Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Տեսնես ի՞նչ է արել պետությունը իր ասած պետական սեփականություն հանդիսացող որմնանկարների պահպանության համար

 

17 | 06 | 2011 | 14:30 | հարցում

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ  խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը տեղեկության հարցում է հղել ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանին: Հարցման բովանդակությունը ամբողջությամբ ներկայացվում է ստորեւ:

  

Տիկին Հ.Պողոսյան,

 

Առաջնորդվելով ՀՀ Տեղեկատության ազատության մասին օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

 

1.       Հայտնի վարպետների (Մինաս Ավետիսյան, Ռաֆայել Աթոյան, Հակոբ Հակոբյան եւ այլք) նկարած ի՞նչ որմնանկարներ կան Գյումրիում, որոնք հանդիսանում են պետական սեփականություն: Ո՞ր մարմնի հաշվեկշռում են դրանք գտնվում: Խնդրում եմ թվել անուն առ անուն, ըստ գտնվելու վայրերի եւ հեղինակների անունների:

2.       Գյումրիում գտնվող պետական սեփականություն հանդիսացող եւ այս հարցման առաջին կետում հիշատակված որմնանկարները երբվանի՞ց, ի՞նչ հիմքերով եւ ի՞նչ իրավական ակտ(եր)ով են հայտարարվել որպես պետական սեփականություն:

3.       Վերջին քսան տարում ո՞վ(քեր) եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացրել Գյումրիում գտնվող եւ պետական սեփականություն հանդիսացող վերոհիշյալ որմնանկարները պահպանման եւ զանազան ռիսկերից պաշտպանելու համար: Մշակույթի նախարարության ո՞ր ստորաբաժանումը կամ վարչությունն է պատասխանատու եղել այդ որմնանկարների պահպանության համար:

4.       Ի՞նչ է արժեցել Գյումրուց ՀՀ Կառավարական տուն տեղափոխված Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների տեղափոխումը, վերականգնումն ու տեղադրումը: Ի՞նչ չափեր ունեն այդ որմնանկարները: Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է եղել այդ որմնանկարների տեղափոխման, վերականգնման եւ տեղադրման կապալառուն: Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է եղել այդ որմնանկարների տեղափոխման, վերականգնման եւ տեղադրման պատվիրատուն: Խնդրում եմ ինձ տրամադրել այդ որմնանկարների տեղափոխման եւ վերականգնման հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները, եթե այդպիսիք կան:

5.       Ի՞նչ է արժեցել 2011 թվի հունիսի 10-ին Գյումրուց Երեւան տարված եւ Արմենիա օդանավակայաններ ՓԲԸ-ում տեղադրվելիք Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների տեղափոխումն ու վերականգնումը: Ի՞նչ չափեր ունեն այդ որմնանկարները: Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է եղել այդ որմնանկարների տեղափոխման, վերականգնման եւ տեղադրման կապալառուն: Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է եղել այդ որմնանկարների տեղափոխման, վերականգնման եւ տեղադրման պատվիրատուն: Խնդրում եմ ինձ տրամադրել այդ որմնանկարների տեղափոխման եւ վերականգնման հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները, եթե այդպիսիք կան:

6.       Այս հարցման 4 եւ 5 կետում հիշատակված թվով չորս որմնանկարները Շիրակի մարզպետարանի հաշվեկշռից հանելու եւ այլ հաշվեկշիռ տեղափոխելու համար ի՞նչ իրավական հիմնավորումներ են առկա. արդյո՞ք Շիրակի մարզպետը առարկություններ չի ունեցել դրանց տեղափոխման հարցում, ի՞նչ փաստաթղթերով է հաստատված այդ առարկությունների բացակայությունը, խնդրում եմ ինձ տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները, եթե այդպիսիք կան:

 

Լուսանկարը` www.mardik.am կայքի


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter