Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Տրամագծորեն հակառակ վճիռ` տեղեկատվության ազատության օգտին

 

30 | 06 | 2011 |18:00| լուր

 

Մեկուկես տարվա դատական վազք այն տեղեկությունները իմանալու համար, ինչն օրենքով 5 օրում պիտի տրամադրվեր քաղաքացուն 

 

 

2011 թվի հունիսի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի: Հայցվորը մեկուկես տարի առաջ տեղեկություններ էր հարցրել ՀՀ ՊԵԿ նախագահից 2009 թվի դեկտեմբերին աշխատակազմի տարեմուտի հանդիսության եւ պարգեւատրումների մասին ու պատասխանի չէր արժանացել: Խոսքը 29.5 մլն դրամով հանդիսության եւ 21,2 մլն դրամով 20 ժամացույցների գնման գործարքների մանրամասների մասին է: Միայն դատական հայց ներկայացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանել էր հարցմանը եւ մերժել տեղեկությունների տրամադրումը:

 

Առաջին անգամ գործը լսվել է 2010 թվի առաջին կեսին եւ դատավոր աշխատող Ա.Առաքելյանի վճռով մերժվել, այն պատճառաբանություններով, թե կառավարությունը տեղեկությունների դասակարգման եև պահպանման կարգ չի սահմանել, իսկ տարեմուտի ծախսեր անելիս ՊԵԿ-ը իր գործառույթներով չի զբաղվել եւ ուրեմն օրենքով սահմանված տեղեկություններ չէին կարող ձեւավորվել (!):

 

2010 թվի դեկտեմբերի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանեց այդ վճիռը եւ գործը վերադարձրեց ՀՀ վարչական դատարան, որը նորից լսեց գործը 2011 թվի մարտ-հունիս ամիսներին, իսկ վճիռը հրապարակեց հունիսի 22-ին:

 

19 էջ կազմող բավականաչափ հանգամանալից վճռում դատարանը ներկայացրել է գործի բոլոր մանրամասները եւ որոշել` ճանաչել Լ.Բարսեղյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, պարտավորեցնել ՀՀ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանին` տրամադրել հարցված տեղեկությունները եւ պատասխանողից հօգուտ հայցվորի գանձել 24.000 դրամ` որպես վճարված պետական տուրքերի փոխհատուցում: Վճիռն ուժի մեջ է մտնում 2011 թվի հուլիսի 22-ին, իսկ մինչ այդ ՀՀ ՊԵԿ-ը իրավունք ունի վճիռը բողոքարկվել վարչական վերաքննիչ դատարան:

 

Գործով Լ.Բարսեղյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը վճռին ծանոթանալուց հետո զարմանք հայտնեց նման բեւեռացվածության կապակցությամբ.-Այս գործով հին եւ նոր վճիռներն իրարից ծայրահեղորեն տարբեր են, հինը անհամոզիչ էր, չպատճառաբանված եւ խեղաթյուրել էր իրավունքի էությունը, իսկ այս նոր վճիռը` մանրամասն, համոզիչ մարդկային լեզվով գրված, այնպիսի վճիռ է կայացվել, որ, կարծում եմ, պարտված կողմը խռոված եւ նեղացած չպիտի հեռանա դատարանից: Արժե, որ բոլոր դատական ակտերը այս սկզբունքով լինեն, անկախ գործից եւ ատյանից:  

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը բարձր է գնահատում դատավոր Ռուզան Հակոբյանի կատարած աշխատանքը:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն քանիերորդ անգամ պետական մարմինները տեղեկություն չտրամադրելու իրենց գործողությունները փորձում են արդարացնել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի բացակայությամբ (ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 5-րդ եւ 10-րդ հոդվածներով նախատեսված պահանջները), Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը մոտ օրերս կդիմի ՀՀ վարչապետին, առաջարկելով վերջապես ընդունել այդ ակտերը:

 

Այս հաղորդագրությանը կից ներկայացվում է վճիռն ամբողջությամբ: Այն արժեքավոր է համանման գործերով զբաղվող անձանց, կազմակերպությունների, իրավաբանների, փաստաբանների, լրագրողների, պետական եւ համայնքային պաշտոնյաների համար:

 

Ավելի վաղ այս թեմային առնչվող.

 

http://www.asparez.am/news/news2010july/26.07.2010-lb-vs-rasr.htm

http://www.asparez.am/news/news2010jan/18.01.2010-rasic-breitling.htm

http://www.asparez.am/news/news2010jan/15.01.2010-rasic-tjjik.htm  


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

 
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter