Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Առաջին քայլերը դեպի նոր կյանք

 

01 | 09 | 2011 | 17:45 | լուր

 

Բազմաթիվ մանուկներ այսօր սրտի թրթիռով առաջին անգամ դպրոց եկան. շփոթված, մի քիչ վախվորած, բայց մեծ ուրախությամբ: Սպիտակ վերնաշապիկներով, կոստյումներով ու պայուսակներով տղաները մեծ լրջությամբ կանգնած էին ծնողների կողքին, նրանց հետ հրաշալի  համադրություն էին կազմում գեղեցիկ  հագնված, երփներանգ ծաղկեփնջերով աշխույժ  աղջիկները:

 

-Երեկ ամբողջ օրը անհամբեր սպասում էի, թե երբ եմ դպրոց գալու,-պատմում է այսօրվանից արդեն դպրոցական Աննան,-ինձ համար սիրուն շորիկ ու պայուսակ են գնել, գունավոր մատիտներ, գրիչներ: Առավոտյան էլ շուտ եմ արթնացել, չէի համբերում, թե երբ պետք է դպրոց գամ: Շա՜տ ուրախ եմ, որ արդեն դպրոցական եմ:

 

Փոքրիկ Աննայից պակաս հուզված չէին նրա մայրիկն ու տատիկները: Նրանք մեծ հուզմունքով, մեկը մյուսին ընդհատելով, պատմում էին, թե ինչքան խելացի բալիկ է իրենց Աննան, որ նա արդեն գրաճանաչ է:

 

Այս հուզմունքը միավորում էր Գյումրու թիվ 11 եւ  41 դպրոցների բազմաթիվ ծնողներին` իրարից տարբեր, սակայն նույն հոգեվիճակում գտվող: Մաշտոցյան այբուբենի պաշտպաններն այս երկու դպրոցներում համալրվեցին եւս երկու հարյուր աշակերտով: Սեպտեմբերի 1-ին նրանց համար հնչեց առաջին զանգը` ազդարարելով մուտքը դեպի նոր կյանք, միաժամանակ հուշելով մանուկներին, որ ժամանակն է քիչ-քիչ հրաժեշտ տալ խաղալիքներին ու հարմարվել աշակերտական նստարանին ու դասագրքերին:

 

Թիվ 11 դպրոցն այս տարի ունի 110 առաջին դասարանցի` չորս դասարաններով: Դպրոցի տնօրեն Հրայր Կարապետյանը նշեց, որ անցյալ տարի ունեցել են 93 առաջին դասարանցի: Առաջին դասարանցիների թվի ավելացումը տնօրենը պայմանավորում է դպրոցի հաջողություններով: Թիվ 41 դպրոցում եւս 2011-2012 ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը ավելացել է. նախորդ տարվա 80-ի փոխարեն այս տարի դպրոց է դիմել 90 առաջին դասարանցի: Ուսուցիչներից մեկի կարծիքով, ավելացումը թերես կապված է 2005թ. ծնելիության աճի հետ:

 

Մինչ առաջին դասարանցիների դպրոց ոտք դնելը եւ իրենց դասարաներին ծանոթանալը, ողջույնի եւ շնորհավորանքների խոսքերով հանդես եկան դպրոցների տնօրենները, դասվարները, ավագ դասարանցիները: Ապա յուրաքանչյուր դասվար իր աշակերտական դասարանին ուղեկցեց դասարան: Թիվ 11-ում երեխաներին ուղեկցում էին նաեւ նրանց ծնողները: Իսկ թիվ 41-ում, որտեղ ծնողները չէին ուղեկցում` փոքրիկներից մեկը հուզվել էր եւ չէր ցանկանում ներս մտնել. նա փաթաթվել էր տատիկին ու արտասվում էր: Մինչդեռ մյուսները արդեն ընկերացել էին մեկը մյուսի հետ եւ մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին իրենց դասարանը:

 

Արդեն դասարանում հետաքրքրասեր ու փայլող աչքերով աշակերտները ամենայն ուշադրությամբ հետեւում էին իրենց ուսուցչուհուն, լսում նրա խորհուրդները: Առաջին դասը աշակերտների համար անցավ հետաքրքիր, թեթեւ ու հեշտ: Նրանք առաջին անգամ նստեցին դպրոցական նստարանին ու  սովորեցին իրենց առաջին դասը...

 

Ալիսա Հակոբյան  


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 1-ին, ժամը 17:50:00-ին (GMT = 13:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter