Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ռեկտորը վստահեցնում է. ԳՊՄԻ-ում վարձավճարների թանկացում չի լինի

 

02 | 09 | 2011 | 21:00 | ակնարկ

 

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը գիտելիքի, գրի եւ դպրության օրը նշեց ու նոր ուսումնական տարին դիմավորեց տոնական տրամադրությամբ: Մանկավարժականի ռեկտոր Վարդեվան Գրիգորյանի շնորհավորանքից ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարեմաղթանքներից հետո, մարզի մայր բուհ ուսանողի կարգավիճակով առաջին անգամ ոտք դրեց 81 ուսանող:

 

2011-2012 ուստարվա դժվարությունները` կապված դպրոցներում շրջանավարտների բացակայության հետ, չեն շրջանցել նաեւ մանկավարժականին, որի  բյուջեն 70 տոկոսով ձեւավորվում է վճարովի համակարգի ուսանողների վարձավճարներից:

 

-Եթե վերցնենք մեր վերջին 3 տարիների ընդհանուր ցուցանիշները, մոտավորապես 1400-1500 ուսանողի պակաս ունենք, իսկ դա, երբ վերածում ես գումարների, մեր բյուջեի մոտավորապես 50 տոկոսն է կազմում: Իհարկե, դա պետք է տաներ մեծ քանակի կրճատումների, բայց բուհի ղեկավարությունն ամեն ինչ արեց, որ այդ կրճատումները լինեին շատ մասնակի,-մեզ հետ զրույցում նշեց Վ. Գրիգորյանը:

 

Մասնակի կրճատումների արդյունքում մանկավարժականում այսօր չեն աշխատում այն դասախոսները, որոնց մասնագիտությունները փակվել են, օրինակ` երգ-երաժշտություն: Կրճատումները չեն շրջանցել  նաեւ տնտեսական աշխատողներին եւ կենսաթոշակի տարիքի աշխատակիցներին: Այսօր մանկավարժականն ունի 500-ից ավելի աշխատող:

 

Մանկավարժականն այս տարի իր մասնագիտությունների շարքը համալրել է միանգամից 4 ոչ մանկավարժական մասնագիտություններով` կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա (ծրագրավորում), սերվիս, կիրառական արվեստ` դիզայն, քարտեզագրում եւ կադաստրային գործ: Ու քանի որ այս մասնագիտությունները մանկավարժական են բերվել տեղի աշխատաշուկան ուսունասիրելուց հետո, բուհում առավել քան վստահ են` շրջանավարտներն անպայման աշխատանք կգտնեն:

 

-Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հատկապես կադաստրում հիմնականում աշխատում են ոչ մասնագետներ, սերվիս մասնագիտությունն այս առումով կլրացնի մասնագետ կադրերի պակասը, իսկ տուրիզմն անընդհատ զարգացող բնագավառ է, հուսանք` նաեւ մեր մարզի համար,- նշեց բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի դեկան Անահիտ Գրիգորյանը:

 

Եթե ԳՊՄԻ-ում կան բաժիններ, որտեղ առաջին կուրսեցիներ կամ չկան, կամ էլ մեկ -երկուսն են, ապա ՆԶՊ եւ ֆիզդաստիարակություն բաժիններում համապատասխանաբար 12 եւ 14 առաջին կուրսեցի կա:  

 

Ի դեպ, այս տարի մանկավարժականում  ոչ մասնագիտական առարկաներից անցկացվելու են հոսքային դասախոսություններ, եւ եթե այդ դասախոսություններին մասնակցող ուսանողների թիվը 25 եւ ավելի է, ապա կազմը դիտարկվում է որպես խումբ:  Ստացվում է` մանկավարժականում այս տարի 81 առաջին կուրսեցի ուսանողից կձեւավորվի 3 խումբ: Ուսուցումն այս տարի տարբեր առարկաների գծով կկազմակերպվի նաեւ անհատական պարապմունքների միջոցով:

 

Չնայած բոլոր դժվարություններին` Վ Գրիգորյանի հավաստմամբ, մանկավարժականում վարձավճարների թանկացում չի եղել ու առաջիկա տարիներին չի էլ լինի` որքան էլ դժվար լինի ֆինանսկան հարցերի լուծումը:

 

Ծրագրերի իրականացման գործակալությունից մանկավարժականին 42 միավոր հաշվողական տեխնիկա է հատկացվել` իր կահույքով եւ հոսանքի ապահովման սարքավորումներով, արդյունքում ձեւավորվել է նոր համակարգչային լաբորատորիա` ինֆորմատիկայի համաինստիտուտյան ժամերի համար: Թարմացվել է նաեւ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մասանգիտական համակարգչային լսարանը, եւս մեկը բացվել է բնագիտաաշխարհագրական ֆակուլտետում, որտեղ ուսանողները հատուկ ծրագրով կաշխատեն կադաստրային գործ եւ սերվիս մասնագիտությունների համար մասնագիտական առարկայի` քարտեզագրության ժամերին:

 

-Ամեն ինչ անելու եմ, որ, երբ չորս տարի հետո իմ մասին հարցնեք` միայն լավ բաներ լսեք,- վստահեցրեց դեղագործական քիմիա բաժնի առաջին կուրսեցի Մաքսիմ Աղասերյանը:- Դպրոցում լավ չեմ սովորել, բայց բժշկական քոլեջը կարմիր դիպլոմով եմ ավարտել, ու որոշեցի միջնակարգ մասնագիտական կրթությունս դարձնել բարձրագույն:

 

-Բոլորի մոտ այն կարծիքն է, որ այս տարի ընդունվելն այնքան հեշտ էր, որ առանց նվազագույն գիտելիքի էլ հնարավոր էր դառնալ ուսանող: Չեմ ուզում մեր մասին մտածեն, թե բախտի բերմամբ ենք այստեղ, դրա համար շատ լավ եմ սովորելու,-բացատրեց Անին:

 

-Սիրում եմ Անգլիայի մշակույթն ու անգլերենը, դրա համար էլ այս բաժինն եմ ընտրել: խոստանում եմ լավ սովորել ու տեսնում եմ ապագաս պայծառ,-ասաց Արուսյակ Նահապետյանը, որի առաջնեկն ուսանող մայրիկ է ունենալու:

 

Ի դեպ` մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսեցիների գերակշռող մեծամասնությունը, ինչպես եւ ենթադրվում էր, սովորում է երկրոդ մասնագիտությամբ: Իսկ ուսանողների թվի այս տարվա պակասը մանկավարժականում պատրաստվում են լրացնել հաջորդ տարի, երբ դպրոցները կտան իրենց 12-րդ դասարանցի առաջին շրջանավարտները:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 2-ին, ժամը 21:15:00-ին (GMT = 17:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter