Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Արման Ավետիսյանի պատասխանը www.asparez.am կայքի հրապարակումներին

 

30 | 06 | 2011 |20:00| պատասխան

 

2011 թվի հունիսի 27-ին Մինաս Ավետիսյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանից նամակ ստացա, որում վերջինս գրում է այն մասին, թե www.asparez.am կայքում իրեն վիրավորել եւ զրպարտել են, ու մեջբերումներ է անում իմ հայտարարություններից: Նամակի վերջում նա պահանջում է հերքել իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները: Հետո, բացատրում է, որ եթե Ասպարեզ ակումբ ՀԿ-ն կհրաժարվի տարածել հերքումը կամ պատասխանը կամ կխախտի դրանք տարածելու` օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա` ինքն իրավունքների խախտման հիմքով օրենքով սահմանված կարգով կդիմի դատարան` հերքումը տարածելու եւ իմ պատասխանը հրապարակելու ու բարոյական վնասը հատուցելու հայցով:

 

Այդ նամակի հետ Ա.Ավետիսյանը որեւէ հերքման կամ պատասխանի տեքստ չէր ուղարկել ինձ: վերջը զանգեցի իրեն եւ երկու րոպե խոսեցինք: Հարցրեցի` տեքստ ունե՞ն ուղարկելու, թե՞ միանգամից դատարանում հանդիպենք, ասաց, թե հենց այդ նամակն էլ կուզենար հրապարակված տեսնել մեր կայքում, որպես իր նշած պատասխան-հերքում:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը հավատարիմ մնալով բազմակարծության եւ խոսքի ազատության պաշտպանության իր հիմնարար սկզբունքներին, ստորեւ ներկայացնում է Ա.Ավետիսյանից ստացված նամակն ամբողջությամբ, առանց խմբագրման եւ նույնիսկ` սրբագրման, եւ, իմիջիայլոց, տեղեկացնում, որ մշտապես պատրաստ է ակումբի կայքում հրապարակված ցանկացած նյութի մասին հրապարակել ցանկացած մեկնաբանություն կամ կարծիք:

 

Արման Ավետիսյանը, իհարկե իրավունք ունի համարել, որ իրեն վիրավորել են եւ զրպարտել, այնպես, ինչպես ցանկացած մարդ իրավունք ունի նրա` խնդրո առարկա գործողությունները որակել այնպես, ինչպես հասկանում է: Ես անձամբ շատ շահագրգիռ եմ, որ Արման Ավետիսյանը իր արժանապատվության պաշտպանության համար դիմի բոլոր այն հնարավոր միջոցներին, որոնց հնարավորությունը կունենա, կուզեմ, որ շատ կամենա այդ անել, անկախ այն հանգամանքից, տպվում է հերքում-պատասխանը, թե ոչ: Արժանապատվության պաշտպանությունը ցանկացած մեկի լիակատար եւ, եթե կուզեք` բնածին իրավունքն է: Ու թե պետք է, որ Արման Ավետիսյանի արժանապատվության պաշտպանության համար միջոցներ ու ջանքեր ներդրվեն մեզնից, մենք ներդնող ենք, դատարան կլինի, թե` մեկ այլ դատարան: Առանց կատակի եւ առանց հեգնանքի: Առայժմ եզրափակում եմ այսքանով, ակնկալելով, որ Ա.Ավետիսյանը, եթե անգամ որմնանկարներով, Էռնեկյանի պատվերով ու Կառավարության որոշման կատարմամբ զբաղված լինելու բերումով չհասցնի կարդալ այստեղ տեղադրված իր նամակը, ապա գոնե կշարունակի հետեւել մեր կայքի հրապարակումներին. վստահ եմ, իր համար ահագին ուշագրավ բաներ է գտնելու. թեման, որ ինքը, մշ. նախարարությունն ու կառավարությունը բացեցին, սպառվելու է միայն այն ժամանակ, երբ քաղաքից տարված որմնանկարները կվերադարձվեն Գյումրի քաղաք:

Լեւոն Բարսեղյան

 

 

Ստորեւ տեսեք Ա.Ավետիսյանի նամակը.   

 

Հարգելի պարոն Բարսեղյան,

 

2011 թ հունիսի 11-16 ընկած ժամանակահատվածում Գյումրու Ասպարեզ ակումբի ինտերնետային կայքում հրապարակվել են մի շարք հոդվածներ, մասնավարապես Ընտանեկան կապալին էին հարվածելու, Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով Կան բաներ, որ չեն ներվում վերնագրերով, որոնցով Մինաս Ավետիսյանի Երկանք և Թել են մանում որմնանկարների տեղափոխումը որակվել է կամայական և անօրինական գործողություններ:

 

Նշված հրապարակումների կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հայտնելու հետևյալը:

 

Մինաս Ավետիսյանի Երկանք և Թել են մանոում որմնանկարները համարվում են պետական սեփականություն և ըստ ՀՀ Սահմանդրության 89 հոդվածի 3 կետի՝ պետական սեփականության կառավարումն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից, որն էլ, իրականացնելով իր այդ գործռույթը, իր թիվ 500-Ա որոշմամբ նշված որմնանակարների տեղափողման հետ կապված գործառույթների իրականացումը վերապահել է Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամին, որն էլ պատշաճ կարգով իրականացրել է Կառավարության որաշման պահանջները:

 

2011թ հունիսի 16 ինտերնետային կայքում (ի նկատի ունի www.asparez.am կայքը-Լ.Բ.) հրապարակված Ընտանեկան կապալին էին հարվածելու հոդվածով մաիաժամանակ, բացի իրականությանը չհամապատասխանող, հանրության մեջ թյուրըմբռնում առաջացնող զրպարտչական տեղեկատվությունից տեղ են գտել նաև իմ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վիրավորական արտահայտություններ: Մեջբերում եմ Օրերս, արդարացնելով կառավարության որոշումը և որմնանկարների տեղափոխումը, որից, չենք կասկածում, Մինաս Ավետիսյանի որդին բավական ֆինանսական եկամուտ է ստացել:

 

Բացի այդ կայքերից մեկին Լևոն Բարսեղյանը հայտարարել էր, թե Մինասի որմնանկարները Երևան են տեղափոխվել գաղտնի, որը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ երկու որմնանկարները Գյումրիից Երևան են տեղափոխվել օրը ցերեկով, երկու բեռնատարով:

 

Հասկանալով, որ Ասպարեզ ակումբի քարը ծանր է, Արման Ավետիսյանին առջին և վերջին անգամ հորդորում ենք լարախաղացության համար համապատասխան թաղամաս ընտրել:

Բացի այդ, Կան բաներ, որ չեն ներվում հոդվածով իմ հասցեին հնչում են վիրավորական արտահայտություններ` կապված իմ տղամարդկային արժանապատվության, անձնական հատկանիշների հետ, մեջբերում եմ. Այս պտմությունը տեղի ունեցավ մի ստից պատճառով Գյումրեցի արվեստագետներն ու մշակույթի գործիչները, մտածել են, թե տղամարդու հետ գործ ունեն, վստահել են նրա խոսքին ու պահակներ չեն շարել նկարների պահեստարանի դարպասնենր մոտ, այլապես ոչինչ հանել չէին կարողանա գործարանի բակից:

 

Եւ, ի դժբախտություն իրեն, այդ կարող են ասել 2 տարեկանից սկսած՝ վերջացրած զառամյալներով, ասվելու է քանի դեռ ինքը ողջ է, մինչեւ իր կյանքի վերջը ինքը լսելու է այսուայն կողմից, որ թռավ իր պայմանավորվածությունից, լսելու է պատմություններ, թե ինչու էր քաղաքում խոսքը խոսք եւ ինչու էր մարդու խոսքը թանկ միլիոնավոր դոլարներ արժեցող բոլոր որմնանկարներից, կլսի, թե ինչպես էին գյումրեցիք հին օրերում վարվում այդօրինակ կերպարների հետ. վզից գդալ-չանգյալ էին կախում, որ թյուրիմացություններ չլինեն...:

 

Արման Ավետիսյանի լեզվամտածողությունը մատնում է նրա անձնվեր էությունը. ասում է ...Հորս երկու որմնանկարները...: էս եսակենտրոն քաղաքացին մինչեւ հիմա գլխի չի ընկել, որ որմնանակրները, որոնց մասին խոսում ենք, հորը չեն, եւ վաղուց է` ինչ հորը չեն:

 

Վերոհիշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես թվարկված արտահայտությունները գնահատում եմ որպես զրպարտչական գործողություններ` իմ անձի արժանապատվությունը ստորացնող եւ բարի համբավը արատավորող տեղեկություններ: Հիշեցնում եմ, որ ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3 մասի այդ գործողությունները համարվում են զրպարտություն` այսինքն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Նույն հոդվածի 4 կետի համաձայն սույն գործով զրպարտության վերաբերյալ անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը պետք է կրի Ասպարեզ ակումբ ՀԿ-ն:

 

Վերոհիշյալ հոդվածներով իմ անձի վերաբերյալ հնչած արտահայտությունները ըստ ՀՀ Քաղաքացիական օրեսգրքի 1087.1 հոդվածի 2 մասի համարվում են վիրավորանք, որը ներառում է խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը:

 

2011թ. հունիսի 11-16 ընկած ժամանակահատվածում Գյումրու Ասպարեզ ակումբի ինտերնետային կայքում հրապարակվել են մի շարք հոդվածներ, մասնավորապես Ընտանեկան կապալին էին հարվածելու,  Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով, Կան բաներ, որ չեն ներվում հոդվածներում տեղ գտած վերոհիշյալ տեղեկությունները իրենց մեջ պարունակում են ՀՀ Քաղ. Օր-ով նախատեսված զրպարտության եւ վիրավորանքի հատկանիշներ:

 

Ղեկավարվելով Զանգվածային Լրատվության մասին ՀՀ օրենքի 8, 9 հոդվածներով՝ պահանջում են մեկ շաբաթյա ժամկետում հերքել իմ իրավունքները խախտող փաստացի անճշտությունները նույն Ասպարեզ ակումբին պատկանող ինտերնետային կայքով:

 

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը` Ասպարեզ ակումբ ՀԿ-ն կհրաժարվի տարածել հերքումը կամ պատասխանը կամ կխախտի դրանք տարածելու՝ սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա ես իրավունքների խախտման հիմքով օրենքով սահմանված կարգով կդիմեմ դատարան՝ հերքումը տարածելու եւ իմ պատասխանը հրապարակելու ու բարոյական վնասը հատուցելու հայցով:

 

Կից ներկայացնում եմ՝

1. ՀՀ Կառավարության 500-Ա որոշման պատճենը /3/

2. ww.asparez.am ինտերնետային կայքում հրապարակված Ընտանեկան կապալին էին հարվածելու, Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով, Կան բաներ, որ չեն ներվում հոդվածների համապատասխան քաղվածքները /2 թերթ/:

 

 Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Ա.Ավետիսյան

 

23.06.2011թ. 

նամակի ավարտը

 

Նամակին կից ՀՀ Կառավարության որոշումը այն մասին, որ որմնանկարները կառավարությունը որոշել է Գյումրուց տանել որմնանկարները, ներկայացված է այստեղ. http://shirakcentre.org/images/stories/pdf_documents/03_05_11_8_30/HH_karavarutyan_voroshum.pdf

 

Իսկ www.asparez.am կայքի համապատասխան հրապարակումները` ակումբի 2011 թվի հունիս ամսվա նյութերում են:   

 

Լուսանկարը` www.armtown.com կայքի 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

 
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter