Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հերթական խոնարհումը Ռուսաստանի առաջ.

հուշատախտակների բացում Պատվո բլուրում

 

01 | 09 | 2011 | 20:00 | լուր

 

Այսօր Գյումրու Պատվո Բլուր հուշահամալիրի բակում բացվեցին հուշատախտակներ, որոնք այցելուներին կպատմեն այն մասին, որ 2010 թվականի օգոստոսի 20-ին հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր կազմակերպել եւ իրենց ներդրումն են ունեցել Պատվո Բլուրի վերակառուցման գործում:

 

Զինվորական հուշահամալիրը հիմնվել է դեռեւս 1856 թվականին` Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ, որտեղ թաղված է  1853-56 թթ. եւ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի 156 սպա: 2009 թվականից ՀՀ-ում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վ.Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին եւ անցած տարի ավարտվեցին Պատվո Բլրի վերականգնման աշխատանքները:

 

Հուշատախտակների բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վ.Կովալենկոն, Շիրակի մարզպետի տեղակալ Հ.Արշակյանը, Գյումրու քաղաքապետը, Պատվի գործ հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահներ Վ.Կրիվոպուսկովը եւ Ա.Նիկողոսյանը, ռուսական գործարար աշխարհի ներկայացուցիչներ: Նրանք ցուցատախտակների բացման արարողությունից հետո ծաղիկներ դրեցին ռուս սպաների հուշարձանին:

 

Ինչպես նշեց Վ.Կովալենկոն, ինքը շատ է կապվել քաղաքի հետ, Պատվո Բլուրի վերակառուցման ժամանակ շատ է եկել եւ շփվել տարբեր մարդկանց հետ, տպավորվել գյումրեցիների հյուրասիրությունից ու անկեղծությունից: Նրան հիացրել է նաեւ այն, թե գյումրեցիները ինչպիսի հոգատարությամբ են վերաբերվում իրենց քաղաքին եւ ինչպես են սրտաբաց ընդունել բլուրի վերակառուցման փաստը:

 

-Պատվո Բլուրը փառահեղ հուշահամալիր է, վերակառուցումից հետո, մեկ տարվա ընթացքում այն դարձել է ամենաշատ այցելվող վայրը Գյումրիում, ինչը մեզ համար շաը ուրախալի է: Ռուսաստանը այն երկիրն է, որ կանգնած է եղել Հայաստանի կողքին եւ այդպես էլ շարունակվելու է,-ասաց Վ.Կովալենկոն:

 

Քաղաքապետ Վ.Ղուկասյանին էլ, ինչպես ինքը նշեց, մեծանալով այս թաղամասում, դեռ մանկուց մտահոգել է այս տարածքի վերակառուցման հարցը.

 

-Ամեն անգամ այցելելով Պատվո Բլուր` ինձ համակում է վստահության եւ համարձակության զգացումը: Դեռ մանկուց ինձ համար անհասկանալի էր այն, որ այս տարածքր, որտեղ թաղված են ռուս զինվորներ, ինչու են դարձրել երեխաների հանգստյան տուն: Դառնալով քաղաքապետ` ես որոշեցի անդրադառնալ դրան եւ հարց բարձրացրեցի: Իմ առաջարկին արձագանքեց  ՀՀ-ում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վ.Կովալենկոն,-ասաց Վ.Ղուկասյանը:

 

Միջոցառման վերջում պատվոգրեր հանձնվեցին բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել Պատվո Բլուրի վերակառուցման գործում: Առաջին պատվոգրեըը նախատեսված էին Շիրակի ներկա ու նախկին մարզպետներ Աշոտ Գիզիրյանին  եւ Լիդա Նանյանին: Ասացին, թե գործող մարզպետը հիվանդության պատճառով ներկա չէր, այնինչ մեր ունեցած տեղեկություններով նա ժամը 14-16 հատվածում եղել Շիրակի մարզի Նոր Կյանք եւ Արեւշատ գյուղերում փոխվարչապետի հետ նորակառույց դպրոցների բացմանը: Գիզիրյանի պատվոգիրը հանձնվեց փոխմարզպետին: Նախկին մարզպետ Լ.Նանյանը թեեւ մասնակցել էր հուշատախտակների բացման արարողությանը, եւ շրջել է տարածքում, պատվոգրերի հանձնման ժամանակ արդեն գնացել էր: Պատվոգրեր հանձնվեցին նաեւ քաղաքապետին, հուշահամալիրի վերակառուցման գործում իր ներդրումն ունեցած Երեւանի քաղաքապետ Կ.Կարապետյանին, պաշտպանության նախարար Ս.Օհանյանին եւ այլոց:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 1-ին, ժամը 20:00:00-ին (GMT = 16:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter