Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կառավարության հանդեպ վստահություն չկա

 

29 | 05 | 2011 | 18:00 | դիմանկար

 

Մայիսի 27-ին Գյումրու Ամերիկյան անկյունում տեղի ունեցավ միջոցառում, որն առնչվում էր լրագրության ոլորտի հիմնախնդիրներին: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր մասնագիտություններ ուսանող ուսանողներ:

 

Լրագրության ոլորտին առնչվող հարցեր տրվեցին Իրավագիտության եւ լրատվական էթիկայի հարցերով փորձագետ, ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի Սիլհայի անվան Ժուռնալիստիկայի ու զանգվածային լրատվության ֆակուլտետի Պրոֆեսոր Քիրթլիին:

 

Վերջինս հետազոտություններ է իրականացնում ԶԼՄ-ների իրավունքի ասպարեզում: Դասավանդում է խոսքի եւ մամուլի ազատության արդի հիմնախնդիրները. զանգվածային լրատվական իրավունք, ինտերնետային իրավունք: Դասավանդել է Բոստոնի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում  Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասսանժի իրականացրած գաղտազերծումներին:

 

-Դա նրա կողմից իրականացված մի քայլ էր, որը համապատասխանում է խոսքի ազատության չափանիշներին: Նա հրապարակեց իրեն տրամադրված գաղտնի տեղեկատվությունը եւ դրա հետ առնչվել չէին ցանկանա շատ երկրների ղեկավարներ, քանի որ  դրանով բացահայտվում իրենց երկրների ներքին ու արտաքին քաղաքականությանը առնչվող եւ չլուսաբանված հարցեր:

-Ինչի՞ն պետք  է նպատակաուղղված լինի լրագրողի գործունեությունը:

-Ցանկացած իրավիճակում օբյեկտիվության բացահայտմանը:

-ԱՄՆ-ում մարդուն հեռուստատեսության կամ թերթի միջոցով վիրավորանք հասցնելը  ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

 

-Նման դեպքերում վիրավորանք հասցնող մարդուն չեն պատժում, քանի որ ԱՄՆ-ում ինչպես Հայաստանում չկա այնպիսի օրենք, որով հնարավոր կլիներ մարդուն պատժել: Բացի այդ հնարավոր  չէ ապացուցել այդ վիրավորանքի ճշմարտացի կամ կեղծ լինելու հանգամանքը: Իրավական դրույթները չեն սահմանափակում խոսքի ազատությունը:

 

-ԱՄՆ-ում ինչպես Հայաստանում կա՞ն արդյոք ընդդիմադիր եւ իշխանական թերթեր:

 

-Ոչ: Մենք չունենք լրատվամիջոցներ կամ թերթեր, որոնք կապված կլինեին այս կամ այն քաղաքական կուսակցությունների կամ քաղաքական ուժի հետ: Լրատվամիջոցները քննադատում են կառավարությունը: Միայն կան ազատական` լիբերալ կամ պահպանողական հեռուստաընկերություններ: Օրինակ Նյու Յորք Թայմսը լիբերալ թերթ է, եւ քննադատում է կառավարությանը: Մեր մոտ չկան պետական հեռուստաընկերություններ: ԱՄՆ-ում Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը (FCC-Federal Communications Commission)  տրամադրում է հեռարձակման լիցենզիաներ` արտոնագրեր, բայց յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե ինչ բովանդակությամբ նյութեր պետք է հեռարձակի, հեռուստաընկերությունները հաճախականությունները ստանում են ծրագրերի մասին իրենց ներկայացրած մրցութային փաթեթների մրցակցությա եւ հաղթանակի շնորհիվ: Ավելին, Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը ինքն է հետամուտ լինում, որ հեռուստաընկերություններն ապահովեն բազմակարծություն` տարբեր կածիքներ արտահայտող քննարկումների շնորհիվ: Վերջինս միայն  վերահսկում է, որ երեխաների համար անթույլատրելի համարվող նյութերի չհեռարձակվեն:

 

-Ինչպիսի՞ օրենքներ գոյություն ունեն լրատվամիջոցներին վերաբերող Կանադայում եւ Եվրոպական այլ երկրներում:

 

-Լրատվության մասին առանձին օրենքներ չկան. դրանք ամրագրվում են սահմանադրությամբ:

 

-Կարո՞ղ   է արդյոք լրագրողը մասնագիտական հետաքննություն իրականացնել ինչ-որ հարցի հետ կապված:

-ԱՄՆ-ը լրագրողական հետաքննություն իրականացնելու լայն փորձ ունի. սկսած 1700-ականներից այդ առումով կառավարության հանդեպ վստահություն չկա

 

Անահիտ Սիմոնյան


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ    
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter