Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մեկ հատիկ ցորենի սերմ ...

 

29 | 05 | 2011 | 18:00 | դիմանկար

 

Դիմանկար. Հովհաննես Օյունջյան

 

Հայաստանի ներկայ դժուարին կացության մէջ եթէ կրցայ մեկ հատիկ ցորենի սերմ ցանել եւ անոր արդիւնքը քաղել, այն ատեն ինքզինքս երջանիկ կը նկատեմ,- տարիներ առաջ Հայաստան կատարած իր առաջին այցելության ժամանակ ասել էր նյույորքաբնակ հայ բարերար Հովհաննես Օյունջյանը: Այսօր` շուրջ 11 տարի անց 91-ամյա բժիշկն իրավամբ հպարտանալու տեղ ունի: Իր իսկ ներդրումներով վերակառուցվեց Գյումրու Տեքստիլ թաղամասում գտնվող ու տնակային պայմաններում գործող թիվ 21 դպրոցը, որ, ի պատիվ բարերարի ծնողների, վերանվանվեց Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անվան դպրոց-վարժարան:

 

ՀՕՖ-ի բարեկամ եւ ազգային բարերար Հովհաննես (Ջոն) Օյունջյանը ծնվել է 1920 թ. Կ.Պոլսին մերձակա Չենգիլար գյուղում: 15 օրական էր, երբ ընտանիքով տեղափոխվում են Պոլիս (Ստամբուլ): 6 ամիս անց մահանում է երկու քույրերից կրտսերը`Աղավնին:

 

Դժվարին մանկություն է ունեցել ապագա բժիշկն ու նվիրյալ հայորդին: Ընտանիքի ողջ հոգսը հոր մահից հետո ծանրացել է մոր` Եղիսաբեթի ուսերին: Երբ 4 տարեկան էի մայրս եւ քույրերս Ամերիկայից ստացված հագուստներ կը նորոգեին` ինձ իրենց հետ տանելով կարի արհեստանոց: Կը հիշեմ. մինչեւ առավոտ կքնեի այդտեղ,- հիշում է բժիշկ Օյունջյանը:

 

Դեռևս 6 տարեկան փոքրիկը մորն ու քրոջն օգնելու համար ստիպված էր զանազան աշխատանքներ կատարել: Այդ աշխատասիրությունը պահպանվել է մինչի օրս, երբ ինքը վաղուց երիտասարդ չէ: Սովորել է նախ Պեզազյան, ապա Պոլսո նշանավոր Կեդրոնական վարժարանում, որից հետո ուսումը շարունակել է Բժշկական համալսարանում: Ուսման վարձը հոգալու համար զուհահեռ աշխատել է հաշվապահ, զբաղվել մասնավոր դասատվությամբ: Մի հանգամանաք, որ հետագայում իր ազդեցությունն էր ունենալու նրա կատարած բարեգործություններում:

 

1954թ. ԱՄՆ-ում է, եւ շուրջ կես դար ծավալում է բժշկական եռանդուն գործունեություն, իսկ ողջ կյանքի ընթացքում հավաքած խնայողություններն ուղղում դեպի հայրենիք: Երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, սրտի կանչն ու նախնիների երկրին օգտակար լինելու բնական ցանկությունն այն ազդակներն էին, որոնք մղեցին օվկիանոսի այն ափին հայտնված հայորդուն հայրենի երկիր: Բժիշկը չհապաղեց այցելել Հայաստան, մասնավորապես  Գյումրի, ուր սեփական աչքերով տեսավ աղետից քարուքանդ եղած քաղաքն ու  գյումրեցիների ծանր վիճակը: Եւ Հայ օգնության ֆոնդի միջոցով նա իրականացրեց իր վաղեմի երազանքը. վերակառուցեց փլատակների վերածնված թիվ 21 դպրոցը: Իր կյանքի իմաստը բժիշկն այլևս տեսնում է Գյումրու այս կրթօջախում, իմաստավորում իր կյանքը դպրոցին ու դպրոցականներին օգնելով: Հիմնանորոգվել ու օրերս էլ հանդիսավոր կերպով բացվել նաեւ տեխնիկական հագեցվածությամբ աչքի ընկնող դպրոցի 4-րդ մասնաշենքը: Այս մասնաշենքում նախկինում տեղավորված էին Գյումրու միակ տպարանն ու Կումայրի շաբաթաթերթը, այս մասնաշենքը ազատելու եւ դպրոցին հատկացնելու հրաման տվեց նախկին մարզպետ Ռ.Մանուկյանը, ինչի համար նրան խիստ քննադատեցին այդ հիմնարկերը եւ մի շարք մտավորականներ: Չնայած այն հանգամանքին, որ տպարանին ու թերթին որեւէ պատշաճ տարածք չհատկացվեց, վերջիններիս ստիպեցին թողնել մասնաշենքը: Բարերարը, տեղյակ լինելով այս խնդիրներին, չմիջամտեց դրանց կարգավորմանը, փաստորեն գտավ, որ դպրոցն ավելի կարեւոր է քան քաղաքային տպարանի եւ ութսունամյա թերթի ճակատագիրը:       

Հովհաննես Օյունջյանը ոչ միայն իր գործուն մասնակցությունն ունի դպրոցի առօրյային եւ ուսումնական գործընթացին, այլև նպաստում է շրջանավարտների համախմբմանը: Նրա յուրաքանչյուր այցելության ժամանակ համախմբվում են նորակառույց դպրոցի բոլոր շրջանավարտները, և մասնավորոպես Օյունջյան կրթաթոշակ ստացող ուսանողները: Նշենք, որ բժշկի բարի կամքով եւ առատաձեռն հովանավորությամբ կրթօջախի շուրջ 100 շրջանավարտներ հնարավորություն են ստացել իրենց ուսումը շարունակել Գյումրու եւ Երևանի  բուհերում: Մինեւ այժմ էլ դպրոցի գերեզանցությամբ ավարտած շրջանավարտները շարունակում են օգտվել բժշկի առատաձեռնությունից:

 

Բժշկի ջանքերով ստեղծվել է նաեւ Օյունջյան վարժարանի շրջանավարտների միությունը, որը պարբերաբար հավաքներ է կազմակերպում եւ հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գալիս:

 

Նա իր անձնական օրինակով կրթում ու դաստիարակում է դպրոցի աշակերտությանը: Հաջողության հասնելու համար 3 պայման կա` կամք, աշխատասիրություն եւ զարգացում,-հանդիպումների ժամանակ սիրում է կրկնել բժիշկը, և ապա ավելացնում,- ես ողջ կյանքս աշխատած եմ  եւ դեռ կաշխատիմ: Որքան կապրիմ, այնքան պիտի սորվիմ, այնքան պիտի աշխատիմ: Ամբողջ կյանքը աշխատություն է, ուսմունք:

 

Աշակերներին հանդիպելու եւ իր սիրելի դպրոցի մնացյալ հոգսերին մոտիկից տեղեկանալու նպատակով Հովհ. Օյունջյանն ամեն տարի մի քանի անգամ այցելում է Գյումրի:

 

Ի գնահատումն նրա հայրենասիրական գործունեության` 2000թ. ՀՀ նախագահի կողմից նա պարգևեւատրվել է Մխիթար Հերացի շքանշանով, ապա արժանացել Գյումրու Պատվավոր քաղաքացի կոչմանը: 2003թ. պարգեւատրվել է նաև ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե մեդալով, օրերս էլ` ՀՀ վարչապետի հուշամեդալով:

 

Օյունջյան հիմնադրամը, որն այսօր հաջողությամբ գործում է Նյու Յորքում, ունի 3 հոգուց բաղկացած Խորհուրդ: Նախագահը հայտնի իրավաբան, ՀՕՖ-ի նախկին գործադիր տնօրեն Սիմոն Եզնիկ-Բալյանն է: Հիմնադրամը բարեգործական շատ ծրագրեր ունի իրագործելիք, որոնք գտնվում են նախնական փուլում:

 

Մարինե Պետրոսյան

Լուսանկարը` www.news.am կայքի


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ    
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter