Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կույրերը պատմեցի մի շիշ ձեթի ու իրենց խնդիրների մասին

 

02 | 09 | 2011 | 20:45 | ասուլիս

  

Ամբողջ պատմությունը սկսվել էր մեկ շիշ ձեթից: Շիրակի մարզի կույրերի միավորման նախագահ Ալբերտ Թորոսյանը հրաժարվել է Գայանե Մեսրոպյանին տրամադրել եռամսյակը մեկ նրան հասանելիք մեկ լիտր բուսայուղն ու վիրավորել էր նրան, ասում է Գայանեն: Այսօր ժուռնալիստների Ասպարեզ ակումբում ասուլիս հրավիրած  Գայանեն Մեսրոպյանը, պատվի ու արժանապատվության դիրքերից բացատրում էր.

 

-Ճիշտ հասկացեք, խնդիրը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական վիրավորանք հասցնելու մեջ է: Ես ինքս ինձ չեմ համարում հաշմանդամ կամ անլիարժեք մարդ: Եթե ես ունեմ առողջ մտածելակերպ, կարող եմ օգնել  իմ ընկերներին, ուրեմն կարող եմ նաեւ իմ հանապազօրյա հացը գտնել: Խնդիրը այդ մի շիշ ձեթը չէ: Նա վիրավորել է իմ անձը, հայհոյել ինձ ու հետո էլ դրանից հրաժարվում է:

 

Մի շիշ ձեթի պատմությանը հաջորդել են փոխադարձ վիրավորանքներ, հայհոյանք ու թեժացած խոսակցություն: Գայանեի պնդմամբ` Ալբերտ Թորոսյանը հրաժարվում է իր խոսքերից եւ ժխտում է իրեն վիրավորանք հասցնելը: Մինչդեռ Ալբերտ Թորոսյանը ներկայացնում է պատմության իր տարբերակը.

 

-3 ամիս մեր ձեռնարկությունը գումար չէր ստացել: Անցած շաբաթ միայն 171 հազար դրամը ստացա, այդ գումարով 114 շահառուի համար ձեթ գնեցի ու երկուշաբթի օրվանից սկսեցինք բաժանել: Գայանեի եղբայրը ուրբաթ օրը  եկավ, բայց ձեթն արդեն վերջացել էր: Ես նրան ասացի, որ սեպտեմբերի գա ու այդ  ժամանակ ստանա իրենց հասանելիքը: Մի քանի րոպե հետո զանգեց ինքը` Գայանեն ու սկսեց ինձ վիրավորել, անպարկեշտ բառեր ասել Եթե ինքը աղջիկ հալով ինձ վիրավորում է, ես պիտի լռեի՞

 

Միության շահառուները Թորոսյանին մեղադրում են նաեւ առանց իրեց տեղյակ պահելու վարչության նախագահի ու փոխնախագահի ընտրություններ անցկացնելու մեջ: Ըստ նրանց, արդարացի չէ նաեւ աշխատող եւ չաշխատող կույրերի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք դրսեւորելը: Աշխատող կույրերը ե՛ւ թոշակ են ստանում, ե՛ նպաստ, ե՛ւ օգնություն, իսկ իրենք` ոչ:

 

Սակայն շահառուների բողոքը սրանով չի սահմանափակվում: Այս պատմությունը միայն դրդապատճառն էր, որ կույրերը բարձրաձայներին իրենց իրավունքների ոտնահարումների ու հասարակությունից անտեսված լինելու մասին: Մենք մատնված ենք անուշադրության, մեզ ուշադրություն չեն դարձնում պարբերաբար կրկնում էին նրանք ու բողոքում ամենից առաջ աշխատատեղերի բացակայությունից:

 

Ամենակարեւոր հիմնախնդիրն այսօր նրանց համար աշխատանքով ապահովվելն է: Միայն Գյումրիում մոտ 600 կույր կա, մոտ 2700 -ն էլ Շիրակի մարզում: Սակայն նրանցից միայն մի քանիսն են աշխատում: Այս ամենում նրանք մեղադրում են ե՛ւ իշխանություններին, ե՛ւ կույրերի միավորմանը: Վերջիններս պետք է կույրերի համար աշխատատեղեր ստեղծեն ու աշխատանքով ապահովեն:

 

Գայանե Նալբանդյանը կույրերի միավորման շահառու է: Տարիներ առաջ այդ նույն միավորումում զսպանակավոր օղակներ է կտրատել ու փաթաթել: Այժմ դասավանդում է Փյունիկ կենտրոնում` որպես բրալյան տառերի ուսուցչուհի: Շուտով այդ հնարավորությունից էլ զրկված կլինի.

 

-Փորձում եմ երեխաներին կրթել, բայց դա էլ թույլ չեն տալիս` պատճառաբանելով, որ բարձրագույն կրթություն չունեմ: Եթե ձեւական կրթություն է անհրաժեշտ, ես կսովորեմ, բայց դա էլ թույլ չեն տալիս: Ցանկություն հայտնեցի մանկավարժական ինտսիտուտի հոգեբանության բաժնում սովորելու, չթողեցին: Ես կարող եմ նաեւ թատերականում սովորել, բայց այդտեղ էլ չեն թողնում: Ինչու՞ են սահմանափակում իմ իրավունքները: Իմ պահանջն այն է, որ ես անեմ այն, ինչ ուզում եմ,-ասում է Գայանե Նալբանդյանը ու վրդովված ավելացնում,-միավորումը շահագրգռված չէ, որ մենք աշխատանքով ապահովվենք: Ինչու՞ են սահմանագիծ դրել մեր մեջ: Ինչու՞ չեն մտածում մեր մասին, որ մեզ լիարժեք մարդ զգանք:

 

Արտասահմանյան ձեռնարկություններում գործատուները պարտադիր մի քանի հաշմանդամի աշխատանքով են ապահովում, մեզանում այս համակարգն էլ ձեւավորված չէ: Այսօր հաշմանդամների առաջ փակ են բոլոր դռները, ու ոչ ոք չի պատրաստվում նրանց աշխատանքի ընդունել:

 

Ըստ կույրերի` արդարացված չէր նաեւ Արեւ համակարգի ներմուծումը: Ուսուցումից հետո զբաղվելու ու նաեւ աշխատելու համար համակարգիչներ չեն ստացել: Դրա համար նրանք առաջին կարգի հաշմանդամություն  պիտի ունենան եւ լինեն ուսանող կամ աշխատող: Իսկ կույրերից շատերը չեն աշխատում:

 

Այսօր բոլորից անտեսված ու արհամարված, հասարակությունից մեկուսացած այս մարդկանց պահանջը մեկն է` քիչ թե շատ նորմալ կյանք ու աշխատանք, որ իրենց չզգան ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ Թումանյանն է գրել` Մենք աշխարհի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից.

 

Մարինե Պետրոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 2-ին, ժամը 21:15:00-ին (GMT = 17:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter