե, պատվիրատուներ հլը ունիմ:

 

Վարպետը նշում է, որ գործի մեջ շահույթ չկա, բայց եթե իր արհեստով չզբաղվի, շատ բան կկորցնի. Ընձի համար զբաղմունք է, էնքան օր բզբզամ գը, թե չէ շահույթ չկա, մանավանդ օր հումքը շատ է թանգցե: Այ, ըսիգ տեսնի՞ս կը (ցույց է տալիս մուշուրբան). էս սվառկի տեղը սաղ արծաթ է, արծաթի գրամն էլ 380 դրամ է, ստեղ մե 10 գրամ արծաթ կեղնի:

 

Վարպետ Էդուարդի հիմնական գործիքները մուրճերն են` տարբեր տեսակի եւ չափի: Աշխատում է նաեւ մկրատով: Գործն սկսում է առավոտյան ժամը 10-ին: Աշխատում է մինչեւ 16-ը: Իր կարծիքով հարեւաններն էլ չեն դժգոհում. Հա բը խո գիշերվա 4-ին չեմ ելնի դխկուշխկ էնե, ցերեկը կաշխատիմ: Տիա, քյոռփա թոռս էս շուխուռին քնած է, տարեկան ըմ է: Աշկերտներ չունիմ, չեմ էլ ուզե ունենամ, ըդիգ գրե խնդրում եմ: Գործս տղես բդի շարունակե, 29 տարեկան է:  

 

Վարպետը պղնձե իրեր պատրաստել է տարբեր մարդկանց համար.

 

-Տո պրեզիդենտներից բռնածքանի՞ պրեզիդենտ ենք ունեցե (հարցնում է ինձ), իրեք, ըհը` սաղի համար սարքել եմ, լեննագանցի հայտնի մարդկանց համար էլ եմ սարքե, է~ ըդոնցն էլ սաղ արծաթից է, ըսիգ մեզի` բանվոր դասակարգի համար է,-ցույց է տալիս լատունից մուշուրբան եւ ժպտում է:- Էս մե մուշուրբի վրա 8 ժամ կծախսվի` 8 ժամ դխկ-շխկ:   

 

Տան դուռը թակեցին. վարպետը սիրալիր ձեւով ներս հրավիրեց հյուրերին եւ կատակելով հարցրեց. -Էս մենք ձեզի փող ենք պա՞րտք, հյուրերը ծիծաղեցին: Քիչ անց, երբ այցելուները գնում էին, տանտերը հարցրեց. Փողը տվի՞ն, թե՞ չտվին, ըսա, ես կուդամ, դու պռոբլեմ չունիս,-հյուրերը ծիծաղում էին:

 

Արհեստանոց չունի. տան նախասրահը նրա համար գործատեղի է: Նեղ միջանցքում լցված են գործիքները, 2 աթոռ` մեկը իր, մյուսը` պատվիրատուի համար, փոքր սեղան: Կա է նաեւ մի կոճղ, որը որպես դազգահ է ծառայում:

 

Լուսանկարվելուց առաջ ուղղեց մազերը, հանեց ակնեցները եւ ասաց. Տղա ջան, մե հատմ կնգարես, նկարվել չեմ սիրե:

 

Հրաժեշտ տալիս ջերմորեն սեղմեց ձեռքս եւ շնորհակալություն հայտնեց այցելելու համար:

   

Վահագն Թադեւոսյան


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter