Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մեղադրվում են Արցախյան հերոսամարտի մասնակիցները

 

28 | 06 | 2011 |13:45|լուր

 

Հունիսի 22-ին  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային կազմակերպության խորհրդի հայցն ընդդեմ Հրաչյա Ավետիսյանի եւ Սուսաննա Պետրոսյանի:

 

Դատաքննությունը մեկնարկել էր 2010-ի մարտին: Երկրապահ կամավորականների միության չորրորդ գումարտակի ազատամարտիկները դրամաշորթության մեղադրանք էին ներկայացրել 30 հոգու դեմ այն մասին, որ նրանք պատերազմի դաշտում չեն եղել, չեն վիրավորվել, բայց պետության կողմից ստացել են դրամական աջակցություն` թոշակ, նպաստ, բնակարանի համար գումար: Երկրապահները նշում են, որ այդ մարդկանց չեն ճանաչում, միասին չեն կռվել: Արդարացի չէ նրանց` իրենց հետ հավասար ազատամարտիկ կոչելը:

 

Մեղադրվողներից մեկը` Սուսաննա Պետրոսյանը ներկայացրել է  պատերազմում իր մասնակցելը փաստող լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր` Կամավորը, Շուշի. վերադարձ գերությունից ու իր վիրավորված լինելու մասին բժշկական տեղեկանք:

 

Իսկ 2011 թվի մայիսի 10-ին մեղադրվող կողմի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել արագացված դատաքննության կարգ կիրառելու մասին, քանի որ վերջիններս ընդունել են իրենց մեղքը եւ զղջացել են:

 

Պետմեղադրողը կարդաց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը եւ դատարանին խնդրեց Սուսաննա Պետրոսյանի համար պատիժ սահմանել` ազատազրկում 5 տարի, իսկ Հրաչյա Ավետիսյանի համար` 4 տարի 6 ամիս ժամկետով:

 

Փաստաբան Թամարա Յայլոյանը ներկայացրեց մեղմացուցիչ հանգամանքները: Նրանք, իրոք, եղել են պատերազմի դաշտում՝ մեկը որպես վարորդ զենք-զինամթերք է տեղափոխել, իսկ մյուսը 2-3 ամիս եղել է բուժքույր: Բացի այդ, վերջիններս երբեւէ դատված չեն եղել, ունեն 2-րդ կարգի հաշմանդամություն եւ դատարանի առաջ պարտավորվել են վերականգնել պետությանը հասցված վնասը: Նրանք այդ գումարի մի մասն արդեն վերադարձրել են:

 

Դատական հերթական նիստը նախատեսված է հունիսի 28-ին, կհրապարակվի դատավճիռը:

 

Սոնա Առաքելյան

Մարինե Պետրոսյան

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

 
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter