Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խնայենք էներգիան

 

25 | 06 | 2011 |18:00| լուր

Խնայողության միջոցառումների շնորհիվ կարելի է տնտեսել էներգիայի 25-50 տոկոսը:

 

Հունիսի 17-ին Գյումրու 7-րդ միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ էներգախնայողության հարցերին նվիրված քննարկում, որը կազմակերպել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը:

 

Հիմնադրամի փոխտնօրեններ Հայկ Եսայանը եւ Հրանտ Տեր-Գաբրիելյանը հավաքված համայնքապետներին եւ տնօրեններին պատմեցին իրենց գործերի մասին: Հիմնադրամը ուսումնասիրություններ է իրականացրել Լոռում, Տավուշում, Սյունիքում, Արարատում, Վայոց Ձորում եւ Շիրակում:

 

Էներգախնայողության ծրագրեր է իրականացրել Արարատի մարզի Մասիսի թիվ 2-րդ դպրոցում, Վեդու քաղաքապետարանի շենքում եւ այլուր, անվճար վառարաններ հանձնել Շիրակի անապահով ընտանիքներին: Հիմնադրամի մասնագետները ոմանց տրամադրել են անվճար խորհրդատվություն եւ բիզնեսի պլաններ են կազմել: Տարբեր օբյեկտներում խնայողությանն ուղղված միջոցառումների աուդիտ են իրականացրել, հաշվառել ջերմային էներգիայի կորուստները:

 

Եւ այս քննարկման նպատակը տարիների ընթացքում ձեռք բերած փորձի փոխանակումն էր:

 

 

Հիմնադրամի էներգախնայողության ծրագրի ղեկավար Տիգրան Սեկոյանը ներկայացրեց Էներգախնայողության հիմնական միջոցները: Նա նաեւ պատմեց առաջադեմ երկրներում կուտակած փորձի մասին: Աշխարհում վաղուց օգտագործում են էներգիայի տարբեր աղբյուրներ` կենսազանգվածից ստացվող այրվող գազը, քամու էներգիա, արեւի լուսային էներգիա, օվկիանոսների եւ ծովերի մակընթացություններ ու տեղատվություններ, երկրի ընդերքից դուրս եկող տաք ջրեր եւ այլն:

 

Այս ամենից ակնկալվում են նյութական եւ ոչ նյութական օգուտներ. CO-2 գազի արտանետման նվազում, էներգիայի սակագնի իջեցում, համայնքային  բյուջեի ծախսերի պակասեցում:

 

Ըստ բանախոսների, Շիրակում նախատեսված է Ախուրյան գետի վրա կառուցել երկու ջրէլկայան: Մեր մարզում առկա է նաեւ հողմէներգետիկ լուրջ ներուժ, օրինակ` Քարախաչի լեռնանցքում:

 

Սակայն տպավորությունն այնպիսին էր, քննարկվող հարցը ոմանց բոլորովին չէր հետաքրքրում եւ հուզում, իսկ ոմանք էլ  պատկերացում չունեին թեմայից:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

 
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter