Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Օյունջյան դպրոց-վարժարանում այս տարի առաջին դասարանցիների թիվը կտրուկ ավելացել է

 

01 | 09 | 2011 | 17:35 | լուր

 

Սեպտեմբերմեկյան մեկնարկն այլեւս տրված է, ուսումնական նոր տարին էլ սկսված: Հետեւում են օգոտսոսյան եռուզեռը, հագուստ ու գրենական պարագաներ գնելու մրցավազքը:

 

Ուսանողներից ու աշակերտներից զատ` գիտելիքի օրը տոն է նաեւ բազմաթիվ այն մանուկների համար, ովքեր վախվորած ու անհաստատ քայլերով, բայց գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամությամբ սկսում են դպրոցական կյանքի տարեգրությունը:

 

Օյունջյան դպրոց-վարժարանում դպրոցական առաջին զանգը տոնեցին 96 դպրոցականներ, ինչը վերջին տարիներին դպրոցի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է: Ողջույնի խոսքեր, երգ ու պար, ծաղիկներ ու ուրախ տրամադրություն` զուգակցված հուզմունքով ու դպրոցական առաջին  քայլերովԱմեն ինչ արված է դպրոցամուտն անմոռանալի դարձնելու համար:

 

Ապա սպասված հանդիպում առաջին ուսուցիչների հետ ու առաջին հանձնարարությունները` առաջին հայացքից բարդ, բայց եւ հաճելի ու պարտավորեցնող: Աշակերտները ստացան նաեւ դպրոցի բարերար Հ.Օյունջյանի նվերները` դպրոցական պայուսակներ գրքերով ու տետրերով:

 

6-ամյա Ջուլիան ապագա բժշկուհի է, դպրոց գալու իմաստն ու նշանակությունը թեեւ այնքան էլ հստակ չի պատկերացնում, բայց նոր հագուստով ու կոշիկով անչափ ոգեւորված է: Գրենական պիտույքներ դեռ չունի: Սպասում է Օյունջյան պապի նվերներին: Ուրախ է, որ դպրոց է եկել, բայց հուզմունքից մայրիկի սովորեցրած բանաստեղծությունն էլ մոռացավ: Փոխարենը հիշում է թումանյանական Հեյ՜, պարոններ, ականջ արեք-ը ու ինքնամոռաց արտասանում:

 

Երեխաներից ոչ պակաս հուզված են ծնողները.

 

 -Անբացատրելի զգացումներ են, առաջին երեխայիս եմ դպրոց բերել, հույս ունեմ, որ լավ մարդ է դառնալու,-պահի տպավորություններով է կիսվում երիտասարդ հուզված մայրիկը:

 

Դպրոցն իր նորակառույց մասնաշենքով աշակերտների համար լավագույն պայմաններն է ստեղծում: Մեծ ու լուսավոր դասասենյակները, առարկայական փորձասենյակներն ու մի քանի օր առաջ 25 համակարգիչներով համալրված լինգոֆոնային լսարանը դրա ապացույցն են: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Անդրեասյանն համոզված է` աշակերտների մեծ հոսքը պայմանավորված է շենքային բացառիկ պայմաններով: Չի բացառում նաեւ նույն տարածքում գտնվող թիվ 2 դպրոցի ավագ դպրոց դառնալու հանգամանքը: Տնօրենների ատեստավորման գործընթացից էլ գոհ է ու դրական է գնահատում.

 

-Որպես տնօրեն ավելի ինքնավստահ ես զգում, որովհետեւ տարբեր բնագավառներից շատ բան ես սովորում: Այս ընթացքում ես 3 ամիս անդադար  պարապել եմ ու կարող եմ ասել, որ ամեն ինչ արդար էր: Ի վերջո հնարավորություն է տրվում թացը չորից տարբերելու: Դա նաեւ կարեւոր է ուսուցիչների համար, ատեստացիայի արդյունքում տարակարգեր են շնորհվում ու դրա հիման վրա աշխատավարձերն էլ է բարձրանում,- համոզված է տնօրենը:

 

Վերջում Հ.Անդրեասայանը չմոռացավ դպրոցի հանրույթին եւս մեկ անգամ շնորհավորել գիտելիքի օրվա առիթով ու հորդորել ուսուցիչներին աշխատել հոգու ամբողջ նվիրումով` միշտ հիշելով, որ երեխաների ճակատագիրը հենց իրենց` մանկավարժների ձեռքերում է:

 

Մարինե Պետրոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 1-ին, ժամը 17:50:00-ին (GMT = 13:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter