Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոստումներ ու սպասումներ

 

25 | 06 | 2011 | 11:30 | ակնարկ

 

-Մեկ սենյականոց բնակարանում կապրենք սովորական` սովորական ու ջերմ` ամուսնուս ու երեխայիս հետ,-հեռախոսով զրուցելիս, խոստովանեց 22-ամյա Արփինե Մուճուրյանը,  ով Գյումրու Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության շրջանավարտն է ու աշնանը բնակարանամուտ է տոնելու:

 

Արփինեի հետ թվով 28 շրջանավարտ եւս բնակարան կստանա: Նրանցից մեծահասակը 23-ամյա Կարեն Սիմոնյանն է, ում հետ կապ հաստատել չհաջողվեց: Պետական այս ծրագիրն իրականացվելու է երկու փուլով: Հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանի խոսքերով, նրանցից 15-ն ընդգրկված է առաջին փուլում: Այս աշնանը Գյումրիում ու Մարալիկում նրանք կապահովվեն բնակարաններով, իսկ հաջորդ փուլ ընդգրկվածները` 14-ը, բնակարաներ կստանան Ստեփանավանում  ու Սպիտակում: Նրանցից երկուսն արդեն հրաժարվել է նման առաջարկությունից` քաղաքից հեռու լինելու պատճառով,- հայտնեց նա:

 

Գյումրիում տուն ստանալու ակնկալիք ունի հաստատության շրջանավարտ Ապեթնակյան Սիլվարդի 73-ամյա տատը: Պատճառն այն է, որ հիվանդ եմ, թոշակառու, Սիլվարդից  հեռու չեմ կարող ապրել:

 

-Միայն թե` տուն, թե չէ թափառաշրջիկ ենք դարձել, վարձով ենք ապրում, ե՞րբ կտան,-հարցրեց 21-ամյա Սամվել Բեռնեցյանի մայրը` Մելանյան,-թեկուզ Մարալիկում, բոլոր փաստաթղթերը հանձնել ենք հաստատություն:

 

 Հավաքված բոլոր փաստաթղթերը` Ա. Կարապետյանի հավաստմամբ,  ուղարկվել են Հայ Օգնության Միություն: -ՀՕՄ-ը պայմանագիր ունի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ ծրագրի կազմակերպման մասին: Կարծում եմ` բնակարանների բաշխման ընթացքում քաղաքի ընտրությունը կլինի պատահական, բայց, երեւի հաշվի առնեն ամուսնացած լինելը,- ավելացրեց Ա.Կարապետյանը:

 

Մինչ կորոշվի, թե ովքեր որտեղ են բնակարան ձեռք բերելու, անդրադառնանք Աննա Կռոյանին, ով 2009 թվին  նշված պետական ծրագրով բնակարան  է ստացել քաղաքի  Նոր օդանավակայան թաղամասում: Դժգոհ չի  ծայրամասում մի սենյականոց ունենալու համար: Պայմանները լավ են, այն ժամանակ տան հետ միասին տվեցին նաեւ խոհանոցի սեղան ու աթոռ: Ամուսնուս ու երեխայիս հետ ենք ապրում,- պատմեց նա: Այսօր  տան սեփականատերը նա է, վաճառելու իրավունք կունենա միայն 2019 թվից` ստացված վկայականի  տասը տարին լրանալուց հետո: Եղբայրը` Արսեն Հարությունյանը, զինծառայող է.-Այս նոյեմբերին կզորացրվի ու նա էլ տուն կունենա, մանկատան շրջանավարտներից է,- ասաց Ա.Կռոյանը:

 

Հույս մանակատունը, որը 2007 թվից ստացել է Ֆ.Նանսենի անունը, ստեղծվել է 2000-ի դեկտեմբերին: Հաստատության նպատակը ծնողական խնամքից զուրկ երեխաներին հնարավորինս ամեն ինչով ապահովելն է:

 

2003 թվին Հույս մանկատունը պետական գրանցում է ստացել: Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ, 2010ի սեպտեմբերից  Ֆ.Նանսենի անվան մանկատունը վերածվել է երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության:

 

Այսօր հաստատությունն ունի ծնողական խնամքից զուրկ 83 երեխա: Նրանք դպրոցահասակ են:

 

- Ծնողի կամ խնամակալի ցանկությամբ, եթե պայմանները ներում են, երեխաները կարող են շաբաթ ու կիրակի օրերն անցկացնել տանը, իսկ արձակուրդներին պետք է կարգավորվեն ծնող-երեխա փոխհարաբերությունները,- հայտնեց Ա.Կարապետյանը:

 

18 տարեկանը լրանալուց հետո նրանք դուրս են գրվում հաստատությունից:

 

-Մանկատան շահառուն կստանա բնակարան, երբ դառնա չափահաս,- հայտնեց հաստատության տնօրենը:

 

Իսկ հետագայում պետական այս ծրագրի մասին իմանալիս` ծնողները, պատճառաբանելով սոցիալական ծանր պայմանները, արդյո՞ք մտադրված չեն լինի ուղարկելու երեխաներին հիշյալ հաստատություն` զուտ բնակարան ստանալու նպատակով հարցին հոգեբան Գոհար Ոսկանյանը պատասխանեց.

 

 −Ոչ, նրանք ծնողական խնամքից զուրկ են, դա կարգավիճակ է, իսկ պայմանագրերը միայն մանկատան շահառուների անուններով են:

 

Հաստատության պատերից դուրս երեխաներից ոմանց միջեւ կապն այլեւս չի շարունակվում: Հեռախոսով կապվեցի նրանցից մի քանիսի հետ: Միեւնույն հաստատության շրջանավարտները 2 տարի անց այլեւս միմյանց չէին հիշում: Չգիտեմ, չեմ հիշում,- պատասխանն այսպիսին էր:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

 
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter