Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժամանակն է սայլը տեղից շարժելու

 

19 | 05 | 2011 | 21:30 | Ակնարկ

 

Անշուշտ Մինաս Ավետիսյանի Գյումրու որմնանկարների փրկության հարցը հուզում է շատերին: ՀՀ Կառավարության որոշմամբ աշխատանքներ են տարվում Մինաս Ավետիսյանի որմնանկարների փրկության ուղղությամբ, ինչի արդյունքում նրա` Գյումրիում գտնվող Թել են մանում, Երկանք որմնանկարները կտեղադրվեն Զվարթնոց օդանավակայան: Արմենիա միջազգային  օդանավակայաններ փակ բաժնետիրական ընկերության միջոցներով Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանի եւ Գալվանոմետր գործարանի շենքերում գտնվող որմնանկարները պետք է տեղափոխվեն Երեւան եւ վերականգնվեն: Մինասի որմնանկարների տեղափոխման եւ վերականգնման համար արգենտինահայ մեծահարուստ Է.Էռնեկյանը տրամադրել է 57 մլն դոլար:

 

Կառավարության որոշումը հարուցել է գյումրեցի մտավորականների, արվեստի, մշակույթի գործիչների դժգոհությունը: Նրանց թվում են քանդակագործ Զավեն Կոշտոյանը, Նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ Գարիկ Մանուկյանը, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը, Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Համբարձում Ղուկասյանը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնի տնօրեն Սերգո Հայրապետյանը եւ ուրիշներ: Ինչպես հաղորդում է news.am-ը, հնարավոր է, որ Գյումրու Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի նախաձեռնությամբ ստեղծվի Որմնանկարների պաշտպանության շտաբ որպեսզի կանխվի որմնանկարների տեղափոխումը Երեւան: Ըստ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի, Վահրամաբերդ գյուղում` մշակույթի տան ավերակների միակ պատին գտնվող Մինասի որմնանկարը գյուղացիները մեծ խնամքով են պահպանում:

 

Մենք կարող ենք խնամել մեր հարստությունը, իսկ Գյումրին այդ ընթացքում կդառնա տուրիզմի կենտրոն,-ամիսներ առաջ նշել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ Համբարձում Ղուկասյանը նշեց.- եթե իսկապես սրտացավություն կա, թող որմնանկարները վերականգնելուց հետո տեղափոխեն Գյումրի: Նկարներն այստեղից տանելով կարծես հողից մարդուն են կտրում: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ամեն ինչ Երեւանում է կենտրոնացվում, մինչդեռ գյումրեցիները տարիներ շարունակ աշխատել են այդ որմնանկարների կյանքի կոչման համար, իսկ հիմա այդ ձեռքբերումները պոկում-տանում են իրենցից: Այսօր գյումրեցու կարծիքի հետ հաշվի նստող չկա: Մինա Ավետիսյան ունեինք, նրան էլ տանում են, մնացածն էլ, եթե հնարավոր է, գնում են, ու ի՞նչ պետք է մնա այս քաղաքին:

 

Նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ Գարիկ Մանուկյան.-լավ կլիներ, եթե այդ որմնանկարները մնային Գյումրիում:

 

Ըստ նրա` պաշտոնյաները միշտ ասում են, որ Գյումրին մշակութային քաղաք է, իսկ հիմա այդ մշակույթի կարեւորագույն օղակներից մեկը պոկում-տանում են Զվարթնոց օդանավակայան: Բացի անվանի արվեստագետներից Գյումրուց Մինասի որմնանկարների տեղափոխման դեմ են արտահայտվել մշակույթի եւ կրթության ոլորտի ավելի քան 500 աշխատողներ:

 

Շիրակի մարզի Պատմամշակութային միջավայրի պաշտպանության մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանի հետ ունեցած զրույցի ընթացքում վերջինս նշեց, որ, Հայաստանի պատմամշակութային արժեքները, ճիշտ է հանդիսանում է ՀՀ պետական սեփականությունը, բայց ամեն մի համայնքում դրանք արդեն համայնքային սեփականություն են համարվում:

 

Մինասի որմնանկարների պահպանման հարցով զրուցեցի Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի հետ: -Լավ կլիներ, որ այդ որմնանկարները վերականգնվեին եւ մնային Գյումրիում: Այժմ իտալացի մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Իսկ եթե ֆինանսական միջոցները չեն բավարարի դրանք վերականգնելու համար, թող տեղափոխեն Երեւան: Այդ որմնանկարները պետական սեփականություն են համարվում, եւ կարեւորը դրանք փրկելն է, այլ ոչ թե այն, թե ուր են դրանք տեղափոխում: Բացի այդ փրկության կարիք ունեն նաեւ Հ.Հակոբյանի եւ Ռ.Աթոյանի որմնանկարները եւս,-նշեց Հ.Կիրակոսյանը:

 

Դեռեւս մայիսի 7-ին, Շանթ ՀՌԸ կազմակերպած քննարկման ժամանակ, որի մասնակիցներից էին Հ.Կիրակոսյանը, Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, ուղիղ եթերում հեռախոսազանգով միացած քաղաքապետ Վ.Ղուկասյանը հայտարարեց, որ շվեյցարական բանկերից մեկում կա այդ երկու նկարները փրկելու համար անհրաժեշտ գումարը, այն հանգանակել պետք չէ, մարզպետարան կա, քաղաքապետարան կա, թող զբաղվեն այդ հարցով: Երբ մայիսի 13-ին հեռախոսազրույց ունեցանք Արտաշես Կարապետյանի հետ, վերջինս ասաց.-Վ.Ղուկասյանը կատակ է արել` նշելով, թե Շվեյցարիայի բանկերից մեկում մշակութային հիմնախնդիրների լուծման համար որոշակի գումար կա եւ դրանով կարելի է Մինասի որմնանկարների փրկության հարցը լուծել:-Անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս կարող է քաղաքապետը իրեն թույլ տալ ուղիղ եթերում ընթացող այդ բանավեճի ընթացքում նման կատակ անել: Մինչդեռ սայլը տեղից շարժելու ժամանակն է:

 

Ինչպես երեւում է անցած 2 շաբաթվա խոսքուզրույցներից, գյումրեցի մտավորականների մեծ մասը դեմ է Մինասի որմնանկարների տեղափոխմանը Երեւան: Իրոք, դրանք կարելի է փրկել նաեւ Գյումրիում: Ավելի հեշտ ու նվազ ծախսատար կլինի, եթե որմնանկարները վերականգնվեն տեղում: Բացի այդ պետք է ապահովել անհրաժեշտ տեխնիկական պայմաններ, որպեսզի հնարավոր լինի որմնանկարները անվնաս տեղափոխել Երեւան: Մյուս կողմից էլ դրանք Գյումրու համայնքային սեփականությունն են հանդիսանում: Ամեն ինչ Երեւան տեղափոխելով ՀՀ իշխանությունները չեն ապահովում ապակենտրոնացում եւ հավասարաչափ զարգացում մայրաքաղաքում եւ մարզերում, ինչպես որ նրանք խոստանում են պարբերաբար: Հայաստանում էլ կան մեծահարուստներ, որոնք կարող էին օգնել որմնանկարների փրկության հարցում եւ գումարային աջակցություն ցուցաբերել: Պետական իշխանությունը այս մասին չի էլ մտածել:

 

Անահիտ Սիմոնյան


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ    
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter