Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակցի դահուկորդը դարձավ աշխարհի չեմպիոն`չունենալով որեւէ պետական աջակցություն

 

02 | 09 | 2011 | 12:00 | հարցազրույց

  

Անվադահուկասպորտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին անգամ ունեցավ հաղթող: 19 պետություն, 30 մասնակից եւ ոչ ավել, ոչ պակաս  դահուկասպորտի աշխարհի հայազգի չեմպիոն:

 

Չեմպիոնը Շիրակի մարզից է` Աշոցքից: Սպորտային ընտանիքում մեծացած Սերգեյ Միքայելյանը պրոֆեսիոնալ դահուկասպորտով զբաղվել է դեռեւս 9 տարեկանից: Ռուսաստանում կայացած բաց առաջնության մասնակից է, անվավոր դահուկասպորտում աշխարհի գավաթի հաղթող, Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի մինչեւ 17 տարեկանների բաց առաջնությունների մրցանակակիր:

 

Օգոստոսի 19-23 Ֆինլանդիայի Աուրե քաղաքում անվադահուկների աշխարհի առաջնությունից հետո հաղթանակների շարքը միանգամից համալրվեց եւս 2-ով` դասական ոճի վերելքի երրորդ մրցանակակիր եւ անվադահուկների աշխարհի առաջնության չեմպիոն:

 

Հաղթանակը սպասված էր, իսկ զգացմունքներն` անբացատրելի.

 

-Մարդ ավելի շատ է ուրախանում այն դեպքում, երբ հաղթանակը պատահական է լինում, իսկ երբ սպասված է, ուրախությունը կարծես տեղի է տալիս,-պատմում է Սերգեյը,-սա բավականին կարեւոր մրցում էր, որի համար երկար էինք պատրաստվել: Այստեղ մասնակցում էին աշխարհի բոլոր ուժեղագույնները: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ այս սպորտաձեւում աշխարհի առաջնության հաղթող ունենցանք:

 

-Այս հաղթանակը Հայաստանի դահուկասպորտի պատմության մեջ մեծ նշանակություն ունի,- ոգեւորված նշում է Սերգեյի մարզիչ Արթուր Միաքայելյանը, ով նաեւ մարզիկի հայրն է:-Սակայն անվադահուկավազքը մեզ մոտ շատ թույլ է զարգացած: Դա պայմանավորված է ոչ թե մասնակիցների վատ ելույթներով (նրանք իրենց հնարավորություւնների սահմաններում ամեն ինչ անում են), այլ քիչ ներդրուներով, ֆեդերացիայի ծանր վիճակով: Ֆեդերացիան այսօր գրեթե չի ֆինանսավորվում:

 

Ի տարբերություն մյուս սպորտաձեւերի, դահուկավազքին` որպես մեդալ չբերող սպորտաձեւ, պետության կողմից ամեն տարի հատկացում է 5 մլն դրամ: Սրան ավելանում են նաեւ միջազգային դահուկասպորտի ֆեդերացիայից ստացած դրամաշնորհային հատկացումները, ինչն էլ թույլ է տալիս, որ դահուկորդները մասնակցեն միջազգային մրցումների:

 

-Ֆեդերացիան ոչ մի կերպ չի աջակցել Սերգեյին, բայց կարծում եմ, որ սպորտային ղեկավարությունը եւ օլիմպիական կոմիտեն այս հաղթանակից հետո ավելի շատ ուշադրություն պիտի դարձնեն ու ներդրումներ կատարեն,-հույս է հայտնում մարզիչը:

 

Աշոցքում մարզումների համար պայմաններ իրենք են ստեղծում, դահուկուղին սեփական միջոցներով կառուցում, մարզասարքերի մասին էլ իրենք են հոգում առանց պետական աջակցության: Որքան էլ զարմանալի թվա, հայկական դահուկասպորտն այսօր հովանավորվում է ֆրանսիական Ասուր եւ Գրանտ-Տորնտոն ձեռնարկությունների կողմից:

 

Որպեսզի այս մեդալը միակը չլինի, կարեւոր է Աշոցքում մեծ սպորտային բազա ստեղծելը, նոր մարզասարքեր ունենալը: Ա.Միքայելյանը հավաստիացնում է, որ լավ երեխաներ շատ կան, պարզապես պետք է ուշադրություն եւ պետական աջակցութուն:

 

Իսկ արտերկրից ստացած բազմաթիվ առաջարկների մասին մարզիկը դեռ մտածում է.

 

-Հեռանկարներն արտասահմանում մեծ են, հայրենիքում պարապելն էլ ուրիշ է: Բայց եթե մարզումները շարունակելու համար հնարավորություններ չլինեն, ստիպված կլինեմ Հայաստանից հեռանալ:

 

Դահուկասպորտը Հայաստանում բավական երկար պատմություն ունի: Հույն պատմիչներ Ստրաբոնն ու Քսենոփոնն են վկայում, որ դեռեւս հին դարերում ձյան վրա տեղափոխվելու համար հայերն օգտագործել են փայտյա զանազան հարմարանքներ: Իսկ արդեն 10-րդ դարում Թովմա Արծրունին գրել է դահուկային տեխնիկայի մասին, թե ինչպես են դահուկներ պատրասել ու դրանցով շարժվել: Նույնիսկ Մխիթար Գոշը իր Դատաստանագրքում օրենք է գրել, թե որտեղ կարելի է դահուկներ օգտագործել:

 

Վերջին ժամանակներում այս սպորտաձեւը մեզանում զարգացում ապրեց հատկապես 90-ականների վերջերից, երբ հայերը մասնակցություն ունեցան աշխարհի առաջնություններում ու օլիմպիական խաղերում:

 

Դահուկասպորտի առանձին տեսակ է անվադահուկասպորտը: Այն համեմատաբար ավելի երիտասարդ մարզաձեւ է եւ ի սկզբանե նախատեսված է եղել ամառային մարզումների համար: Ժամանակի ընթացքում լայն տարածում գտնելով` մրցումներ են անցկացվել, աշխարհի եւ աշխարհի գավաթի առաջնություներ կազմակերպվել: Անվավոր դահուկասպորտը մեկ կարեւոր առավելություն ունի.

 

-Այստեղ դահուկային քսուքներ պետք չեն, ինչը ձմռանն անհրաժեշտ է դահուկների համապատասխան արագությունն ապահովելու համար: Այդ քսուքների պատճառով մենք շատ հաճախ բարձր արդյունքներ չենք կարող ցուցաբերել: Դրանք թանկ արժեն: Քսուքի փորք տուփը, որ մի երկու անգամ ես օգտագորշում, 7-10 եվրո արժե, իսկ ավելի մեծը`100: Քսուքների կոմպլեկտ ունենալու համար մի քանի հազար եվրո է անհրաժեշտ,- նշում է Արթուր Միքայելյանը:

 

Անվադահուկները, ի տարբերություն սովորական պլաստմասե դահուկների, պատրաստված են այլումինե պատվանդանից, երկու կողմից փոքր անիվներ ունեն, կոշիկն էլ ամրանում է դրանց վրա:

 

-Փշոտ է ճամփան այն մարդու, ով անում է մի բան, ինչին ոչ ոք չի հավատում: Մեր ճանապարհը փշոտ է եղել, մեծ մասը մեզ չեն հավատացել, ծիծաղել են, մինչեւ անգամ ասել` հո աշխարհի չեմպիոն չպիտի դառնա,-ժպիտով պատմում է Սերգեյի հայրն ու մարզիչը:

 

Չհավատացին, բայց կամք ու աշխատասիրություն դրսեւորելով, Սերգեյ Միքայելյանը հետեւում թողնեց դահուկասպորտի գերտերություններ Ֆինլանդիային, Նորվեգիային, Ֆրանսիային, Իտալիային, Գերմանիային, Ավստրիային ու Ռուսաստանին, եւ ապացուցեց, որ փոքր ազգերը եւս հաղթանակի են արժանի:

 

Այժմ երիտասարդ չեմպիոնը մեծ եռանդով պատրաստվում է Էրզրումում փետրվարին անցկացվելիք երիտասարդների աշխարհի առաջնությանը.

 

-Այս հաղթանակն ինձ ձգտում ու հույս տվեց, որ կարողանամ Էրզրումում` մեր պապերի հողում, հաղթեմ ու կանգնեմ առաջին պատվանդանին:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 3-ին, ժամը 17:35:00-ին (GMT = 13:35:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter