Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Զարգացրեք ձեր ֆիգուրները

 

29 | 05 | 2011 | 21:30 | լուր

 

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ շախմատ առարկայի դասավանդումն այս ուսումնական տարվա սեպտեմբերից դառնալու է պարտադիր հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ դասարանցիների համար: Այն կլինի շաբաթական երկու դասաժամ ծանրաբեռնվածությամբ, որից մի դասաժամը` ֆիզկուլտուրա առարկայի փոխարեն:

 

Առաջին ուսումնական տարում նախատեսվում է ընդգրկել միայն 2-րդ դասարանի առարկայական ցանկում` հաջորդ տարիներում շարունակելով մյուս` 3-րդ եւ 4-րդ դասարաններում եւս:

 

Դպրոցներում նշված առարկայի ներմուծման նպատակով ՀՀ Կառավարությունը տրամադրել է  177.008.100 դրամ` դասագրքերի, ձեռնարկների տպագրության, ուսուցիչների վերապատրաստման աշխատանքների, ինչպես նաեւ 386.000 դրամ` սեղանների ու աթոռների ձեռքբերման համար:

 

Համապատասխան կադրեր վերապատրաստելու եւ կազմակերպչական աշխատանքներով զբաղվում է շախմատի ֆեդերացիան: Այս նպատակով Գյումրի էր ժամանել ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը:

 

Մայիսի 23-ին քաղաքի թիվ 30 դպրոցի դահլիճում նրան էր սպասում մարզպետարանի կրթության վարչությունում որպես դպրոցի շախմատի ապագա ուսուցիչներ գրանցված 164 մարդ: Շիրակի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանի տեղեկացմամբ` Սմբատ Լպուտյանը տեստավորման ընթացքում նրանցից ընտրել է 115-ին. 81 ֆիզկուլտուրայի ուսուցիչ եւ 34 մարզիչ-մասնագետ: Վերջիններիս հետ հունիս-հուլիս ամիսներին կանցկացվի 4-օրյա սեմինար եւ նրանք կստանան շախմատի ֆեդերացիայի հավաստագրեր: Պարոն Վարդանյանի հավաստմամբ  դպրոցներում կաշխատեն նրանք, ովքեր կունենան հավաստագրեր:

 

Խաղ-մրցույթին ներկա Սամվել Հակոբյանը, ով ֆիզկուլտուրա է դասավանդում  քաղաքի թիվ 25 դպրոցում, նկատել էր, որ Լպուտյանին դուր էր գալիս, երբ բոլոր ֆիգուրները զարգացնում էիր, հետեւաբար, դպրոցում աշխատողը լուրջ եւ խոհեմ մարդ է լինելու:

 

Զրուցակիցս հիշում էր, որ 1985 թվականին  տաջիկներն ու ղազախները շախմատը դպրոց  բերեցին: Լավ էլ արդյունք ունեցան, դե նրանց ազգը,- ավելացրեց  նա:

 

Իսկ ինչպիսի՞ն է մեր ազգը, արդյո՞ք պատրաստ է ընդունել այս նորարարությունը:

 

Նույն դպրոցի տարրական դասարանի դասվար Սիրանույշ Աբգարյանը վստահ էր, որ շախմատի դասավանդումը վաղ տարիքում աշակերտի մոտ զարգացնում է տրամաբանական ու վերլուծական միտքը:

 

-Խաղ-ուսուցումը շատ հետաքրքիր կլինի,- նշեց  նա:

 

Այն, որ խաղի միջոցով նյութի մատուցումն ամենաարդյունավետ մեթոդներից է, հաստատում են շատ մանկավարժներ, կոնկրետ այս դեպքում, երբ աշակերտը սկսում է առարկան ընդունել որպես խաղ, համապատասխանաբար պատասխանատվությունն էլ չի՞ նվազելու

 

Գյումրու շախմատի մարզադպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանի կարծիքով` դպրոցներում շախմատ խաղալ սովորելու հիմքերը դնելով` կաճի մարզադպրոցներ հաճախողների թիվը: Նշենք, որ հիշյալ մարզադպրոցն այժմ ունի 316 սան:

 

Աստիճանաբար մենք կունենանք շախմատիստ հասարակություն, եւ արտասահմանյան մամուլը ` Հայաստանում շախմատիստները սպորտային աստղեր են խոսքը, (hyeli.com 03 մայիս 2011)  գուցե մի օր փոխարինի մեկ այլ`

Հայաստանում հասարակությունը սպորտային աստղ է արտահայտությամբ:

 

Մինչդեռ, անդրադառնալով ՀՀ Կրթության եւ գիտության նշված որոշմանը, Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում աշխատող մի անգլիացի արդեն հայտնել  է իր տեսակետը, ըստ որի, լավ կլիներ, եթե Հայաստանի Կառավարությունն այդ գումարը ծախսեր այլ նպատակով, օրինակ` մանկատների բարեկարգման համար: (hyeli. com 03 մայիս 2011):

 

Անի Մկրտչյան    

 


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ    
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter