Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մի օր էլ հո դատավորի ճանապարհը կփակեն

 

30 | 06 | 2011 |15:15| լուր

 

2011թ. փետրվարի 15-ին բողոքի ցույցի մասնակցելու համար վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդները Շիրակի մարզից պետք է մեկնեին Վանաձոր: Սակայն Ջաջուռի լեռնանցք չհասած, Ջաջուռ գյուղ մտնող խաչմերուկի մոտ ոստիկանները փակել էին Վանաձոր տանող ճանապարհը` պատճառաբանելով, թե բուք է, ճանապարհն անանցանելի է:

 

Այդ առիթով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը փետրվարի 28-ին դիմել էր Շիրակի մարզի քննչական բաժանմունք, հանցագործության մասին հաղորդում էր հղել, պահանջելով քրեական գործ հարուցել այն հիմքով, որ ոստիկանների կողմից խախտվել է քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը: Սակայն քննիչ Հովհաննես Քաղցրիկյանը, ով գործի համար նյութեր է նախապատրաստել համարյա երկու ամիս, որոշել է քրեական գործ չհարուցել:

 

Ա.Սաքունցը այդ որոշումն ապարդյուն դատախազին բողոքարկելուց հետո, դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վերացնել քննչական գործ չհարուցելու վերաբերյալ քննիչի որոշումը եւ գործն ուղարկել նախաքննության:

 

2011 թվի հունիսի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հայցի քննության շարունակությունը: Ներկա էին քննիչ Հ.Քաղցրիկյանը եւ Ա.Սաքունցի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը: Վերջինս դիմեց դատարանին, բացատրելով, որ իրենց կողմին գործի ամբողջ նյութերը չեն տրամադրվել, ինպես որոշել էր դատարանը նախորդ նիստում, ապա միջնորդեց իրեն տրամադրել նաեւ մնացած նյութերը, այդ թվում Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի այն թվային խտասկավառակը, որ վերջինս իր բացատրությունների շրջանակներում էր հանձնել տվել նույն քննիչին:

 

Քաղցրիկյանի պնդմամբ.-Այն, ինչ վերաբերում է Սաքունցի դիմումին, մենք տրամադրել ենք բոլոր նյութերը հայցվոր կողմին: Իսկ Լեւոն Բարսեղյանի տրամադրած տեսասկավառակը գործի նյութերի մեջ չկա, քանի որ այն        վերջինս տրամադրել նախաքննական մարմնին, այլ ոչ թե Ա.Սաքունցը: Հայցվորի ներկայացուցիչը պնդեց, որ դատարանում ուսումնասիրվի հիշյալ սկավառակի պարունակությունը, որի կրկնօրինակը Լ.Բարսեղյանը տրամադրել էր իրեն նույնպես, այն բանից հետո, երբ իմացել էր, որ քննիչը, չկատարելով դատարանի որոշումը, Ա.Սաքունցին այդ սկավառակը չէր տրամադրել: Լ.Բարսեղյանի տրամադրած տեսասկավառակից մի տեսահոլովակ ուսումնասիրվեց դատարանում եւ պարզվեց, որ դրանում մեկ անընդհատ կադրով նկարահանված են Ջաջուռի մոտ ոստիկանների պատնեշը ամբողջ լեռնանցքի ճանապարհը մինչեւ Լոռու մարզ եւ վերադարձը: Ըստ այդմ դատարանում գտնվող ներկաներին պարզ դարձավ, որ  ճանապարհին ձնաբուք չկար այն ժամանակ, երբ ոստիկանները արգելում էին մեքենաներին անցնել դեպի Լոռու մարզ, առատորեն ավազ էր ցանված, Լոռու մարզից մեքենաներն ազատորեն անցնում էին Շիրակ, իսկ Շիրակից միայն հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներին էին թույլ տալիս անցնել լեռնանցքը:

 

Չնայած դրան քննիչ Քաղցրիկյանը տեսասկավառակի դիտումից հետո հայտնեց հետեւյալ կարծիքը. -Ճանապարհը փակ է եղել առատ ձնաբքի պատճառով, ուստի Ախուրյանի ոստիկանության բաժնի եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ժամանակավորապես դադարեցրել են տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Ջաջուռի լեռնանցքի մոտ: Ճանապարհը փակ է եղել նաեւ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների համար:

 

Քաղցրիկյանի կարծիքով, այս տեսասկավառակը չի կարող գործին հիմք հանդիսանալ, քանի որ տեսանյութում չկան դեպքի կոնկրետ օրն ու ժամը:

 

Դատարանը որոշում կայացրեց հաջորդ օրը` հունիսի 28-ին. Ա.Սաքունցի հայցն ըննդեմ քննիչ Քաղցրիկյանի` մերժվեց: Դատավորը պատճառաբանել էր, թե ոստիկանության աշխատակիցները գործել են օրենքի սահմաններում եւ օրենքը չեն խախտել:

 

Դատարանի որոշման հրապարակումից եւ նիստի փակումից հետո, երբ դատավորը դեռ չէր հեռացել, դահլիճում գտնվող Լ.Բարսեղյանը ասաց նրան.-Պարոն Սարոյան, մի օր էլ ձեր ճանապարհը կփակեն ու բան չեք կարողանալու անել:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 10-օրյա ժամկետում իրավունք ունի դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ-քրեական դատարան, ինչն էլ անելու է:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահը նույն` փետրվարյան իրադարձությունների հետ կապված համանման գործով դիմել է դատարան եւ սպասվում է եւս մեկ համանման դատաքննություն, բայց արդեն ոչ միայն Ջաջուռի լեռնանցքում ոստիկանության գործողությունների, այլեւ Գյումրիում փողոցները փակելու մասին:

 

Վահագն Թադևոսյան

 

Տեսեք այս թեմային առնչվող.

 

http://asparez.am/news/news2011feb/18.02.2011-drivers-7.htm

http://asparez.am/news/news2011feb/16.02.2011-drivers-6.htm

http://asparez.am/news/news2011feb/16.02.2011-drivers-5.htm

http://asparez.am/news/news2011feb/11.02.2011-jcastatement.htm

http://asparez.am/news/news2011feb/10.02.2011-gyumri-drivers-2.htm

http://asparez.am/news/news2011feb/08.02.2011-gyumri-drivers.htm       


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

 
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter