Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մենք էլ Բիգ Բեն ունենք

 

04 | 06 | 2011 | 12:00 | ակնարկ

 

-Ժամը մեկին կլինես Բիգ Բենի մոտ, կլսե՞ս,- հեռախոսով զրուցելիս` ուրախ բղավեց մի աղջիկ:

 

Նրա բարձր ձայնից ես շրջվեցի ու նայեցի ժամացույցիս: Տասներկուս անց քառասունհինգ րոպե էր: Փաստորեն տասնհինգ րոպեում նա հասցնելու է լինել Լոնդոնում` Բիգ Բենի մոտ: Ա~յ  արագություն,- մտածեցի ես:

 

Նրանից քիչ հեռու` Հայուհու (նախկինում` Լենինի, հետո` Անկախության) հրապարակի կանգառում, ես սպասում էի երթուղայինի: Շախմատի ձի դառնալ  չէի ցանկանում  եւ ստիպված նայում էի  ազատ  ավտոբուսի: Ժամանակն առաջ էր ընթանում, իսկ այն աղջիկը դեռ սպասում էր:

 

Վերջապես հեռվից երեւաց մեկը` լայն ժպտալով: Սրտատրոփ սպասողը մոտեցավ ու գրկեց վերջինիս:

 

Նրանք հանդիպեցին Բիգ Բեն-ի մոտ:

 

Ահա թե որն է Բիգ Բեն-ը

 

Այն  Հայուհու հրապարակում գտնվող գուլպայի ֆաբրիկայի շենքի վրա կանգնեցված ժամացույցն է:

 

Դեռ 1960-ական թթ.-ին, երբ Լենինականը ծաղկում էր, քաղաքի բնակչությունն առաջին անգամ ունկնդրում է ժամացույցի ղողանջները: Դրանք եղել են սպասված ու սիրված:

 

Ժամագործը` Մկրտիչ Նալչաջյանը, հիշում է.Չգիտեմ ո՞ր թվին, բայց երբ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը քաղաք է եկել, լենինականցիները նրան խնդրել են մի երաժշտություն գրել հատուկ ժամացույցի համար: Հիմա դա հնչում է որպես ամենժամյա կարճատեւ զանգ:

 

1988թ.-ի երկրաշարժին կանգ են առնում ժամացույցի սլաքները, եւ միայն 1994 թվին նրանք սկսում են աշխատել` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

 

Մ.Նալչաջյանը միայն իմ հարցերից հետո չափերն առավ մեր Բիգ Բեն-ի բարձրության, սլաքների երկարության, դրանց քաշի, եւ այն մեզ տրամադրեց: Մինչ այդ ոչ մեկ չէր էլ հետաքրքրվել այս մասին. ժամացույցն անուն էլ չունի:

 

Այսպիսով, մեր Բիգ Բեն-ի աշտարակի բարձրությունը մոտ  21 մետր է, մեծ սլաքը 2մ երկարություն ունի, քաշը 15 կգ է, փոքրը` 1մ 70սմ է, քաշը` 12կգ: Իսկ թվատախտակին փորագրված է` 1966, Լադո:

 

Այդպես էլ պարզ չդարձավ, թե ում ջանքերով է տեղադրվել ժամացույցը, հայտնի դարձավ միայն այն, որ ժամացույցով մի ժամանակ զբաղվել է վարպետ Լադոն, ով հիմա շատ ծեր է եւ ապրում է Կայարան թաղամասում: Նրան այդպես էլ չկարողացա գտնել:

 

Այնինչ, Լոնդոնում 14 տոննա կշռող զանգը Բիգ Բեն են անվանել (Մեծ Բեն): Մի տեսակետի համաձայն՝ անվանումը եղել է ի պատիվ Բենջամեն Հոլլի, իսկ ըստ մյուսի` բռնցքամարտիկ Բենջամեն Կոնտի:

 

Ավելի ուշ, Բիգ Բեն անվանել են նաեւ ժամացույցի աշտարակը, որը կառուցվել է անգլիացի ճարտարապետ Չարլզ Բարիի նախագծմամբ: Բարձրությունը 96.3 մետր է, իսկ ժամացույցը տեղադրված է գետնից 55 մետր բարձրության վրա: Շինարարական աշխատանքները տեւել են 13 տարի:

         

Մեկ ու կես  դար ապրած Լոնդոնյան Բիգ Բենը տարբերվում է կես դար ապրած մեր Բիգ Բեն-ից: 1923 թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչ օրս  առաջին Բենի ղողանջները BBC ռադիոկայանի, ապա` հեռուստատեսությամբ ազդարարում են նոր տարվա սկիզբը:

 

Մենք գրեթե ամեն ինչ գիտենք աշխարհի մյուս ծայրում գտնվող Բիգ Բենի մասին: Գիտենք նաեւ այն, որ ժամացույցի ներքեւում լատինատառ մակագրություն կա. Աստված պահպանի մեր թագուհի Վիկտորիա Առաջինին, իսկ մեր կողքին ծնված ու մեծացած մեր Բիգ Բեն-ի պատմությունը շատերի համար  մնում է համարյա անհայտ եւ անհետաքրքիր:

 

Անի Մկրտչյան


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter