Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Փյունիկ թռչնի պես

 

17 | 06 | 2011 | 18:30 | հարցազրույց

 

Հաշմանդամների Փյունիկ միության Գյումրու մասնաճյուղը ստեղծվել է 1997թ. Արմինե Նիկողոսյանի նախաձեռնությամբ: Կազմակերպության նպատակները հաշմանդամ եւ անապահով երեխաներին հասարակությանն ինտեգրելը եւ անկախ սեռից, ազգությունից, կարիքներից, ֆիզիկական հնարավորություններից, բոլոր մանուկների հավասար իրավունքների ապահովումն են:  Ինքը` Արմինեն, երկրաշարժի հետեւանքով զրկվել է երկու ոտքից, կորցրել ընտանիքը, երկու երեխաներին:

 

-Ինչպե՞ս առաջացավ Գյումրիում մասնաճյուղ հիմնելու միտքը:

 

-Երեւանում` օրթոպեդիկ հիվանդանոցում բուժվելու ժամանակ, ծանոթացա Հակոբ Աբրահամյանի հետ` ով Երեւանի Փյունիկ միության հիմնադիրն էր:

 

Ես շատ լավատես էի, հավատում էի ինքս ինձ: Հակոբ Աբրահամյանի խրախուսանքով ուժերս փորձեցի մի քանի մարզաձեւում. սեղանի եւ մեծ թենիս, լող, նետաձգություն, բասկետբոլ եւ այլն: Մրցումներին մասնակցելու ժամանակ էլ ընտրեցի ամենադժվար սպորտաձեւը` լեռնադահուկը: Սիրում եմ ամենադժվարն ընտրել եւ հաղթահարել: 1991թ. Լենինգրադում 1-ին անգամ մրցման մասնակցեցի եւ մրցանակ ստացա, 1992թ.` Մոսկվայում: Ընդամենը երկու շաբաթ զբաղվելով լեռնադահուկով, 1997-ին` Ճապոնիայի Նագանո քաղաքում 36 երկրների մարզիկների մեջ զբաղեցրեցի 4-րդ տեղը: 2002-ին Սոլթ Լեյք Սիթիում եւս մասնակցեցի:

 

Հենց այդ ժամանակ էլ մտածում էի, թե ինչու են գրեթե բոլոր մասնակիցները Երեւանից, Գյումրիում էլ թող լինի այնպիսի մի տեղ, որ սահմանափակ կարողություններով մարդիկ կարողանան հաճախեն, մարզվեն ու մասնակցեն մրցումներին: Վախ կար, որ չեմ կարողանա կազմակերպել, բայց ամեն ինչ հաղթահարեցի:

 

-Դժվար չէ՞ նման մանուկների հետ աշխատելը:

 

-Իհարկե դժվար է, բայց ես ինքս էլ լինելով այս վիճակում, շատ լավ հասկանում եմ նրանց, փորձում եմ ամեն հնարավոր բան անել նրանց աջակցելու, օգնելու, առօրյան հագեցնելու համար: Երբ 1989 թվին Մոսկվայում շատ ծանր պառկած էի եւ արդեն գիտեի, որ երեխաներս էլ չկան, հայտնվել էի սարսափելի վիճակում. ոչ մեկի չէի ուզում տեսնել, չէի ուզում լսել, ապրել չէի ուզում: Ու՞մ համար ապրեի, երբ ամեն ինչ կորցրել էի, չէի ուզում ոչ մեկի համար բեռ դառնալ: Այդ ժամանակ ես ընդամենը 21 տարեկան էի, բայց ինձ անընդհատ համոզում էի, որ ես ուժեղ եմ, կարող եմ ոտքի կանգնել, հաղթահարել այդ ամենը: Աստծուց 3 բան էի խնդրում. փոքրիկ մի տուն, մի փոքրիկ ուսում (բարձրագույնի մասին մտածել չէի էլ կարող) եւ մի մեքենա, որ կարողանամ ինքնուրույն տեղաշարժվել: Այդ հարցերում ինձ շատերն օգնեցին: Մենք տրոլեյբուսի պարկի մոտ էինք ապրում, այդտեղ էր մեր տնակը: Մի օր ինձ հյուր եկավ իմ ծանոթներից մեկը Գթություն եւ բարեսիրություն ընկերությունից: Նրա հետ եկած կամավոր Արթուրն ու Մարինեն սովորում էին մանկավարժական ինստիտուտում: Արթուրն ինձ համար գրքեր բերեց, որ ես պարապեմ եւ սովորեմ: 1990 թ. ընդունվեցի ու 1995թ. ավարտեցի մանկավարժական ինստիտուտուի բանասիրական ֆակուլտետը: Այնուհետեւ ավարտեցի նույն ինստիտուտի սոցիալական աշխատանքի բաժինը: Հետո Արթուրն ինձ համար բերեց մի թերթ, որտեղ գրված էր, որ ավստրիացի բարերարները հատուկ հաշմանդամների համար քաղաքում կառուցվելու են մի թաղամաս, եւ այդտեղի տներից մեկը լինելու է իմը: Ի դեպ, 1990թ. մայիսի 15-ն էր, երբ լուր ստացա, որ ընդունվել եմ ինստիտուտ, եւ նույն օրն էլ ինձ տվեցին տան բանալիները: Ճիշտ է, ես երջանիկ չէի, բայց այդ պահին շատ ուրախ էի: Իսկ երկրորդ կուրսում քաղաքապետի աջակցությամբ ունեցա նաեւ մեքենա:

 

Ես ամեն ինչ արդեն ունեի` տուն, հետաքրքիր եւ սիրած գործ, ավտոմեքենա, բայց մի տեսակ դատարկություն էի զգում, մի բան պակասում էր: Եւ ես որոշեցի երեխա ունենալ: Երկրաշարժից 20 տարի հետո արհեստական բեղմանավորումով 2009թ. հունվարի 15-ին ունեցա փոքրիկիս, որն ավելի իմաստալից դարձրեց իմ կյանքը: Աստված երեւի կամեցավ եւ տվեց: Կարող եմ համոզված ասել, որ նա շատ-շատ խելացի մանուկ է: Իր այս տարիքին շատ լավ հասկանում է, որ ես սայլակով եմ, փորձում  է ինձ օգնել: Նա օրվա մեծ մասը անցկացնում է սահմանափակ կարողություններով երեխաների հետ: Դրանով ես նրան մերում եմ հասարակությանը, ուզում եմ, որ նրա մեջ բարություն սերմանվի եւ հետագայում էլ բարեխղճորեն վերաբերի բոլորին:

 

- Ձեր կազմակերպությունը քանի՞ աշխատող ունի :

                                                                                                                                                 

-Ներկայումս ունենք 10 հոգանոց աշխատակազմ, 30 կամավոր: Չնայած որ աշխատակազմի բոլոր անդամները եւս կամավորներ են. միայն ծրագրի դեպքում խրախուսվում են: Ես այդ հարցում փորձում եմ հավասարություն պահպանել, անկախ նրանց կատարած աշխատանքից, փորձում եմ բոլորին հավասար հատուցել:

 

՞նչ սկզբունքներով են ընտրվում կամավորները

 

-Կամավորները մեծ մասամբ կենտրոն հաճախող սահմանափակ կարողությամբ երեխաներն են, որոնք  տարիներ հետո ցանկություն են հայտնում մեզ մոտ աշխատելու եւ աշխատում են առողջ երեխաների հետ: Այս մեթոդով է մեզ մոտ կատարվում հաշմանդամների լիարժեք ինտեգրումը հասարակությանը:

 

-Ինչպե՞ս է ֆինանսավորվում կազմակերպությունը:

 

-Կենտրոնը պետականորեն չի ֆինանսավորվում, գործում է բարերարների աջակցությամբ ու հովանավորությամբ (Ֆրանսիա, Շվեյցարիա): Մեզ օգնել են նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եւ Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանը: Անցած տարի շվեյցարացի բարերար Էրիկ Լուպեն 2 միլիոն դրամ փոխանցեց մեր հաշվին: Մի քանի օր առաջ էլ Ֆրանսիայի Շեն Սամոն քաղաքի քաղաքապետը մեզ նվիրեց հաշմանդամների համար նախատեսված վերելակով ավտոբուս: Նրանք անցած տարի էին եկել մեր կենտրոն եւ իմանալով, որ մեքենայի կարիք ունեք, խոստացան օգնել:

 

՞նչ խմբակներ են գործում Փյունիկում:

 

-Կենտրոնում կա թենիսի, ծանրամարտի, բազկամարտի, շախմատի, համակարգչային եւ լեզուների ուսուցման, կերպարվեստի, երգի եւ պարի խմբակներ: Դրանք բացելիս անպայման հաշվի ենք առնում երեխաների նախասիրությունները: 2008 -ին մեր ջանքերով Շիրակի մարզ մուտք գործեց Արեւ ծրագիրը, որը հնարավորություն տվեց կույրերին տիրապետելու ժամանակակից տեխնոլոգիաներին: Ներկայումս այստեղ հաճախում են 25 կույր հաշմանդամներ, որոնցից 11-ը մասնակցում են դասընթացներին եւ արդեն զգալի հաջողությունների են հասել: Ի դեպ, ասեմ, որ այդ ծրագիրն ուսուցանում է Հակոբ Մելքոնյանը, որը եւս կույր է: Մարզաձեւերում եւս ունենք նվաճումներ: Վերջերս` հունիսի 7-9 Երեւանում կայացավ վերականգնողական 9-րդ միջազգային փառատոնը, որին մեզնից մասնակցում էր  8 սան: Երեքն այնտեղից վերադարձել են մեդալներով. երկու աղջիկ թենիսից գրավել են 2-րդ տեղը, իսկ մի տղա բազկամարտից` 3-րդ: Անցած տարի էլ մեր քաղաքապետի աջակցությամբ կենտրոնում բացվեց բրայլյան համակարգի ուսուցման խմբակ, որտեղ սովորում է 4 երեխա:

 

-Քանի՞ երեխա է հաճախում: Բոլորը սահմանափակ կարողություններո՞վ են, թե՞ կան նաեւ առողջներ:

 

-Կենտրոնն ունի 120 սան, որոնցից 70-ը հաշմանդամ է, 50-ը` լիարժեք առողջ: Ամեն տարվա նման այս ամռանը եւս կազմակերպելու ենք բակային ճամբար: Արդեն հուլիսի 15-ից կգործի: Երեխաները կգան երկու տարիքային խմբով, առավոտից մինչեւ 18:00: Սնունդն ապահովելու է կենտրոնը:

 

-Գյումրիում եւս գործելու է ներառական ծրագիրը, քանի՞ դպրոցում:

 

յս տարվա սեպտեմբերից դա կգործի թիվ 40 եւ 7 դպրոցներում ու 1-ին կրթահամալիրում: Այս ծրագրով հանրակրթարաններում հավասարը հավասարի հետ ուսումը կշարունակեն քայլակից, սայլակից օգտվող երեխաները, մանկական ուղեղի կաթված ունեցող, բայց ոչ մտավոր հետամնաց, երեխաները: Նպատակ կա նաեւ 11-րդ դպրոցում էլ կիրառել այս ծրագիրը: Մենք եւս բազմաթիվ նոր ծրագրեր ունենք, որոնց մասին նախօրոք չեմ սիրում խոսել, դրանց մասին գործերը կխոսեն:

 

Սոնա Առաքելյան


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter