Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ինչպես չգնալ Երեւան

 

30 | 06 | 2011 |20:30| լուր

 

Գյումրու ավտոկայանում այսօր` հունիսի 30-ին բացակայում են Երեւան գնացող միկրոավտոբուսները: Երեւան տանող տաքսիներն էլ այսօր, ի տարբերություն մյուս օրերի, համեմատաբար քիչ էին: Ինչպես www.1in.am-ին տված հարցազրույցում նշում է նախկին քաղբանտարկյալ եւ ՀԱԿ-ի ակտիվիստ Աշոտ Զաքարյանը` բոլոր հանրահավաքների օրերին, այսօր նույնպես, առավոտից երթուղայինները չեն աշխատում, բացի այդ, մասնավոր տաքսիները մեկ անձի համար 5000 դրամ են պահանջում, ինչը սովորական օրերի համեմատ 2,5 անգամ ավելի է:

 

Ժամը 13:30-14:30-ի հատվածում Մարալիկի, Ձորակապի եւ Սառնաղբյուրի խաչմերուկի հատվածներում հերթապահում էին 2106 մակնիշի երկու ավտոմեքենաներ, որոնցում ոստիկաններ էին, տեսնելով Ասպարեզ ակումբի ավտոմեքենան, սրանք շարժվում էին տեղից եւ մտնում Մարալիկ, կամ մեկնում Սառնաղբյուր, եւ այդպես շարունակ: Սա այն խաչմերուկն էր, որտեղ ՀԱԿ նախորդ հանրահավաքի ժամանակ նույն ավտոմեքենաները կանգնած էին ու Երեւան ճամփա ընկնող մեքենաների վարորդներին հարցուփորձ էին անում, թե ուր են գնում: 

 

Ավելի ուշ, ժամը 14:45-15:00-ի հատվածում, Գյումրու ավտոկայանում տաքսիների վարորդներից մեկն առաջարկեց Երեւան տանել 2500-3000 դրամով, սովորական 2000-2500-ի փոխարեն:

 

Ավտոկայանի մատույցներում, Գյումրուց Երեւան մեկնող հիմնական ավտոճանապարհին` Երեւան խճուղում ավելի քան 6 ժամ պարեկություն էին անում ճանապարհային ոստիկանության 6-7 ավտոմեքենաներ, իսկ ավտոկայանի հրապարակում տաքսիների անցուցարձին հետեւում էին երկու կայանած ավտոմեքենա, որոնցում ոստիկաններ էին:

 

Ինչպես հայտնել էր ավելի վաղ www.epress.am-ը, Աշտարակից Երևան եկող ճանապարհները առավոտյան ժամը 08:00-ից վերահսկվում են ոչ միայն ճանապարհային ոստիկանության կողմից, այլ նաև մարզային ոստիկանության: Նրանք մարդատար մեքենաներն ու ավտոբուսները կանգնեցնում են և մարդկանց իջեցնում` ասելով, որ այսօր չի կարելի Երևան գնալ:

 

Վահագն Թադեւոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

 
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter