Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայկական 2-րդ hանրապետությունը 20 տարեկան է

 

02 | 09 | 2011 | 21:00 | ակնարկ  

 

Այսօր` սեպտեմբերի 2-ին լրանում է ԼՂՀ հռչակման մասին հռչակագրի ընդունման 20-ամյակը: Հայկական 2-րդ հանրապետությունը ձեւավորվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում եւ թրծվեց պատերազմի բովում: Այն ծնունդ առավ հայ ժողովրդի բացառիկ հերոսության եւ հայրենասիրության շնորհիվ: 20 տարի անց` հետադարձ հայացք գցելով Արցախի անցած ուղուն, յուրաքանչյուր հայի սիրտ լցվում է հպարտության զգացումով:

 

-ԼՂՀ ձեւավորումը կարեւորագույն գործընթաց է Հայաստանի պատմության մեջ,-ասում է պատմաբան, ԳՊՄԻ-ի պատմության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը,-դարեր շարունակ տարածքային կորուստներից հետո` 20-րդ դարի վերջին տեղի ունեցավ փառահեղ հաղթանակ: Այժմ Ղարաբաղյան հարցը դիվանագիտական փուլում է: Չնայած պատերազմական գործողություններում հայ ժողովրդի հաղթանակին, ցավոք, հայկական դիվանագիտությունը ցույց է տվել եւ ցույց է տալիս իր անկազմակերպ եւ թույլ լինելը: Մեր դիվանագիտությունը հենց սկզբից սկսեց պասիվ գործել:

 

Մինչդեռ թուրք-ադրբեջանական քարոզչությունը գործում է ավելի ակտիվ եւ Հայաստանին կարողանում է ներկայացնել որպես ագրեսորի: Սրա շնորհիվ է, որ Ադրբեջանը կամ ձախողում է խաղաղ բանակցությունները կամ բանակցությունների է գնում նախապայմաններով: Գ.Համբարյանը նշում է, որ մեր բոլոր նախագահները եւ արտաքին գործերի նախարարները առաջնորդվել են այն սկզբունքով, որ արցախյան հարցին պետք է լավատեղյակ լինեն միայն այդ հարցով զբաղվող պաշտոնյաները, մինչդեռ կարեւոր է, որ ողջ հասարակությունն իմանա դրա մասին:

 

Չնայած բոլոր դժվարություններին եւ ձգձվող խնդիրներին` ԼՂՀ-ն ապացուցում է իր գոյության պատմական իրավունքը:

 

-Իր էությամբ, կառուցվածքով եւ բանակով ԼՂՀ-ն կայացած պետություն է,-ասում է Գագիկ Համբարյանը,-Արցախն ունի տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, երկիրն ավելի ժողովրդավարական է, քան հետխորհրդային շատ երկրներ: Այդ երկրներից շատերը կերազեին նման պետություն ունենալ:

 

Արցախյան խնդրին անդրադառնալիս` կամա, թե ակամա չես կարողանում շրջանցել դրա ճանաչման հարցը: Մինչ այժմ Հայաստանն էլ չի ճանաչել այն: Պաշտոնական Հայաստանը  գտնում է, որ քանի դեռ բանակցություններն ընթանում են` ԼՂՀ ճանաչումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ դրանց վրա: Մյուս կողմից էլ` Հայաստանին կարող են մեղադրել ոչ բաց դիվանագիտություն վարելու մեջ:

 

-Արցախի ճանաչման գործընթացը հիմա գրեթե կանգ է առել, այն ավելի լավ էր ընթանում պետության ձեւավորման սկզբնական շրջանում,-ասում է Գագիկ Համբարյանը,-երբ լատինամերիկյան մի քանի երկրներ պատրաստ էին ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչն էլ խթան կհանդիսանար, որ մյուս պետություններն էլ ճանաչեին այն:

 

Չնայած որ ԼՂՀ-ն միջազգայնորեն դե յուրե ճանաչված չէ, բայց այն դե ֆակտո կայացած պետություն է, որն ունի նախագահ, խորհրդարան, երկրի ու ժողովրդի անդորրն ապահովող հզոր բանակ: Մնում է, որ բանակցային սեղանի շուրջ ղարաբաղյան հակամարտությանը տրվի վերջնական եւ պատմականորեն արդարացի լուծում:

 

Ալիսա Հակոբյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 6-ին, ժամը 22:50:00-ին (GMT = 18:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter