Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ազատամարտի հուշարձանի բացումը

 

27 | 06 | 2011 |13:20| լուր

 

Ազատամարտի վետերանների միության Շիրակի մարզային կառույցի  գրասենյակի բակում (Գյումրի, Թումանյան փող. 19) մայիսի 31-ին բացվեց Ազատամարտի հուշարձան` նվիրված Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:

 

Հուշարձանի բացման արարողության ընթացքում ելույթ ունեցան ազատամարտի վետերանների միության հանրապետական խորհրդի նախագահ Հակոբ Գրիգորյանը, Շիրակի մարզային վարչության նախագահ Վաղինակ Միկոյանը, ազատամարտիկ-հրամանատար Արագեղեցիկ Հայրիկյանը, ՀՅԴ անդամ Արամ Հակոբյանը, ժամկետային զինծառայող, զոհված  զինվոր Արտյոմ Մարտիկի Առաքելյանի մայր Անահիտ Առաքելյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ որդին` Առաքելյան Արտյոմ Մարտիկի ծնված 1978 թվականին սպանվել է 1997 թվականի մարտին 18 տարեկան հասակում ժամկետային զինծառայության ժամանակ, երբ դեռ երկու ամիս էր նոր ծառայել: Դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ թիվ 36/534 զորամասի 3-րդ դասակի Մարտունու պաշտպանական զորամասում եւ իր տղային սպանել է զորամասի հրամանատար Գառնիկ Շահենի Մկրտչյանը, առանց որեւէ լուրջ հիմնավորման ինչի համար խորապես ցավում ենք:

 

Հանդիսությանը մասնակցում էին նաեւ արցախյան պատերազմի վետերաններ, պատերազմում զոհված հայորդիների մայրեր, ներկայացուցիչներ մարզպետարանից:

 

Ինչպես մեր զրույցում ասաց Վաղինակ Միկոյանը, հուշարձանի պատրաստման գործում իրենց ներդրումն ունեն ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար Արամո Թորգոմյանը եւ Արագեղեցիկ Հայրիկյանը: Իսկ քանդակագործ Արմեն Աստոյանը բացատրեց, որ արձանում պատկերված ազատամարտիկը, որը գտնվում է կապանքների մեջ, ճեղքում է լեռները, դուրս է գալիս ժայռերի միջից եւ գնում դեպի հավերժություն: Հուշարձանն ունի 2,5 մ բարձրություն եւ կառուցված է Անիպեմզայի կարմիր տուֆից:

 

Միջոցառման ընթացքում հնչեցին Եղիշե Չարենցի ՙես իմ անուշ Հայաստանի՚ բանաստեղծությունը: արեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի  ՙՀայկական զարդանախշեր՚ պարային խումբը, որի ղեկվարում է ազատամարտիկ Բագրատ Հովհաննիսյանը:

 

Այնուհետեւ մասնակիցներն այցելեցին 2010 թ. դեկտեմբերի 14-ին բացված արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված

Փառքի թանգարան: Մուտքին ազատագրական պայքարը խորհրդանշող մեծադիր պատկեր է:

 

Ապա հայոց ագային-ազատագրական պայքարի հայդուկային շարժման  ներկայացուցիչների լուսանկարներն են: Հայ վրիժառուները, որոնք  երիտթուրք պարագլուխներին պատժեցին ցեղասպանության կազմակերպման համար: Մեր պատմության ամենաողբերգական էջի` Հայոց ցեղասպանությանն  առնչվող լուսանկարներ եւս կան: Դուք կարող եք այստեղ տեսնել Ֆիզուլիի եւ ՙՀարսանիք լեռներում՚ ռազմական օպերացիաների քարտեզները: Ցուցադրվում են հայ զինվորների հաղորդակցության եւ կապի միջոցներ, իսկ մյուս սենյակում զինվորների մահճակալներն են: Այս ամենը այցելուներին տեղափոխում է այն ոչ վաղ անցյալի հերոսական օրերը:

 

Թանգարանը ստեղծվել է ազատամարտիկների սեփական միջոցներով եւ  պաշտպանության նախարարության աջակցությամբ:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

 
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter