Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Որմնանկարները քաղաքինն են, առանց քաղաքի համաձայնության տեղափոխելը անհարգալից վերաբերմունք է առնվազն

 

22 | 05 | 2011 | 14:30 | Ռեպորտաժ

 

2010 թվի հունիսի 17-ի ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկել է մշակույթի նախարարությունը աճուրդի կամ այլ ձեւով` օտարման միջոցով մասնավոր ընկերություններին տրամադրել Մինաս Ավետիսյանի մոտ մեկ տասնյակ արժեքավոր որմնանկարներ, որոնց ճակատագիրը հստակեցված չէ: Կառավարության առաջարկած պայմանն այն է, որ որմնանկարները վերականգնվեն եւ հասանելի լինեն մարդկանց: Ըստ կառավարության որոշման, Գյումրիի էլեկտրական գործարանի նախկին ճաշարանի շենքում գտնվող Հանդիպում եւ Խաչքարի մոտ որմնանկարները տեղադրելու էին կառավարության թիվ 1 շենքում եւ տեղափոխման գումարը` շուրջ 40 միլիոն դրամ, տրամադրելու էր կառավարությունը: Այդպես էլ վարվեցին եւ հիմա այդ երկու որմնանկարները գտնվում են Կառավարական տանը եւ հասանելի են ոչ ավելի քան 100 հոգու:

 

Կառավարության որոշմամբ, ներկայումս Շիրակի մարզի տարածքում գտնվող եւս 2 որմնանկարը պետք է տեղափոխեն Երեւան, դրանցից երկուսը, էլետրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանի շենքում գտնվող Երկանք եւ Գալվանոմետր գործարանի շենքում գտնվող Թել են մանում որմնանկարները տեղափոխելու Զվարթնոց օդանավակայանի տարածք: Երկանք որմնանկարը տեղադրվելու է Զվարթնոցի-ի նախագահական համալիրում, իսկ Թել են մանում որմնանկարը`օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, թե դա վարչապետի որոշումն է, որի նպատակը որմնանկարները ոչնչացումից փրկելն է: Վարչապետ Տ.Սարգսյանն էլ www.news.am-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է. Մեծ դիմադրություն կա գյումրեցիների կողմից, ասում են` ո՞նց կարելի է մասնավորին տալ: Բա ավելի լավա փչանա՞ն այդ որմնանկարները: Այս հարցը մեծ անհանգստություն է առաջացրել գյումրեցիների շրջանում:

 

2011թ. մայիսի 2-ին ժուռնալիստների Ասպարեզ ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները, արվեստագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ: Քննարկման ընթացքում մասնակիցները նշեցին, որ իրենք չեն ուզում եւ թույլ չեն տա, որ որմնանկարները տեղափոխեն, նկարները պետք է մնան Գյումրիում:

 

Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, անհանգստացած Մինաս Ավետիսյանի որմնանկարների տեղափոխման խնդրով, սեփական նախաձեռնությամբ տեղեկություններ էր հավաքել, փորձել էր մանրամասներ պարզել եւ քննարկման ընթացքում տեղեկացրեց մի փաստաթղթի մասին, ըստ որի, մարզպետն ինքն անձամբ է համաձայնել դրանց տեղափոխման առաջարկին եւ որեւէ առարկություն չի ունեցել: Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը զարմացավ այդ փաստաթղթի մասին իմանալով, ասաց, որ ինքը տեղյակ չէր այդ մասին, նշեց, որ ինքն ու քաղաքապետը կողմ են, որ նկարները մնան Գյումրիում եւ քաղաքապետարանը գումար  կհատկացնի որմնանկարները վերականգնելու եւ պահպանելու համար, միայն թե ժողովուրդը իրենց հետ լինի ու կարողանան հասնել նրան, որ տեղափոխելու որոշումը չեղյալ հայտարարվի:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն առաջարկեց որմնանկարների` Գյումրիում մնալու հարցը լուծելուց հետո դրանց տեղադրման վայրերի մասին որոշում կայացնելու համար տեղական հանրաքվե հրավիրել եւ առաջնորդվել հանրության կամքով:

 

Կլոր սեղանի քննարկման ընթացքում իր զայրույթն արտահայտեց նաեւ քանդակագործ Արտուշ Պապոյանը. Նկարները քաղաքի սեփականությունն են, ո՞վ է թույլ տվել, որ տանում են, տանտիրոջը հարցրե՞լ են:

 

Քննարկման ժամանակ հաղորդվեց, որ Կառավարության որոշմանը համակարծիք է նաեւ Մինասի որդին` Արման Ավետիսյանը, նա գտնում է, որ կարեւորը նկարները փրկելն է:

 

Քանդակագործ Զավեն Կոշտոյանն ասաց, որ երկրորդ քաղաք չի նշանակում երկրորդական քաղաք,- Մարդիկ մտածում են, որ երկրորդ քաղաք է, կամ ավելի վատ է` երկրորդական, ուրեմն կարելի է էստեղից տանել Մինասի գործերը: Եթե պետք է` դրամահավաք կանենք, կամ քաղաքապետարանը կամ պետությունը թող հոգա էդ ծախսերը, որպեսզի մեր ունեցածը մենք կարողանանք պահել:

 

Ավելի ուշ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Գրիգորյանը www.news.am կայքի թղթակցի հետ զրույցում ասել է. Մեր մշակույթի գործիչների ըմբոստությունը չեմ հասկանում, որտե՞ղ էին նրանք, երբ 23 տարի որմնանկարները փչանում էին անձրեւի, քամու եւ ձյան տակ: Եւ ամենակարեւորը` ոչ թե հանրապետությունից դուրս են հանվում, այլ տեղափոխվում է մի քաղաքից մյուս քաղաքը: 23 տարի շարունակ ոչ մի բան չեք արել որմնանկարները ոչնչացումից փրկելու համար, երբ հիմա մարդիկ միլիոններ են ներդրում գյումրեցիները բողոքում են:

 

Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշեց, թե Մինասի որմնանկարները եւ թանգարանը միշտ էլ եղել են իրենց ուշադրության կենտրոնում, նշեց նաեւ, որ այս խնդրի մասին վաղուց գիտեն գյումրեցիները, բայց չգիտես թե ինչու են հիմա նոր բարձրաձայնում

 

Այս խնդրով անհանգստացած մշակույթի եւ արվեստի մի շարք գործիչներ ու աշխատողներ ապրիլի վերջին բաց նամակով (http://asparez.am/news/news2011apr/30.04.2011-minsawallpaint.htm) դիմել էին ՀՀ վարչապետին մեծանուն նկարչի նկարները Գյումրիում թողնելու խնդրանքով:

 

Առայժմ կառավարությունը մնում է անդրդվելի:

 

Սոնա Առաքելյան


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ    
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter