Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Որքանո՞վ է արդարացի գյումրեցիների բողոքը

 

22 | 05 | 2011 | 15:30 | Ակնարկ

 

ՀՀ Կառավարության որոշման համաձայն` գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները` Երկանք եւ Թել են մանում, որոնք այժմ գտնվում են Գյումրու Էլեկտրատեխնիկական գործարան ու Գալվանոմետր գործարան (Օմեգա) փակ բաժնետիրական ընկերությունների շենքերում, տրամադրվելու են Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ը` անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով:

 

Իտալացի Ֆաբրիցիո Յակոբինիին եւ նրա հայ գործընկերներին վստահված մշակութային այս արժեքների վերականգնման աշխատանքների ավարտից հետո` մինչեւ օգոստոսի 1-ը, դրանք կտեղադրվեն Զվարթնոց օդանավակայանի նախագահական համալիրում եւ նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահում: Ողջ նախագիծն իրականացնելու համար Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ սեփականատեր, արգենտինահայ գործարար Էդուարդ Էռնեկյանը տրամադրել է 57 մլն դրամ (ավելի քան 150. 000 դոլար):

 

Գյումրի քաղաքից Մինասի գործերի տեղափոխման հարցը ապրիլի վերջին անհանգստացրեց արվեստի, մշակույթի եւ կրթության ոլորտի ավելի քան 500 գործիչների: Նրանք Շիրակ կենտրոն հասարակական կազմակերպությանը տրամադրեցին իրենց բաց նամակը` ուղղված ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին, որտեղ մասնավորապես գրված է.

 

Մենք` ներքոստորագրողներս, հաստատ վճռականություն ենք հայտնում, որ արվեստների ու մշակույթի քաղաք Գյումրիում են պահպանվելու եւ ցուցադրվելու մեր համերկրացի մեծանուն նկարիչ Մ.Ավետիսյանի Գյումրիում կատարած որմնանկարները: Անկախ շինության սեփականության ձեւից` որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին: Մենք գտնում ենք, որ առանց քաղաքի համաձայնության, հոգեւոր մշակութային արժեքները տանելն անհարգալից վերաբերմունք է:

 

Մեր բազմաթիվ հանդիպումները եւ պահանջը Գյումրու քաղաքապետից` Մինասի որմնանկարները վերականգնելու եւ մեր քաղաքում ցուցադրելու աջակցություն են գտել քաղաքապետի կողմից, ով հաստատ հիմք է տալիս հայտարարելու, որ քաղաքը պատրաստ է համապատասխան դրամական միջոցներ տրամադրել վերականգնելու, Գյումրիում պահպանելու եւ ցուցադրելու գյումրեցիների հպարտությունը հանդիսացող Մինաս Ավետիսյանի պահպանված որմնանկարները:

 

Նշված հարցը քննարկվեց մայիսի 2-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում` մշակութային գործիչների նեղ շրջանակում, եւ միայն մայիսի 3-ին` քաղաքի տեխնիկական գրադարանի դահլիճում այն դարձավ հանրային քննարկման առարկա: Արվեստագետների պնդմամբ` այն հանրային քննարկման առարկա չէր դառնա, եթե Մինասի որմնանկարները տեղափոխվեին  Ջաջուռ` հենց Մինասի տուն-թանգարան: Ուրեմն, ո՞րն է այս դեպքում բողոքի իրական պատճառը:

 

Դահլիճում ներկա, սակայն քննարկվելիք թեմային ոչ այնքան տեղյակ գյումրեցիները համաձայնեցին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի`Մինաս Ավետիսյան որմնանկարների պաշտպանության խորհուրդ ստեղծելու առաջարկի հետ: Առաջարկվեց ստեղծվելիք խորհրդում ընդգրկել քաղաքապետարանի եւ ավագանու մեկական աշխատակից, 4-5 արվեստագետ, ինչպես նաեւ կանայք, որովհետեւ հսկողություն իրականացնելու ժամանակ, պարոն Բարսեղյանի համոզմամբ` Միլիցոնց վերաբերմունքը կանանց հանդեպ սկզբունքորեն կլինի:

 

-Եթե Գյումրին հանրապետության ցավոտ տեղն է, ուրեմն Կառավարությունը պետք է ձեռքը դնի Գյումրիի վրա,-ասաց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը:

 

 Հանդիպման ընթացքում ներկա գտնվողների նպատակը դարձավ մեկը` տեղյակ լինել Կառավարության այս որոշմանը, միանալ բողոքին, պայքարել  եւ հանդես գալ հարցի լուծման առաջարկներով:

 

Մայիսի 5-ին Գյումրիում Վերածնունդ միջազգային փառատոնին հրավիրված ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց. Պատրաստ ենք Գյումրիի քաղաքապետից լսել առաջարկներ:

 

1970-ական թվականների սկզբներին Լենինականի շատ գործարանների տնօրեններ իրենց դրամական միջոցներով նկարիչ Մինասին պատվիրել են որմնանկարներ կատարել արդյունաբերական ձեռնարկությունների պատերին:

 

1988 թվականի երկրաշարժից հետո դադարեցին գործել քաղաքի գործարաններն ու ստեղծված անբարենպաստ պայմաններում նկարները սկսեցին քայքայվել:

 

Անդրադառնալով մշակույթի գործիչների բողոքին` www.news.am-ի (6 մայիս 2011) թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Գրիգորյանը նշել է. Որտե՞ղ էին նրանք 23 տարի, երբ այդ որմնանկարները փչանում էին անձրեւի, քամու եւ ձյան տակ: Եւ ամենակարեւորը, որմնանկարները ոչ թե Հանրապետությունից դուրս են հանվում, այլ տեղափոխվում են մի քաղաքից մյուսը:

 

1990թ. Լենինականի քաղսովետի գործկոմի եւ բուլղարացի մասնագետների ջանքերով վերականգնվում եւ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղադրվեց վերլուծական սարքերի փորձնական գործարանի շենքի պատին գտնվող որմնանկարը: Իսկ 2010թ. ՀՀ Կառավարության միջոցներով վերականգնվեց եւ Երեւան` Կառավարության շենք  տեղափոխվեց Մինասի երկու` Խաչքարի մոտ եւ Հանդիպում որմնանկարները: Նշենք, որ գյումրեցի նույն արվեստագետներն այս իրողությունը դրական ընդունեցին:

Իսկ ինչպիսի՞ ճակատագիր ունեցան Մինասի այդ գործերը

 

Ինչպես հայտնել է Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, արդեն գարնանն այդ որմնանկարներն հասանելի կլինեն հասարակության լայն շերտերին, նախօրոք հայտարարված մեկ օրվա փոխարեն դրանք դիտելու համար բաց դռներ կհայտարարվեն շաբաթական 2-3 անգամ: Բաց դռներ-ի հայտարարությունը Ս.Հարությունյանի հավաստմամբ ուշանում է կառավարության եւ նախարարության զբաղվածության, ինչպես նաեւ նախարարության կողմից կառավարության համապատասխան մասնագետ գործուղելու պատճառով:

 

Հիշյալ երկու գործերի վերականգնման համար ՀՀ Կառավարությունը Մինաս Ավետիսյան  հիմնադրամին շուրջ 40 մլն դրամ է հատկացրել:

 

Վերը նշված հարցազրույցում մշակույթի նախարար Հ.Պողոսյանը հայտարարեց. Մինասի երկու գործերն օդանավակայան տեղափոխելով` հյուրերին հաղորդակից ենք դարձնում այս հրաշալի գործերին:

 

Իսկ Հայաստան այցելած յուրաքանչյուր հյուր Մինասի գործերին հաղորդակից դառնալուց զատ չի՞ առաջարկելու այն գնելու կամ տեղափոխելու ցանկություն: Այս դեպքում արդյո՞ք Մինասի գործերը կշարունակեն մնալ պետական սեփականություն, մեծ չի՞ լինի կառավարության գայթակղությունը մի կլորիկ գումարով ծախել դրանք ուղղակի, ասենք, այնպես, ինչպես ծախեց ոսկու պահուստային պաշարները:

    

Անի Մկրտչյան


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ    
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter