Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կոչ Էռնեկյանին. հաշտվեք բնօրինակները վերադարձնելու մտքի հետ

 

29 | 06 | 2011 |19:00| դիմում

 

Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների դիմում

Արմենիա օդանավակայաններ ՓԲԸ սեփականատեր Է.Էռնեկյանին

 

Հարգելի պարոն Էռնեկյան,

 

Հայտնի թող լինի Ձեզ, որ խորհրդային իշխանության տարիներին Գյումրու մի շարք գործարանների հանրույթներ իրենց դրամական հատկացումների միջոցով որմնանկարներ են պատվիրել հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին, ով նկարել է մոտ մեկ տասնյակ որմնանկար Գյումրու գործարանների պատերին:

 

Գյումրու` նախկինում Լենինականի քաղաքային իշխանությունները երկրաշարժից անմիջապես հետո միջոցներ հատկացրեցին եւ Մինաս Ավետիսյանի ստեղծած երկու որմնանկարները վերականգնելուց հետո տեղափոխեցին պետական դրամատիկական թատրոն, որտեղ են դրանք եւ այժմ:

 

Ցավով արձանագրում ենք, որ կառավարությունը որմնանկարների վերականգնման եւ փրկության միակ ճանապարհը տեսավ դրանք Գյումրուց տանելը. առանց գյումրեցիների կարծիքն ու վերաբերմունքն իմանալու, որոշեց եւ Երեւան տեղափոխեց Մինաս Ավետիսյանի 4 որմնանկար:

 

Կառավարությունը 2011 թվի ապրիլի 28-ի թիվ 500-Ա որոշմամբ երկու որմնանկարներ  անժամկետ եւ անհատույց տրամադրեց Զվարթնոց օդանավակայանին՝ դրանք այնտեղ ցուցադրելու: Մեզ համար անհասկանալի պատճառով տեղափոխելու մասին որոշումը կառավարությունը կայացրեց այն ժամանակ, երբ կես տարուց ավելի Գյումրու համայնքային իշխանությունները, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Մինաս Ավետիսյան հիմնադրամը ակտիվորեն բանավոր եւ գրավոր բանակցում էին որմնանկարները Գյումրիում վերականգնելու եւ Գյումրիում տեղադրելու հարցերը, իսկ այդ մասին արդեն կազմվել էր համաձայնագիր համայնքապետարանի եւ հիմնադրամի միջեւ (2011 փետրվար):

 

Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իր բնօրրանից եւ գյումրեցիներից հեռացնելու կառավարության որոշումները գնահատում ենք առանց պատշաճ հիմնավորման կայացված, հայտարարված մշակութային ապակենտրոնացման քաղաքականության համատեքստում` տարօրինակ եւ վիրավորական` մեր ու քաղաքի նկատմամբ:

 

Շուրջ երկու ամիս ուշադրությամբ հետեւելով Մինաս Ավետիսյանի որմնանկարների հետ կապված այս պատմությանը, համարելով, որ այդ որմնանկարները Գյումրու մշակութային ժառանգության անքակտելի մասն են, դիմում ենք Ձեզ հետեւյալ կոչով.

Պարոն Էռնեկյան, կոչ ենք անում Ձեզ հրաժարվել Մինասի երկու որմնանկարները օդանավակայանում կախած ունենալու գաղափարից եւ բավարարվել դրանց կրկնօրինակները այնտեղ ունենալու տարբերակով:

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առանձին նամակով այսօր դիմում ենք նաեւ ՀՀ վարչապետին, կոչ անելով ջանքեր ներդնել եւ ինչպես օդանավակայանին հատկացված, այնպես էլ կառավարական տանը ցուցադրվող որմնանկարները վերադարձնել Գյումրի քաղաքին:

 

1.     Շիրակ Կենտրոն ՀԿ, Վահան Թումասյան

2.     Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ, Լեոն Բարսեղյան

3.     Նոր սերունդ ՀԿ, Սերգեյ Գաբրիելյան

4.     Երաշխիք Քաղաքացիական հասարակության կենտրոն, Արման Սահակյան

5.     Խորան Արդ ՀԿ, Սեյրան Մարտիրոսյան

6.     Մարգարտածաղիկ ԲՀԿ, Ջյուլիետա Եգանյան

7.     Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մասնաճյուղ, Ժաննա Սարգսյան

8.     Հայ կադետական միություն, Հովհաննես Հարությունյան

9.     Զոհված ազատամարտիկների ընտանիքների ԲՀԿ, Ռուզաննա Փիլոսյան

10. Երեխաների հասարակություն մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն, Արա Սուքիասյան

11.  Գյումրի-Գառնի ՀԿ, Ժաննա Սարգսյան

12. Համայնքային զարգացման եւ սոցիալական աջակցության ՀԿ, Գեղանույշ Գյունաշյան

13.  Գյումրու հաշմանդամների միություն, Ռուդիկ Ռաշոյան

14.  Կրթության ասպարեզ ՀԿ, Նադեժդա Հակոբյան

15.  Բիոսոֆիա ՀԿ, Գեւորգ Պետրոսյան

16.  Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն ՀԿ, Արթուր Գեւորգյան

17.  Համայնքային  զարգացման եւ քարոզչության կենտրոն, Մարզպետունի Զադոյան

18.  Գեոֆոն ՀԿ, Լեւոն Մարտիրոսյան

19.  Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն, Հասմիկ Մխիթարյան

20.  Աջակից ԲՀԿ, Հեղինե Մկրտչյան

21.  Խորհրդատու բարեգործական հիմնադրամ, Գրիգոր Թագվորյան

22.  Նոր Հայացք քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն, Սոնյա Սարգսյան

23.  Սրբազան Հող ԲՀԿ, Սուսաննա Էլբակյան

24.  Արաքս Կենտրոն ԲՀԿ, Ալլա Խաչատրյան

25.  Մեղվիկ Հիմնադրամ, Նարինե Սահակյան

26.  Նոյ ՀԿ, Ավետիք Մելիք-Սարգսյան

27.  Քաղաքային հետազոտություների կենտրոն ՀԿ Աշոտ Միրզոյան

28. Արեւամանուկ ընտանիքի եւ երեխայի խնամքի հիմնադրամ, Արմինե Գմյուր-Կարապետյան

29 Մենք պլյուս սոցիալական ՀԿ, Անահիտ Հակոբյան

30.  Անի մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ, Կիմա Գալոյան

31.  Երտասարդ կանանց քրիստոնեկան Ֆլորա ասոցիացիա, Սվետլանա Մկրտչյան

32. Ազատանի Ազատան համայնքային կենտրոն ՀԿ, Հովհաննես Պապոյան

33. Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միություն ՀԿ, Մկրտիչ Ճարտարյան

34.  Մեղվիկ ՀԿ, Վեհանուշ Հովհաննիսյան

35.   Կանայք հանուն զարգացման ՀԿ, Գոհար Մարկոսյան

         

         Լուսանկաը` news.am-ի


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

 
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 1-ին, ժամը 12:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter