Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բանաստեղծուհի Մետաքսեն սրբերի շարքին դասեց Հայաստանի պաշտոնյաներին`Արեւշատ եւ Նոր Կյանք համայնքներում հիմնանորոգված դպրոցների համար

 

01 | 09 | 2011 | 22:45 | ռեպորտաժ

 

Այս տարի Շիրակի մարզի լավագույն գյուղական համայնք ճանաչված Նոր Կյանք եւ Արեւշատ գյուղերում հիմնանորոգված երկու դպրոցների բացման արարողությանը սեպտեմբերի 1-ին մասնակցեցին հանրապետական եւ մարզային իշխանության ներկայացուցիչները` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

 

Դպրոցների հիմնանորոգումն իրականացվել է բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: Լինսի հիմնադրամի դպրոցաշինության ծրագրի ղեկավար Հրայր Սարգսյանի խոսքերով, 10 մլն դոլար արժողությամբ Դպրոցաշինություն ծրագիրն արդեն ավարտված է: Այն ներառում էր Լոռու եւ Շիրակի մարզերի երեքական դպրոցների կառուցում եւ վերակառուցում: 10 մլն-ից 5,5 մլն դոլարը ծախսվել է  Շիրակի, իսկ 4,5 մլն-ը` Լոռու մարզում:

 

Հիմնանորոգված դպրոցները, ըստ Հ.Սարգսյանի, աշակերտների նորմալ դասապրոցեսն ապահովելու բոլոր պայմաններով ապահովված են. խաղահրապարակներ, հանդիսությունների հրապարակ, մարզադահլիճ, բուժկետ, լաբորատորիաներ, ճաշարան, լոկալ ջեռուցման համակարգ, տաք եւ սառը օդամատակարարման համակարգեր եւ այլն, իսկ կոյուղու մաքրման համար նախատեսված ջրահեռացման կայանն այս ծրագրով առաջին անգամ է կիրառվել` շրջակա միջավայրը չաղտոտելու նպատակով: Նոր Կյանքի դպրոցն ունի նաեւ հրաձգարան:

 

-Շինարարության իրականացման 1 քմ-ի արժեքը արժեցել է 170-200 հազար դրամ:  Դպրոցների հիմնանորոգման աշխատանքները 2010 թվականի ամռանից են սկսվել եւ նախատեսված ժամկետից երեք ամիս շուտ հանձնվեցին շագհագործման,-ասաց Հ.Սարգսյանը:

 

Նոր Կյանքի վերանորոգված դպրոցը մոտ 360 աշակերտի համար է նախատեսված, Արեւշատինը` 360 աշակերտի, իսկ Սարակապի դպրոցը` 240 աշակերտի:

 

Նոր Կյանքի դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանի խոսքերով, կառուցվելով 1969 թվականին, այն  երբեւէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Հիմնանորոգման  արդյունքում ավելացել է մեկ ուսումնական մասնաշենք իր նկուղային հարկով: Դպրոցը հիմա մոտ 200 աշակերտ ունի, բայց տնօրենը հույս ունի, որ աշակերտների թվի աճ կլինի:

 

Արեւշատի համայնքապետ Սայաթ Խաչատրյանն ասաց, որ բանաստեղծուհի Մետաքսեի անվան դպրոցում մոտ 280 աշակերտ է սովորում եւ այն նախատեսված է մոտ 360 աշակերտի համար: Դպրոցն այս տարի 28 առաջին դասարանցի է ընդունել:

 

Արեւշատի դպրոցի բացման արարողությունն իրականացրեցին գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանն ու բանաստեղծուհի Մետաքսեն, ով իր պոետիկ ելույթում սրբերի շարքին դասեց պաշտոնյաներին` իրենց կատարած բարի գործերի համար: Լրագրողների հետ հարցազրույցից խուսափող Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ կրթության եւ գիտության նախարարության հաշվին ավելացվել են դպրոցաշինությանն հատկացվող գումարները, հատկապես ավագ դպրոցների հիմնանորոգման համար: Նա նաեւ նշեց, որ այժմ հանրապետության 12 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում շինարարական աշխատանքներ են ծավալվում, որից մեկը Շիրակի մարզում:

 

Վաղը տեղի է ունենալու Սարակապի դպրոցի բացումը, որին կմասնակցի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 1-ին, ժամը 22:45:00-ին (GMT = 18:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter