Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հպարտ աղքատը

 

29 | 05 | 2011 | 17:00 | դիմանկար

 

-Մակո՞ւր է աֆտոդ

-Հա′:

-Ի՞նչն է մակուր

 

Ու մեր հերոսն արագ մոտենում է Երեւանից Գյումրի ժամանած վերջին միկրոավտոբուսին, սառը ջրով լվանում նստատեղիները, պատուհանները, հատակը, սրբում ու իրենից գոհ անհամբեր սպասում օրավարձին:

 

Իսկ իմ այն հարցին, թե ձմռան ցուրտ եղանակին ինչպես է վերաբերում այս գործին, զրուցակիցս ձեռքերը մոտեցրեց բերանին ու հո՛, հո բացականչելով` ասաց. հենց ըսպես, քիչըմ էլ կմրսիմ:

 

Մաքրասեր մեր հերոսը 73-ամյա Ասյա տատն է, ում միշտ կարելի է հանդիպել Գյումրու Ավտոկայան թաղամասում: Տասնյոթ տարի շարունակ նա աշխատում է այստեղ, մաքրում  ու լվանում միայն Երեւան-Գյումրի ճանապարհի երթուղայինները: Բոլոր վարորդները նրան լավ են ճանաչում, անփործանկ էրտաս մաղթանքն հաճախ են լսում Ասյա տատից:

 

Ժամը 7-ից 19-ի ընթացքում 10-12 միկրոավտոբուս է լվանում ու փայլեցում եւ դրա դիմաց ստանում, իր ասելով 500-700 դրամ: Ահա այսպիսին է Ասյա տատի ամենօրյա զբաղվածությունը:

 

Աշխատանքի ավարտից հետո նա սովորականի նման մտնում է խանութ` գնումներ կատարելու:

 

-Հարուստներից չեմ առնի, բալա ջան, վերայսա չեն տա, օրը վեց հաց կտանիմ, կոֆե, պեսոկ, սաբոն ու էլի եսիման 700 դրամ պառտք եմ էս խանութը, լավ է, ձեն չեն հանե հըլը օր, - պատմում է մեր հերոսը:

 

Քաղաքի թիվ 12 երթուղայինը նրան ամեն օր անվճար հասցնում է երկաթգծի ավան` տուն, որտեղ սպասում է որդու ընտանիքը` հարսն ու երեք թոռնուհիները` 21, 19, 17 տարեկան: Նրանք չեն աշխատում : .Մենձս նոր է ավարտել, հըլը դիպլոմ չունի, միչնեկս ապագա դերձակ է, իսկ փոքըրս նոր կըսորվի, կամպուտըրի դասերի կերթա,- հպարտանում է Ասյա տատը: Վերջինիս փոխանցմամբ հարսն այստեղ-այնտեղ է աշխատում, բայց ոչ աշխատավարձն է ժամանակին ստանում, ոչ էլ կարող է մենակ հոգալ ընտանիքի կենցաղային  պրոբլեմները, իսկ թոշակն ու նպաստը չեն բավարարում:

 

Ասյա տատի համար դժվար էր խոսել 35 տարեկան  միակ որդու մահվան մասին. 97 թվի նոյեմբերի 10-ին Ռուսաստանում մեռավ տղես թոքախտից, օտարության մեջ, դիակն էլ չտեսա, գնացել էին ապրելու: Ախչիկս հեռու է, չեմ տեսել 73 թվից, չի գա, չի օգնե, ըդօր կարիքն էլ չունիմ, կաշխատիմ էլի:

 

Ու Ասյա տատը` ջնջոցն ու ցախավելը ձեռքին, հայացքը հեռուն հառած` սպասում է հաջորդ երթուղայինի ժամանմանը: 

 

Անի Մկրտչյան


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ    
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter